ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մատենադարանը համալրվել է արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով 12/25/2017 10:56 | ԼՐԱՀՈՍ
2017 թվականը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար իրադարձություններով հարուստ տարի էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Մենք սովորաբար հետազոտական գործունեության արդյունքներն ամփոփում ենք մենագրությունների, ժողովածուների, հոդվածների, ինչպես նաև տարբեր գիտաժողովներում մեր աշխատակիցների զեկուցումների տեսքով: Այս առումով 2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Մեկ տվյալ ներկայացնեմ. հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում է 2015 թվականը: Եթե 2015 թվականին հրատարակվել է 50 հոդված, ապա այս տարի` 150-ից ավելի, 2016 թվականին` շուրջ 90: Այս հոդվածները տարբեր ուղղվածության են` բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն, ձեռագրագիտություն և այլն»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Այս տարի Մատենադարանում կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով: Դրանցից մեկը վերաբերում էր հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Մյուս գիտաժողովի շրջանակում համախմբվել էին հիմնականում ԱՊՀ երկրների մասնագետները, որոնք զբաղվում են ձեռագրերի, փաստաթղթերի պահպանման, վերականգնման ու թվայնացման հարցերով: Հաջորդը` Նարեկացիական 3-րդ ընթերցումներն էին, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը 2015 թվականին: Այս տարի նաև անցկացվեց երիտասարդական 3- րդ գիտաժողովը, որի շրջանակում ներկայացվեցին բարձր մակարդակի զեկուցումներ: Մատենադարանի գիտաշխատողներն այս տարի մասնակցել են աշխարհի խոշոր համալսարանների կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսների, գիտաժողովների: Այս տարի Մատենադարանի ցուցասրահները թարմացվեցին և ներկայացվեցին նոր ցուցադրություններ: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր: Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից ժամանած այցելուների շրջանում: Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ընթացիկ տարին հարուստ էր համալրումների առումով:
«Նվիրաբերվեցին մի շարք արժեքավոր ձեռագրեր, մի քանի խոշոր արխիվային հավաքածուներ: Արդեն նշեցի Գիրակ Միրման տոհմի փաստաթղթերի մասին: Մատենադարանին նվիրաբերվել է 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել էր արծաթյա գեղեցիկ կազմով: Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք , Ավետարանը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,-ասաց նա: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն: Ընթացիկ աշխատանքներից Վահան Տեր-Ղևոնդյանը առանձնացրեց հայկական ձեռագրերի Մայր ցուցակի ստեղծման գործընթացը: Արդեն տպագրվել է 9-րդ հատորը:
«Սրանք սովորական ցանկեր չեն, ձեռագրերի մանրամասն նկարագրություն-ուսումնասիրություններ են: Արդեն երեք հազար ձեռագիր ուսումնասիրվել է, ներառվել ցանկում: Առաջիկայում այդ աշխատանքը շարունակվելու է: 2017 թվականն աչքի ընկավ նաև Մատենադարանի գիտական պարբերական «Բանբեր Մատենադարանիի» երկու համարի՝ 2016 և 2017 թթ. հատորների հրատարակմամբ: Որոշում ընդունվեց առաջիկայում այս պարբերականը հրատարակել տարեկան երկու անգամ, որպես կիսամյա հանդես»,-հավելեց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ