Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Մեկից ավելի անգամ գործը մեղադրողին վերադարձնելը անձի սահմանադրական իրավունքների խախտման իրական վտանգ կարող է ստեղծել. ՍԴ 12/05/2017   14:35  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի (Որոշում՝ գործը մեղադրողին վերադարձնելու մասին) առաջին մասի «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին» արտահայտությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՍԴ-ն ճշգրտեց, որ հիշյալ արտահայտությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝

ա) «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել ավելի լայն, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ և 271-րդ հոդվածներով (համապատասխանաբար՝ Մեղադրական եզրակացությունը և Մեղադրական եզրակացության հավելվածները) նախատեսված պահանջներն են, իսկ վերջիններս չեն կարող մեկնաբանվել այնպես, որ այդ մեկնաբանությունը ներառի ապացույցների գնահատումը կամ հնարավորություն տրվի դատարանին դրսևորելու այնպիսի վարքագիծ, որը դատարանը դատավարության տվյալ փուլում իրավասու չէ դրսևորել,

բ) գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը չի բխում իրավունքի գերակայության սկզբունքից և անձի սահմանադրական իրավունքների խախտման իրական վտանգ կարող է ստեղծել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ (Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: ) ամրագրված դրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը վերադարձրել է դատախազին, վերջինս մեղադրական եզրակացությունում առկա թերություններն օրենքի պահանջներին համապատասխան շտկելու նպատակով այն կարող է ուղարկել քննիչին՝ պահպանելով դատարանի կողմից սահմանված ժամկետները:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց գործով պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի, պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը, պրակտիկայում խնդիր էր ստեղծվել, երբ դատախազները մեղադրական եզրակացությունները ուղարկում էին դատարան, վերջինս մեղադրական եզրակացությունը հետ էր ուղարկում դատախազին այն հիմքով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Եվ պրակտիկայում եղել էր դեպք, երբ մի քանի անգամ, ըստ դատախազի, շտկվել էին թերությունները, նորից էին ուղարկել, սակայն դատարանը, միևնույն է, հետ էր ուղարկել, և Գլխավոր դատախազի դիրքորոշումն այն էր, որ այդ դեպքերում գործի քննությունը ձգձգվում է, և արդյունքում մեղադրյալն է տուժում, որովհետև ողջամիտ ժամկետում անձի արդար դատաքննության իրավունքը խախտվում է:

ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշման մեջ նշվում էր նաև, որ այս փուլում դատարանն իրավունք չունի գնահատել ապացույցները:

Ըստ պատասխանողի պաշտոնական ներկայացուցչի, ՀՀ ազգային ժողովը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ իրականում այս փուլում դատարանը չի կարող գնահատել ապացույցները, միայն կարող է գործը վերադարձնել տեխնիկական բնույթ ունեցող հարցերի հետ կապված, օրինակ, երբ քննիչը չի ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, այդ դեպքերում մեղադրական եզրակացությունը կարող է վերադարձվել:

«Ազգային ժողովը նաև ընդունում էր, որ կա ընթացակարգի հետ կապված օրենսդրական բաց, այսինքն՝ չկա այն դատավարական կարգը, թե դատախազն, օրինակ, ինչպես է ուղարկում մեղադրական եզրակացությունը քննիչին, որպեսզի համապատասխան փոփոխությունն արվի, հետևաբար մեր դիրքորոշումն այն էր, որ օրենսդրական բացը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի կողմից, և դա հակասահմանադրական չէ, քանի որ անձի որևէ սահմանադրական իրավունք չի խախտում: Եվ Սահմանադրական դատարանը նաև վերահաստատեց այդ դիրքորոշումները, որ դատարանն այդ փուլում չի կարող գնահատել ապացույցները և որ մեղադրական եզրակացությունն ընդունելի համարվի թերությունները շտկելուց հետո»,- ասաց ԱԺ պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 21/11/2017  |  ԼՐԱՀՈՍՔննվեց  անձին գրավի դիմաց ազատ արձակելու դրույթների սահմանադրականության հարցը. ՍԴ-ն որոշեց
15:29 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍԻրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում. ՀՀ ՍԴ
13:56 30/05/2017  |  ԼՐԱՀՈՍՔրդատօրի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը՝ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման համատեքստում
14:46 21/03/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Վերաքննիչ դատարանի դիմումը. նորմը համապատասխանում է Սահմանադրությանը
17:34 14/02/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության առավ մաքսանենգության հոդվածի ապաքրեականացման հետևանքների գործը
13:13 20/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը
11:53 17/12/2016  |  ԼՐԱՀՈՍԷմիլ Բուդաղյանի բողոքի քննության շրջանակում Վերաքննիչ դատարանի ներկայացրած դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ տարի
14:39 03/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան
15:41 11/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱրաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատարանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:24 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումը. գործի վարույթը կարճվեց

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]