Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Այն գեղեցիկ բառը, որ կոչվում է ապստամբություն, չկա մեղադրական եզրակացության մեջ. Պավել Մանուկյան 12/06/2017   17:54  |  Դատական ռեպորտաժներ

Մեղադրական եզրակացության մեջ չի նշված հիմքը՝ ինչի համար են «Սասնա Ծռերը» գնացել այդ քայլին: «Սասնա Ծռեր-1»-ի գործով տասը հոգու վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերի հրապարակման ավարտից հետո հայտարարեց Պավել Մանուկյանը: «Այն գեղեցիկ բառը, որ կոչվում է ապստամբություն, չկա այստեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ապստամբությամբ ժողովրդից խլած իրավունքն են ուզում ձեռք բերել ու ձեռք բերելու են:

Ապստամբելու իրավունքն՝ իր արտահայտությամբ, այս հանցագործ ռեժիմը, չարիքի իշխանությունը տվել է իրենց: «Այս հայրենիքը իմ պապերի հայրենիքն է, իմ զավակների հայրենիքն է, ես չեմ ուզում գաղթականի ուսապարկը շալակիս ման գամ»,- ասաց նա:

Դիմելով իշխանավորներին՝ նա հայտարարեց. «Երկիրը կանգնեցրել եք բռնագաղթի, աքսորի առաջ»: Նա հավելեց, որ պետական բոլոր գրված և չգրված հանցանքները ներկայիս իշխանությունը վաստակել է: Ի թիվս այլոց՝ նշվեց «աղքատ պետության մեջ շքեղ դղյակների», տարածքներ հանձնելու մասին և այլն:

«Հասանք նրան, որ ֆուտբոլային դիվանագիտության վերջը եկավ մեր դաշնակցի կողմից արդեն մարմնավաճառային դիվանագիտության, ահա թե ինչի բերեց, երբ քեզ դիմում են արդեն որպես պետություն լյուբովնիցայի կարգավիճակով»,- ասաց Պ.Մանուկյանը:

Պատանդ վերցնելու, շենք-շինությունների զավթելու մեղադրանքի հետ կապված Պավել Մանուկյանը հայտարարեց. «Իսկ Հայաստանն, արդեն տասնամյակներ շարունակ, ամբողջ պետությունն ու ժողովուրդը, պատանդ են, այս մասին ոչինչ չեք ուզում ասել»: Պ.Մանուկյանն արձանագրեց՝ մի մարդ, ով իր կյանքն է տվել այս ժողովրդին, ինչպե՞ս կարող է պատանդ պահել:
«Դուք պատկերացնո՞ւմ եք բժշկին պատանդ պահել, այն էլ զինվորական տղաներ, որոնք շատ լավ գիտեն բժշկի գերագույն արժեքը»,- ասաց Պ.Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք չեն գնացել հայի վրա զենք ուղղելու, այլ գնացել են հաստատելու, որ մոտեցել է «այս հանցավոր ռեժիմի վախճանը»:

Մեղադրական եզրակացությունը խայտառակություն է, Շահամիր Շահամիրյան ու Մխիթար Գոշի նման հանճարներ տված ժողովրդի դատական համակարգն այսօր դարձել է անճար, անմխիթար:

«Դուք դատարանը վեր եք ածել արդարության կառափնարանի»,- ասաց Պավել Մանուկյանը:

Վարուժան Ավետիսյանը որպես կեղծիք ու «հանցավոր համակարգի վախի դրսևորում» որակեց մեղադրական եզրակացության այն պնդումը, որ իրենք հրաժարվել են իրենց պահանջներից, չեն հրաժարվել: «Մենք զենքը վայր ենք դրել ու դուրս ենք եկել շրջապատված տարածքից, որպեսզի արյունահեղություն չլինի, առաջին, և որպեսզի պահպանենք ապստամբության հետագա զարգացման, ծավալման հնարավորությունը»,- ասաց նա:

Վ.Ավետիսյանն ընդգծեց, որ իր ընկերներն ու ինքը իրականացրել են «ապստամբության սրբազան իրավունքը», ինչը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: «Ես համոզված եմ, որ մենք շատ ենք ուշացել ապստամբելու, պետք էր դա ավելի շուտ անել»: Նա ընդգծեց, որ այն բնական իրավունք է և որ Հայաստանում դրա հիմքերը լիուլի բավարար էին: Հայաստանում ժողովրդի իշխանությունը զավթված է, իշխանությունը զավթած անձինք և կազմակերպությունները ձևավորվել են գաղութատեր օտարերկրյա պետության՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, որպես հանցավոր համագործակցություն:

«Եվ իշխանությունը շարունակաբար յուրացնելուց հետո և այդ ամբողջ ընթացքում, հասել են այն աստիճանի, որ զավթել են պետությունը նրա բոլոր ինստիտուտներով, խժռել են ամեն ինչ, երկիրը վերածել համակենտրոնացման ճամբարի», որտեղ ցանկապատ չկա և դրված է կանոն՝ ստրկացիր կամ հեռացիր:

Ըստ Վ.Ավետիսյանի, Հայրենիքում ստեղծվել են այնպիսի անտանելի պայմաններ, որ ժողովուրդն ուղղակի բռնագաղթի է ենթարկվում, դա ցեղասպանության տարրերից մեկն է:

«Մենք այսօր ռուսական կայսրության վերականգնման մի դավադիր գործընթացի, արդեն արագացող էտապի մեջ ենք և գաղութային վարչակազմն ամբողջ թափով լծվել է այդ ծրագիրը մեր Հայրենիքի վերջին հատվածը կլանելու, ռուսական կայսրությանը մատաղ անելու գործին, և դա նախատեսվում է իրականացնել ապրիլյան քառօրյայի տիպի դավադրությունների միջոցով»,- ասաց Վ.Ավետիսյանը՝ հավելելով, որ իրացնելով ապստամբելու իրավունքն ընդդեմ գաղութատիրության, ընդդեմ հայրենադավության, ընդդեմ համակարգված կոռուպցիայի, ընդդեմ իշխանության յուրացման, հանուն մեր Հայրենիքի իրավունքի, ազգային և քաղաքացիական, մարդկային արժանապատվության, իրավունքների ու ազատությունների իրենք զենք են վերցրել, շատ ճիշտ են արել և հնարավորության դեպքում դա նորից են անելու:

«Մենք հիմա ապստամբության մեկ ուրիշ փուլի մեջ ենք, որն ավարտվելու է ապստամբության երկրորդ ու վերջնական ալիքով, այդ ալիքը սրբել տանելու ձեզ բոլորիդ, Նյուրնբերգյան դատավարության օրինակով անցումային արդարադատության սկզբունքով ստեղծվելու է հանրային վստահություն վայելող դատարան, որտեղ քննվելու է հանցավոր համագործակցության մաս կազմած կազմակերպությունների և անձանց մեղավորության հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ ոքի չի հաջողվելու արյամբ ազատագրված, վերաազատագրված Արցախ հանձնել, կասեցնել Քուռ-Արաքսյան հանրապետության ստեղծումը:

«Սատանայի ավետարանը, որն այստեղ տասն անգամ ընթերցվեց, որևէ առնչություն չունի «Սասնա ծռեր»-ի սկսած ապստամբության հետ՝ ոչ բովանդակային, ոչ գաղափարական առումով»,- մեղադրանքի առնչությամբ հայտարարեց Մխիթար Ավետիսյանը՝ նշելով, որ շատ ավելի օգտակար կլիներ ընթերցել հայոց ժողովրդական էպոսը: «Այն ինչ արել ենք, լավ ենք արել, ժողովրդից ներողություն ենք խնդրում չարածի համար»,- եզրափակեց նա:

Էդվարդ Գրիգորյանը հայտարարեց, որ մեղավոր է այն բանի համար, որ մինչև վերջ չի հասցրել, բայց ճանապարհին ենք:

Արմեն Բիլյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում: «Ես ապստամբել եմ, նորից եմ ապստամբելու»,- ասաց նա: 1,5 միլիոն մարդ հեռացել է Հայրենիքից, 100 000-ավոր երեխաներ ծնվել են օտար երկրներում, սահմանամերձ գյուղերը դատարկ են:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ապացույցների հետազոտումը կսկսվի գրավոր ապացույցների հետազոտումից, ըստ կարգի, վերջում, ցանկության դեպքում, իրենց ցուցմունք տալու իրավունքից կօգտվեն ամբաստանյալները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:14 29/11/2017  |  Դատական ռեպորտաժներՊետք է տեղի ունենա ոչ թե ապացույցների, այլ ապստամբության իրավունքի հետազոտում. Հայկ Ալումյան
13:34 29/11/2017  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռերի» գործերից մեկով սկսվեց դատաքննությունը
16:26 15/11/2017  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր»-ից մասեր են անջատվել, սակայն լազերային սկավառակները մնացել են հին դատավորի մոտ
17:12 08/11/2017  |  Դատական ռեպորտաժներԴատական նիստերը պետք է տեղափոխվեն ցանկացած այլ վայր, սա խոշտանգման վայր է դարձել. Հայկ Ալումյան
13:27 08/11/2017  |  Դատական ռեպորտաժներՍտեղծվել է արտակարգ դատարան՝ «Սասնա ծռեր» գործը քննելու համար, ինչը կոնվենցիայի խախտում է. Հայկ Ալումյան
13:06 06/11/2017  |  Դատական ռեպորտաժներՄենք ամբաստանյալներ չենք, մենք ազատամարտիկներ ենք. Արայիկ Խանդոյան
17:35 01/11/2017  |  Դատական ռեպորտաժներՄենք իրավունքի պաշտպաններ ենք, ապստամբներ ենք և քրեական օրենքի հետ առնչություն չունենք. «Սասնա Ծռեր»-1 գործով ամբաստանյալ

Արխիվ

[]