ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ն ավտոմատացրել է գործընթացը 12/11/2017 17:09 | ԼՐԱՀՈՍ
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները հարկ վճարողը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ավտոմատացրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման գործընթացը՝ նպաստելով ոլորտային բիզնեսի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:
Կատարված բարեփոխումներն այսօր ՊԵԿ-ում ներկայացվել են հարկ վճարողներին և շահագրգիռ կողմերին: Ներդրված համակարգը թե՛ հարկային մարմնին, թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությանը վարչարարության կազմակերպումը էլեկտրոնային կառավարման դաշտ տեղափոխելու հնարավորություն է տվել:
Ինչպես հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, փոփոխություններով պայմանավորված՝ 2017թ. հոկտեմբերից հարկ վճարողն այլևս ստիպված չի լինելու հաշվարկ-հաշվետվությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել լիազոր մարմին, այնուհետև 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնել հարկային մարմին, փոխարենն այսուհետ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի petekamutner.am միջոցով հարկ վճարողը հաշվարկ-հաշվետվությունը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: «Համոզված եմ, որ այս բարեփոխումն էապես կրճատելու է հաշվարկ-հաշվետվություների ներկայացման ժամանակահատվածը՝ բիզնեսի համար առավել հարմարավետ միջավայրում աշխատելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին:
Մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում ապրանքների գների բարձրացում
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են ավտոմեքենա ներմուծել առանց որևէ սահմանափակման
ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հասարակության շրջանում տարածված այն տեսակետին, ըստ որի մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ կբարձրանան նաև որոշ ապրանքների գները. «Նման եզրահանգումը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ: Առաջին՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է միայն երրորդ երկրներից կատարված ներմուծումներին, իսկ նման փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրներից այդ ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում: Հաջորդ հանգամանքն այն է, եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»: Վ. Միրումյանի խոսքով՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս:
ՊԵԿ նախագահի տեղակալն, անդրադառնալով մամուլում շրջանառվող ևս մեկ լուրի, ըստ որի՝ 2018թ.-ից ֆիզիկական անձինք, առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, չեն կարողանա երրորդ երկրներից Հայաստան ներմուծել ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ավտոմեքենա, նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2018թ.-ից հետո ևս ֆիզիկական անձինք կարող են երրորդ երկրներից ներմուծել իրենց նախընտրած ավտոմեքենան առանց որևէ սահմանափակման»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ