ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության ջոկի հրամանատարը հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին 01/12/2018 14:40 | Քրեական խրոնիկոն

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների և մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն: Հիշյալ դեպքի առթիվ 15.06.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը և քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:
Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում ևս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
-
02/27/2018 13:30 | armenia.im Баварцы и армяне
-
02/20/2018 12:39 | Armenpress Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը և որտեղ. հարցազրույց
-
12/20/2017 14:40 | «Ազատություն» «Եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Նաիրի Հունանյանը ձյունանուշիկն է»․ Դավիթ Շահնազարյան
-
11/27/2017 17:58 | «Մեդիամաքս» Կարեն Կարապետյան. «Չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել»
-
10/27/2017 16:03 | BBC США рассекретили 2800 документов об убийстве Кеннеди
-
10/18/2017 14:16 | Ազատություն ռ/կ Ալիևը ռազմական հանցագործ է, և նրա որևէ հայտարարության չի կարելի հավատալ. Մարուքյան
-
08/23/2017 16:06 | Hetq.am Երևանում փոշու, ծծմբային եւ շմոլ գազերի բարձր մակարդակներ են գրանցվում. Hetq.am
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
- 03/02/2018 14:01 Նախագահի հրամանագիրը՝ հայ-թուրքական արձանագրությունները դադարեցնելու մասին
- 02/15/2018 15:09 ՍԴ որոշումը մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելու աղմկահարույց դեպքերի խնդրի շուրջ
- 04/21/2017 14:19 ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը՝ 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ
Հարցազրույց
- 04/23/2018 13:23 Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. Կուտոյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին
- 04/20/2018 20:45 «Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար».Կարեն Կարապետյան
- 04/10/2018 11:18 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի սահմանված ժամկետի խախտմամբ հայտարարագրեր ներկայացրած անձանց ցանկը
- 04/06/2018 10:55 Քրեակատարողական վարչության նոր պետը վճռական է կոռուպցիայի ռիսկերի վերացման աշխատանքներում. Ռաֆայել Հովհաննիսյանի հարցազրույցը
Մեկնաբանություն
- 04/03/2018 16:36 Քննիչի կողմից իր վարույթում գտնվող գործի քննությանը խոչընդոտելու փաստի առթիվ նույն քննիչի կողմից նոր քրեական գործի հարուցումն իրավաչափ չէ. Արթուր Ղամբարյան
- 02/25/2018 15:27 Համակերպվիր ցավերիդ հետ, եթե դեղատոմս չունես
- 02/17/2018 15:43 Գևորգ Դանիելյան, Արթուր Ղամբարյան, Վազգեն Ռշտունի. փաստաբան Նորիկյանը կցանկանար նրանց տեսնել ԲԴԽ-ի կազմում
- 11/08/2017 21:16 Հանուն այդ հարյուր հազարի չվճարման ես կամակատար չեմ դառնա. Արա Ղարագյոզյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
- 04/22/2018 16:38 Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները.եղեք տեղեկացված
- 05/12/2017 17:21 Օպերատիվ-հետախուզական գործողությունների ներքո որ դեպքերում կարող են սահմանափակվել քաղաքացիների իրավունքները
Մամուլ
- 04/24/2018 10:20 Հովիկ Աբրահամյանի որդին ահռելի կարողության տեր է. «Հրապարակ»
- 04/24/2018 09:12 Ինչպե՞ս կվերադառնանք աշխատանքային առօրյա.«Ժամանակ»
- 04/24/2018 08:57 ՀՅԴ-ն շարունակելո՞ւ է հավատարիմ մնալ երկարաժամկետ համագործակցությանը.«Ժամանակ».
- 04/21/2018 10:34 Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. Գարեգին Նուշիկյանը մանրամասնում է. «Ժողովուրդ»
Հետաքրքիր է իմանալ
- 04/14/2018 23:00 Մարդու ֆինանսական հաջողությունը կախված է ուղեղի կառուցվածքից
- 04/10/2018 20:57 Գիտնականները հայտարարել են, որ սեքսը մարդուն ավելի խելացի է դարձնում
- 04/10/2018 20:34 Գիտնականներ. մոտ 17 000 աստերոիդներ սպառնում են Երկրին
- 04/06/2018 15:39 Գիտնականներն ապացուցել են կյանքի երկարացումը քաղցաբուժության միջոցով