Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/29/2020   13:53 Ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրել՝ չնայած դիմադրության բացակայության. Արթուր Դանիելյանը շարունակում է բժշկական հետազոտության ենթարկվել 01/29/2020   13:47 ԱԺ-ում պարգեւատրումները տրվել են երկու ֆոնդի շրջանակներում 01/29/2020   13:36 Վարչապետը երաշխիքներ է ուզում, առանց երաշխիքներ տալու 01/29/2020   13:25 Երբևէ որևէ խոսակցություն չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Լարիսա Մինասյան 01/29/2020   13:21 Գրիչի հետ կապված վարչապետի գրառման մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա. Ծառուկյան 01/29/2020   13:18 Երեկ տեղի ունեցած բռնել-բաց թողելու օպերացիան ինձ համար երիցս տարօրինակ էր. Տոնոյան 01/29/2020   13:11 Դևին հաղթողը սկսում է նմանվել դևին. Գորգիսյանը՝ իշխանությունների մասին 01/29/2020   13:06 Տպավորություն է առաջացել, թե իրականում ոստիկանությունը չուներ համապատասխան հիմքեր, բայց նման գործողություններ կատարեց՝ ակտիվացնելով նրանց քաղաքական կոմպոնենտը. Տարոն Սիմոնյան 01/29/2020   13:02 Գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը. Տարոն Սիմոնյան 01/29/2020   12:57 Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում է՝ հանդիպելու Արարատ Միրզոյանի հետ 01/29/2020   12:52 Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   12:48 Հայաստանում մեկուսացվել է երկու չինացի 01/29/2020   12:42 Լարիսա Մինասյանը համաձայն է վարչապետի պնդման հետ, որ նախորդ ռեժիմի կողմից հիմնադրամը չփակելու պատճառը բավական նենգ էր 01/29/2020   12:39 Գեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից 01/29/2020   12:26 Բացահայտվել է Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, ինչպես նաև վերջինիս ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը. երեք անձի մեղադրանք է առաջադրվել 01/29/2020   12:20 Կորոնավիրուսով մահացու դեպքերն արձանագրվում են այն անձանց շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ. Լիանա Թորոսյան 01/29/2020   12:15 Մենք ասում ենք՝ ոչ միայն մենք չենք կարող միջամտել դատավորների գործողություններին այլև որևէ այլ քաղաքական թիմ, անձ, չի կարող ազդեցություն ունենալ դատավորի վրա. Մակունց 01/29/2020   12:09 ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից. Հովակիմյան 01/29/2020   12:05 Կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք է գրանցվել, որից 106-ը մահվան ելքով. Լենա Նանուշյան 01/29/2020   12:01 «ԻՄ քայլը» նախընտրում է ժամանակավորապես չարձագանքել Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Վերցնում «թայմ-աութ» 01/29/2020   11:50 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել 01/29/2020   11:40 Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:28 Հիմնադրամի դեմ այս արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:23 Կանցկացվե՞ն այս տարի ԱԺ արտահերթ ընտրություններ. Նման հավանականությունը բավականին բարձր եմ համարում. Ռոբերտ Քոչարյան 01/29/2020   11:16 Ժամկետային զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով 01/29/2020   10:52 Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան 01/29/2020   10:49 Բակո Սահակյանը Արտակ Դավթյանի հետ քննարկել է բանակաշինության խնդիրները 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/29/2020   10:08 Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում. «Փաստ» 01/29/2020   09:56 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 01/29/2020   09:54 Արցախում զինծառայող է վիրավորվել 01/29/2020   09:53 Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ. «Իրավունք» 01/29/2020   09:44 «100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք իրար մոտ. «Փաստ» 01/29/2020   09:44 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար 01/29/2020   09:39 37 թվի տնազ . «Հրապարակ» 01/29/2020   09:31 Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին. «Ավելի շատ լսել եմ Ձեր անունը». «Հրապարակ» 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/29/2020   09:25 Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. Դրա ապացուցման կարեւորությունը չի նվազում . «Փաստ» 01/29/2020   09:24 Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. իշխանությունը նախապատրաստվում է դրան. «Փաստ» 01/29/2020   09:21 Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վա՞յր է. «Հրապարակ» 01/29/2020   00:41 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է պահանջում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ 01/29/2020   00:33 Լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իմ աշխատանքի վրա. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:20 Քծնանքը և տղամարդկությունը անհամատեղելի բառեր են. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:14 Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան 01/28/2020   23:52 Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան  01/28/2020   23:38 Նախագահ Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   23:17 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու հետ կապված. Էդմոն Մարուքյան 01/28/2020   22:56 «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:40 Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   13:17 Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության

Մեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ 12/09/2017   15:10  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մաթևոսյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Տիգրան Մարդումյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ Ինքնիրավչությունը, 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: Տիգրան Մարդումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նա արդարացվել է, իսկ նրա ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացվել:

Ըստ մեղադրանքի, Տիգրան Մարդումյանն իր հոր մահից հետո` 2015 թվականի հունիսի 10-ից մինչ օրս, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, թույլ չի տվել բնակարանի համասեփականատեր իր մորը մուտք գործել և բնակվել այդ բնակարանում, ինչի հետևանքով վերջինս մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է ճանաչել անպարտ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին վերագրվող հանցագործության կատարման ժամանակը, օրենսգրքով նախատեսված պահանջների խախտմամբ, պատշաճ կերպով չի ներառվել մեղադրանքի որոշման մեջ: Մինչդեռ այն հանդիսանում է այնպիսի ընդհանուր պայման, որի ընթացքում կատարվում է հանցավոր արարքը, էական ազդեցություն ունի կատարվածի հասարակական վտանգավորության վրա, ազդում է հանցագործության որակման վրա, հանդիսանում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ: Միևնույն ժամանակ դատարանը հարկ է համարել նշել, որ Դատարանը չի կարող գնահատել ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին վերագրվող հանցագործության կատարման ժամանակը հաշվի առնելով միայն դրա ենթադրյալ սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 10–ը, քանի որ տվյալ դեպքում էլ, պետք է գնահատվի կատարման ժամանակը պատճառված էական վնասի ու դրա պատճառահետևանքային կապի հետ համատեքստում։

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Տ.Մարդումյանին առաջադրված մեղադրանքն իրավաչափ չէ այնքանով, որ անձին հնարավոր է մեղադրանք առաջադրել, երբ վարույթն իրականացնող մարմինը համապատասխան դատավարական փաստաթղթերում, այն է՝ որպես մեդադրյալ ներգրավելու որոշման և մեղադրական եզրակացության մեջ, հաստատված է համարում և արձանագրում է, որ անձն արդեն իսկ կատարել է հանցագործություն և այն արդեն իսկ մեղադրանք առաջադրելու օրվա դրությամբ ավարտված է եղել: Այսինքն, անձը կարող է մեղադրվել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու օրվան նախորդող ժամանակահատվածում արդեն իսկ կատարված և ավարտված քրեական օրենսդրությամբ նախատեսված այս կամ այն հանցակազմի բոլոր տարրերը պարունակող արարքի համար, այլ ոչ թե որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու պահի դրությամբ դեռևս կատարվող ենթադրյալ հանցավոր արարքի համար:

Դրան զուգահեռ Դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև մեղադրանքի կողմի գործողություններին, մասնավորապես, ամբաստանյալ Տ.Մարդումյանին մեղադրանք առաջադրելուն, մեղադրական եզրակացությունը կազմելուն և հաստատելուն՝ դրանք քննարկման առարկա դարձնելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք հանդիսացող մրցակցության սկզբունքի և պաշտպանության իրավունքի համատեքստում:

Դատարանը գտել է, որ մեղադրանքում բացի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերից, արարքի կատարման տեղից, եղանակից, հստակ պետք է նշվի նաև արարքի կատարման ժամանակը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս հստակ չի նշում ենթադրյալ հանցավոր արարքի կատարման ավարտը:

Դատարանը գտել է, որ նշված պահանջի պահպանմամբ ամբաստանյալ Տ.Մարդումյանին առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտար վերջինիս պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովեր դատավարական կողմերի իրավահավասարությունը՝ սեփական դիրքրորոշումները հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Մինդեռ, Դատարանի գնահատմամբ, ամբաստանյալ Տ.Մարդումյանը զրկված է եղել արդյունավետ կերպով իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

Դատարանը նաև արձանագրել է, որ մեղադրանքը չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե ամբաստանյալը հատկապես որ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները: Մեղադրանքի կողմը որպես ամբաստանյալի ենթադրյալ ինքնիրավ գործողության հետևանք նշել է, որ տուժողը մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս: Եթե նույնիսկ անօթևան մնալը դիտվի որպես տուժողի իրավունքներին և օրինական շահերին ոչ նյութական էական վնասի պատճառում, ապա Դատարանն ավելորդ չի համարել ընդգծել, որ սույն քրեական գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել առ այն, որ տուժողը մնացել է անօթևան: Նշվածի մասին է ցուցմունք է տվել միայն սույն քրեական գործի ելքով շահագրգռված անձն ինքը՝ տուժողը, ում ցուցմունքները, այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու անհնարինության հետևանքով արժանահավատ դիտվել չեն կարող:

Այսպիսով, եզրահանգել է Դատարանը, ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված պահանջներին, անորոշ ու անհստակ է: Դրանում նկարագրված և պարզ նշված չէ՝

ա) թե որ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է ամբաստանյալն իրականացրել իր ինքնակամ գործողությունները

բ) թե Տիգրան Մարդումյանը, ինքնիրավչություն կատարելով, ինչ ենթադրյալ իրավունք է իրականացրել՝ սեփականատիրոջ իրավունքը, թե տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իրավունքը և այլն,

գ) թե երբ է ինքնիրավչությունը կատարվել,

դ) դադարել կամ ավարտվել են ամբաստանյալ Տիգրան Մարդումյանի ոչ իրավաչափ գործողությունները, եթե այո, ապա՝ երբ:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ: Մասնավորապես, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին: Այսինքն, բացակայում է հանցակազմի չորս պարտադիր տարրերից մեկը, ինչն իր հերթին թույլ է տալիս դատարանին փաստել, որ Տիգրան Մարդումյանի արարքում բացակայում է հանցակազմը, ինչը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել
20:54 10/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում
15:37 04/11/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը հրաժարվել է մեկ հոդվածով մեղադրանքից, դատարանն էլ այդ մասով արդարացրել է
14:31 25/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄահվան ելքով վրաերթի և վրաանցման գործով արդարացվեց
22:35 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներՉորս գործով արդարացում, արդարացման հիմքով երեք կարճումներ. հանրային պաշտպանը արձանագրել է հաջողություններ
13:57 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներԴատական եռաստիճան համակարգով անցնելուց հետո կրկին արդարացվեց

Արխիվ

[]