ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Միհրան Պողոսյանի նախագծին 12/28/2017 14:51 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ներկայացրել է ԱԺ ՀՀԿ
խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը։
«Առաջարկվում է հաշմանդամության կարգ ունեցող անձանց ստացված եկամուտները եկամտային հարկով չհարկել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ պատգամավորի կողմից ներկայացված հիմնական շարժառիթը փաստարկվում է այն հանգամանքով, որ սա խթաններ կստեղծի տնտեսվարողների համար, որպեսզի ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավեն աշխատանքային հարաբերությունների մեջ։
«Իհարկե, ընդհանուր նկատառումը չնսեմացնելով՝ մենք խնդիր ենք տեսնում: Առաջինը՝ պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկ վճարողն, իրականում, հենց ֆիզիկական անձն է, ոչ թե տնտեսավարողը և վերջինս նայում է համընդհանուր ծախսի տեսանկյունից: Այսինքն՝ եթե 100 հազար դրամ վճարում է և եկամտային հարկը թողնվում է հաշմանդամություն ունեցող անձի մոտ, աﬔն դեպքում, որևէ ծախսային փոփոխություն տնտեսավարողի մոտ չի առաջացնում, որպեսզի շարժառիթ ստեղծվի, որ նա ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձի ներգրավի»,- ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ օրենքում արդեն իսկ նման նորմ սահմանվել է։
«Մենք տնտեսավարողներին շահագրգռելու համար ասում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց վճարած եկամուտները ոչ թե 100 տոկոսով, այլ 150 տոկոսով նվազեցվեն շահութահարկի բազայից, այսինքն՝ մենք 50 տոկոս էլ բոնուս ենք տալիս, որպեսզի տնտեսավարողը շահագրգռված լինի», - ասաց նախարարը։
Արամյանի խոսքով՝ եթե նորմը սահմանվի, այն կարող է հաշմանդամություն ունեցող անձանց հետագայում կենսաթոշակային իրավունքների հետ կապված խնդիր առաջացնել։
«Սա նաև վտանգավոր է այն տեսանկյունից, որ ոչ օրինապաշտ տնտեսվարողների համար սողանքի տեղ լինի, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա մեծ գումարներ դնեն, հետո դա ավելի մեծ չափով նվազեցնեն շահութահարկի իրենց բազայից», - ընդգծեց Արամյանը՝ առաջարկելով ձեռնպահ մնալ այս օրենքի ընդունումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ