Թեմաներ
Երեքշաբթի 04 / 24 / 2018
Փոխարժեք
  • 589.19
    EUR
  • 671.23
    GBP
  • 8.52
    RUB
  • 481.17
    USD
+ 18 °C
+ 6 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2018   16:14 Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին 04/24/2018   16:01 Արտահերթ ընտրությունների դեպքում «Օրինաց երկիր»-ը միանշանակ կմասնակցի ու կլինի պայքարի առաջնագծում. Արթուր Բաղդասարյան. Aysor.am 04/24/2018   15:49 Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 04/24/2018   15:29 ԶԼՄ-ներն իմացել են Սիրիայում քիմիական զենքի հարցով որոշումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին փոխանցելու պլանների մասին 04/24/2018   15:22 Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը 04/24/2018   15:13 Զանգվածային անկարգությունների նախապատրաստման կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանը երեկ Հրապարակում հավաքի է մասնակցե՞լ 04/24/2018   15:07 Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան 04/24/2018   15:03 Տորոնտոյում հետիոտների վրաերթի զոհերի թիվը դարձել է տասը 04/24/2018   14:51 «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ 04/24/2018   14:47 Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանումն ու  անվտանգության ապահովումը 04/24/2018   14:32 Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը 04/24/2018   14:25 Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը 04/24/2018   14:20 Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան 04/24/2018   14:08 Զանգվածային անկարգություններ կատարած անձանց ևս ազատ արձակելու պահանջ է ներկայացվել (տեսանյութ) 04/24/2018   13:54 ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին 04/24/2018   13:50 Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան 04/24/2018   13:48 Սպանություն Էջմիածնում. հարուցվել է քրեական գործ 04/24/2018   13:15 ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կողմից առաջնորդության դրսևորումն ու դժվար որոշման կայացումը 04/24/2018   13:12 ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել 04/24/2018   13:08 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 04/24/2018   13:03 Պետական մարմինները կատարում են գործառույթները լիարժեք. Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ 04/24/2018   12:49 Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է. ԱԺ նախագահ 04/24/2018   12:45 Հայաստանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է հակասությունները լուծել սահմանադրական նորմերի պահպանմամբ. Կլիշաս 04/24/2018   12:39 Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը 04/24/2018   12:35 ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին 04/24/2018   12:34 Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով 04/24/2018   12:29 Ազատ են արձակվել Լևոն Բարսեղյանը և Տիգրան Մազմանյանը 04/24/2018   12:26 Վարդան Արամյանը կառուցողական քննարկումների հույս ունի. այն կարևոր է տնտեսության կայունացման համար 04/24/2018   12:23 Պայքարելու ենք Տիգրան Մազմանյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու համար. Արա Ղարագյոզյան 04/24/2018   12:21 Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ 04/24/2018   12:19 Կարեն Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2018   12:10 Փառք Աստծո, որ ուժ չկիրառվեց. Աղվան Հովսեփյան 04/24/2018   12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը 04/24/2018   11:58 Habertürk: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին գաղտնի նախագիծ է մշակվում 04/24/2018   11:52 Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ աշխարհում Հայաստանի հեղինակության վրա երկրի փոփոխությունները դրական կազդեն 04/24/2018   11:42 Վենգերը կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի 04/24/2018   11:36 Քննչական կոմիտեի ծառայողներնը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2018   11:17 Սպանություն՝ Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 04/24/2018   11:12 Մենք մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու. Կարեն Կարապետյան 04/24/2018   10:53 Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2018   10:50 Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել սելավատարից 04/24/2018   10:45 Աղջիկը փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը 04/24/2018   10:41 Բախվել են «Hyundai Sonata»-ն և 2 «Opel Astra G» ավտոմեքենաները 04/24/2018   10:36 Մեծ եղեռնը համայն հայության խոր ցավն է ու չսպիացող վերքը, որը պարտավորեցնում է մեզ՝ միշտ լինել զգոն ու աչալուրջ. Բակո Սահակյան 04/24/2018   10:29 Արտակարգ դեպք Երեւանում.հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում 04/24/2018   10:20 Հո­վիկ Աբրահամյանի որդին ահռելի կարողության տեր է. «Հրապարակ» 04/24/2018   09:42 Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին.Ֆրանիսայի նախագահի ուղերձը 04/24/2018   09:12 Ինչպե՞ս կվերադառ­նանք աշխատանքային առօ­րյա.«Ժամանակ» 04/24/2018   08:57 ՀՅԴ-ն շարունակելո՞ւ է հավատարիմ մնալ երկարաժամկետ համագործակցությանը.«Ժամանակ». 04/23/2018   23:36 Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել
04/23/2018   11:27 Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մտադիր է դիմել Կարմիր Խաչին՝ պարզելու Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը 04/23/2018   20:08 Օլիգարխները, գործարարները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու. Արարատ Միրզոյան 04/22/2018   20:57 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շարունակել պայքարը՝ անկախ ձերբակալություններից 04/23/2018   23:30 Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն պատասխանատվության 04/23/2018   23:16 Հրապարակում երիտասարդ տղամարդ է մահացել 04/23/2018   00:28 Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սեւանում 04/23/2018   17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ 04/24/2018   12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը 04/23/2018   17:25 Մի քանի նախարար վերանշանակվել է 04/22/2018   19:30 Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից 04/22/2018   17:36 Ով է Նիկոլ Փաշինյանի անունից ֆեյսբուքում հայտարարություն տարածել. Պատգամավորի կինն անտեղյակ է 04/22/2018   19:13 Ոստիկանությունն իրավասու է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք. Գևորգ Կոստանյան 04/22/2018   17:39 Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահ 04/23/2018   23:36 Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել 04/23/2018   13:32 Բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես լքել երթը և վերադառնալ իրենց նշանակման վայրը. Փաստաբան Վահե Գրիգորյան 04/22/2018   16:56 Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին. «Ելք» դաշինք 04/23/2018   19:59 Ոստիկանությունը կաջակցի հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին 04/23/2018   19:51 ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը 04/23/2018   16:15 Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը 04/23/2018   21:53 Իշխանության անցնցում փոխանցման շուրջ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի

Տրանսպորտը չի թանկանա, պատրաստ կլինեն մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները. նախարար Մարտիրոսյանն ամփոփել է տարին 12/29/2017   10:53  |  Հարցազրույց

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2018 թվականին կշարունակի մի շարք գերակա համարվող ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ տանել:
Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում 2018 թվականին պիլոտային ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում։

Մարզային տրանսպորտի բարեփոխումների, ճանապարհաշինության, հաջորդ տարվա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, 2017 թ. համար ոլորտում ի՞նչ գերակա ծրագրեր էին նախանշված, որոնք արդեն իրականություն են, և ի՞նչ ծրագրեր կիսատ մնացին:

-Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2017 թվականին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության ոլորտներին առնչվող բոլոր 12 միջոցառումներն ու 10 գերակա խնդիրները կատարվել են ամբողջությամբ: Մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական զննման, տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման, տաքսամոտորային և կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրուﬓերի կազմակերպման գործընթացները կանոնակարգելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել մի շարք օրենքների նախագծեր: Կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու նպատակով մշակված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Դրանից բացի, ոլորտում ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների հետ կնքվել են հուշագրեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտները խթանելու, ինչպես նաև «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը գործարկելու ուղղությամբ: Անավարտ ծրագրեր չկան, սակայն, կան ծրագրեր, որոնք շարունակական են: Օրինակ, ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերը, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, միասնական երթուղային ցանցի, «Խելացի քաղաք» ծրագրերը և այլն:

-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»: Ի՞նչ փուլում է գտնվում ճանապարհի շինարարական աշխատանքները և արդյոք շինաշխատանքները բնականոն հունով ընթանում են:

-Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ուղղություններով ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն ավարտվել են, ճանապարհը հանձնվել է շահագործման 2016թ. հունիսին: Ներկայում կապալառուի կողմից իրականացվում է ճանապարհի երաշխիքային սպասարկում: Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները շարունակվում են: Իրականացվում են հողային աշխատանքներ (լիցք, հանույթ), արհեստական կառուցվածքների շինարարություն և ճանապարհածածկի բետոնե պատվածքի աշխատանքներ:

-Ի՞նչ փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն-Սադախլո» անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի շինարարությունը:

-Ներկայում ավարտին է մոտենում տեխնիկական հսկողության ծառայությունների գնման մրցութային գործընթացը: Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող ճանաչված ընկերություն, որը կիրականացնի նախագծային և շինարարական աշխատանքները: Ընկերության հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախագծային աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ. հունվարին: Աշխատանքների տևողությունը կկազմի 7 ամիս: Նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց տևողությունը, ըստ նախագծի, կկազմի մեկ տարի: Կամրջի շահագործման հանձնման նախատեսվող ժամկետը, ըստ պայմանագրի, 2019 թվականի վերջն է:

-Պարոն նախարար, կխնդրեի ներկայացնել, թե առաջիկայում ինչ բարեփոխումներ են նախատեսվում տրանսպորտի ոլորտում: Տրանսպորտային պարկի թարմացումներ նախատեսվու՞մ են արդյոք: Հնարավո՞ր է առաջիկայում տրանսպորտի թանկացում:

-Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում նախատեսվում ենք 2018 թվականին պիլոտային ծրագիր իրականացնել Արմավիրի մարզում։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք Արմավիրի մարզի ուղևորահոսքը, որի հիման վրա մշակվել են երթուղիները և չվացուցակները։ Կառավարությունը հավանություն է տվել նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման տեխնիկական առաջադրանքին։

Ներկայում աշխատանքներ են տարվում հանրապետության հարավային համայնքների՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի երթուղային ցանցերը մշակելու ուղղությամբ։ Մինչև 2018թ. առաջին եռամսյակի ավարտը պատրաստ կլինեն բոլոր մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները։ Միասնական երթուղային ցանց ձևավորելու նպատակը հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելն ու տրանսպորտային ցանցի թարմացումն է։ Առաջիկայում տրանսպորտի թանկացում չենք
նախատեսում։

-Կմանրամասնե՞ք Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծման ծրագիրն ինչ փուլում է:

-Կառավարության համապատասխան արձանագրային որոշման համաձայն՝ այս ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Այսօր մենք բանակցում ենք միջազգային տարբեր ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով:

-Բավականին վերջերս հանդիպեցիք «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին: Ինչ սպասենք առաջիկայում այս հարցի հետ կապված, արդյոք որոշակի փոփոխություններ կլինեն որոշման մեջ:

-«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները մեզ ներկայացրել են իրենց առաջարկությունների փաթեթը, որն էլ քննարկել ենք միջգերատեսչական հանձնաժողովում: Որոշումների նախագծերը խմբագրվել և կրկին ներկայացվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը՝ առավել համակողմանի կարծիք ստանալու համար:

-Կխնդրեի նշեք, թե 2018 թվականին ի՞նչ գերակա ծրագրեր կան օրակարգում, որոնք նախարարությունը կիրականացնի:

-2018թ. համար նախարարությունը սահմանել է ոլորտում գերակա համարվող այն խնդիրները և միջոցառումները, որոնք բխում են ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրից և ուղղված են տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակությունն ապահովելուն, ճանապարհային տնտեսության կառավարման համակարգը կատարելագործելուն, ճանապարհների որակն ու անվտանգությունը զգալիորեն բարելավելուն, ինչպես նաև ՏՀՏ և կապի ոլորտի ենթակառուցվածքները բարելավելուն, դինամիկ զարգացում ապահովելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն և ձեռներեցությունը խթանելուն, բնակչության զբաղվածության, ձեռնարկատիրության և տարածքային համաչափ զարգացումն ապահովելուն:

-Առջևում Ամանոր է: Որտե՞ղ և ու՞մ հետ եք այս տարի դիմավորելու Ամանորը: Ձեր տոնական բարեմաղթանքը մեր հայրենակիցներին:

-Ամանորը սիրում եմ դիմավորել ընտանեկան և ընկերական միջավայրում: Իսկ մեր հայրենակիցներին ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում լինի լույս, ջերմություն և ուրախություն:


Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:17 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը մասնակցում է ՄԱԿ-ի ինտերնետային կառավարման համաժողովին
13:19 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարևորվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջնահերթությունները և հնարավորությունները
16:01 06/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը
17:48 29/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին
12:04 28/10/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները
09:24 26/10/2017  |  ՄամուլՆախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է. «Ժողովուրդ»
17:55 26/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը ամփոփել է իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքները
16:05 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Մարտիրոսյանն այցելել է Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն
17:17 09/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին 
17:57 05/05/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Մարտիրոսյանն ամփոփել է նախարարության գործունեության վերջին վեց ամսվա արդյունքները 

Տեսանյութեր

04/24/2018   12:05 Սերժ Սարգսյանը դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Տեսադարան

04/23/2018   17:56 ԱԺ պատգամավորներն ազատ արձակվեցին. ֆոտոշորք

գործընկերներ

Գործ #

04/14/2018   16:04 Դիտավորյալ սպանության մեղադրանքը դատարանը հիմնավորված չհամարեց. անչափահասը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի ներքո Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում դանակի 18 հարվածով կատարված սպանության համար մեղադրվողը դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման 03/07/2018   15:33 Դստեր հղիությունը արտամուսնական կապի հետևանք է եղել. թոռին սպանած տատը դատապարտվեց 10-ը տարվա ազատազրկման Նորածնի դիակը փաթաթել էր պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոս և ուրագով սեղմել՝ նորածնի դին թաքցնելքվ արտաթորանքի մեջ: 08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել

Արխիվ

[]