ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանը կորցրել էր դիմակը և ճանաչելի դարձել ավազակության ենթարկված ընտանիքի համար 12/21/2017 19:47 | Դատական ռեպորտաժներ
Արդեն հանգուցյալ ոստիկանի մասնակցությամբ ավազակության գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեցին իրեղեն ապացույցները: Դրանք կազմում են 37 փաթեթ՝ ավազակության երկու մասնակցի, ինչպես նաև տուժողի հագուստները, որոնք նրանք կրել են դեպքի օրը՝ արյան հետքերով, դրանք մի կողմից վկայում են պայքարի, իսկ մյուս կողմից՝ անկոչ հյուրերին դիմակայության մասին:
Հետազոտվեցին նաև հարձակվողների «աշխատանքային» գործիքներն ու պարագաները՝ դանակ, պտուտակահան, 9 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտներ, մեկ կրակված գնդակ, ինչպես նաև դիմակներ, ձեռնոցներ, լուսարձակ, կպչուն ժապավեն: Հետազոտվեց նաև թավան, որով տանտիրուհին փորձել է պաշտպանվել «հյուրերից»:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, իրեղեն ապացույցների հետազոտումից հետո ամբաստանյալ Էդգար Մանուկյանը պետք է օգտվեր ցուցմունք տալու իր իրավունքից, սակայն նրա պաշտպան Կարեն Հակոբյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա ցուցմունք տալու-չտալու հարցը քննարկել իր պաշտպանյալի հետ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Ըստ գործով միակ ամբաստանյալ Էդգար Մանուկյանին առաջադրված մեղադրանքի, նա գործարարի համբավ ունեցող տանտիրոջ ու նրա ընտանիքի անդամների գույքը կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելու հարցով նախնական համաձայնության է եկել ոստիկանության ծառայող Հրաչյա Ֆալանջյանի ու քննությամբ չպարզված անձի հետ:
Հափշտակությունն իրականացնելու համար զինվելով 9մմ տրամաչափի ատրճանակով և փամփուշտներով, ինչպես նաև` դանակով, փականքներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, զոհին կապելու համար նախատեսված կպչուն ժապավեններով, լապտերներով, դիմակներով և ձեռնոցներով` 2016թ. մայիսի 13-ին ժամը 4-ի սահմաններում, ոստիկան Հ.Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են հիշյալ անձի տուն: Հ.Ֆալանջյանի հետ մոտեցել են տանը և դարպասի վրայով մագլցելու եղանակով ապօրինաբար մուտք են գործել տուժած ընտանիքին պատկանող տան տարածք:
Այնուհետև բաց պատուհանից տան բնակելի հատված ապօրինի մուտք գործելուց հետո դիմակավորված, ատրճանակի և դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են ննջասենյակում պառկած ամուսինների վրա և գույք հանձնելու պահանջ են ներկայացրել նրանց:
Հանդիպելով ամուսինների ֆիզիկական հակազդեցությանը` այն կոտրելու և հանցավոր նպատակին հասնելու համար Էդգար Մանուկյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նույն ժամանակ Հրաչյա Ֆալանջյանը իր մոտ գտնվող խլացուցիչով ատրճանակից կրակ է արձակել տանտիրոջ որովայնին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Հարևան ննջասենյակում մանկահասակ երկու երեխաների հետ քնած տանտիրոջ դուստրն՝ ամուսնու հետ, և երրորդ ննջասենյակում քնած անչափահաս որդին ձայներից արթնանալով` շտապել են ծնողների ննջասենյակ և միանալով պայքարին` փորձել են վնասազերծել Հ.Ֆալանջյանին և Է.Մանուկյանին:
Վերջիններս, շարունակելով հարձակումը` անչափահասին դանակով հարվածելով` նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իդսկ փեսային՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Այնուհետև, Հ.Ֆալանջյանը կորցնելով դիմակը, և որպես հիշյալ վարչական տարածքը նախկինում սպասարկած ոստիկանության ծառայող ճանաչելի դառնալով իր ծանոթ տանտիրոջ և նրա ընտանիքի անդամների համար` հանցակցի սահմանազանցմամբ, տան անդամներին սպանելու, այն է` երկու և ավելի անձանց սպանելու, ինչպես նաև կատարվող հանցանքը թաքցնելու և այն հեշտացնելու դիտավորությամբ գործադրել է իր մոտ գտնվող խլացուցիչով ատրճանակը` կրակ է արձակել անչափահասի ուղղությամբ, ինչը չի ընդգրկվել Էդգար Մանուկյանի դիտավորությամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, Հրաչյա Ֆալանջյանի և Էդգար Մանուկյանի հանցավոր գործողությունները կանխվել են ընտանիքի անդամների կողմից, որի ընթացքում Հրաչյա Ֆալանջյանը բազմաթիվ վերքեր ստանալու հետևանքով մահացել է, իսկ Էդգար Մանուկյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նշենք, որ Ֆալանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ