Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Չի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ 12/02/2017   13:43  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր  Դավիթ Բալայանի նախագահությամբ, Մարիամ Գրիգորյանին ճանաչել է անպարտ ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնությունը,  առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

Մարիամ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է: 

Դատարանը գտել  է,  որ ամբաստանյալ Մարիամ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել  և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, հետևաբար Մարիամ Գրիգորյանի նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ: 

Դատարանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացնող մարմինն անարժանահավատ է համարել Մարիամ Գրիգորյանի կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ցուցմունքներն առ այն, որ նա Վլադիմիր Ավետիսյանի վերաբերյալ հաղորդումը տվել է իր ենթադրությունների հիման վրա և ամուսնու հետ դեռևս զրուցած չլինելու պայմաններում,  ապա մեղադրական եզրակացությամբ նշել է,  որ Մարիամ Գրիգորյանի նշված ցուցմունքները հերքվել են այլ ապացույցներով՝ որպես այդպիսիք ներկայացնելով Վրեժ Ավետյանի ցուցմունքը և որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչված՝ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքները:  Սակայն դատարանն անհրաժեշտ է համարել  ընդգծել,  որ վարույթն իրականացնող մարմնի վկայակոչած՝ Վրեժ Ավետյանի ցուցմունքով չի հերքվում Մարիամ Գրիգորյանի ցուցմունքը: Ավելին, Վրեժ Ավետյանի ցուցմունքով հաստատվում է Մարիամ Գրիգորյանի ցուցմունքն առ այն, որ դեպքի մանրամասների մասին նա իմացել է հաղորդում տալուց օրեր անց՝ ամուսնուց, հիվանդանոցում և դրանից անմիջապես հետո դիմել է վարույթն իրականացնող մարմնին ու լրացուցիչ հարցաքննությամբ ճշգրտել է իր կողմից նախկինում տված ցուցմունքները:

Որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչված՝ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքների վերաբերյալ  դատարանը գտել է, որ թեև դրանք հակասում են Մարիամ Գրիգորյանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքներին,  սակայն վերաբերելի չեն սույն գործով ապացուցման առարկային՝ Մարիամ Գրիգորյանի կողմից ուղղակի դիտավորությամբ սուտ մատնությունը կատարելուն,  այսնիքն՝ չեն ապացուցում, որ հաղորդում տալու ժամանակ Մարիամ Գրիգորյանը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: 

Մարիամ Գրիգորյանի կողմից հակասական ցուցմունքներ տալու վերաբերյալ  դատարանը գտել  է,  որ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքներն անխոս հակասում են 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքներին,  ուստի ցուցմունքների արժանահավատությունը պարզելու համար անհրաժեշտ է դրանք գնահատել քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցության մեջ:  Դատարանը,  վերլուծելով Մարիամ Գրիգորյանի ցուցմունքները,  դրանք համադրելով գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ,  գտել  է,  որ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքներն այլ ապացույցներով չեն հաստատվում,  մինչդեռ՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ցուցմունքները հաստատվում են Վրեժ Ավետյանի ցուցմունքներով:  Հետևաբար,  Մարիամ Գրիգորյանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքները պետք է համարել արժանահավատ,  իսկ դրանց անարժանահավության վերաբերյալ նախաքննական մարմնի եզրահանգումը՝ անհիմն: 

Դատարանն արձանագրել է,  որ քրեական գործով ձեռք չի բերվել թույլատրելի,  վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը,  հաղթահարելով անմեղության կանխավարկածը,  անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի մեջ Մարիամ Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ,  ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված մեղադրական դատավճիռ: 

Դատարանի իրավական վերլուծություններում նշվում է, որ քրեական գործում առկա նյութերի համաձայն,  Մարիամ Գրիգորյանը հեռախոսազանգ ստանալով ամուսնուց և լսելով վիճաբանության ձայներ՝ գնացել է Երևան քաղաքի Պատկանյան 20 հասցեում գտնվող մանկապարտեզի մոտ,  որտեղ տեսել է ամուսնուն՝ դեմքն արյունոտված վիճակում: Դեպքի վայրում է եղել նաև Վլադիմիր Ավետիսյանը,  ով կատարել է ակտիվ գործողություններ,  այն է՝ միջամտելով Արմեն Մխիթարյանի և Վրեժ Ավետյանի կռվին՝ փորձել է Արմեն Մխիթարյանին հեռացնել Վրեժ Ավետյանից:  Կատարված դեպքով պայմանավորված Մարիամ Գրիգորյանը,  գտնվելով հուզված վիճակում,  զանգահարել է ոստիկանություն և հայտնել ամուսնուն սպանելու մասին:  Այնուհետև դեպքի վայրից Վրեժ Ավետյանը տեղափոխվել է տուն,  որտեղ ուշաթափվել է,  ապա տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո Մարիամ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին,  որտեղ հաղորդում է տվել՝ նշելով,  որ ամուսնուն ծեծի են ենթարկել Արմեն Մխիթարյանը և Վլադիմիր Ավետիսյանը: 

Դատարանն արձանագրել է,  որ Մարիամ Գրիգորյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ,  որի շրջանակներում Արմեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Վրեժ Ավետյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար,  ինչից հետևում է, որ հաղորդմամբ նշված հանցագործության դեպքը տեղի է ունեցել և մեղադրանքն առաջադրվել է հաղորդմամբ նշված անձին՝ Արմեն Մխիթարյանին,  այսինքն՝ Մարիամ Գրիգորյանը հայտնել է ոչ թե կեղծ,  այլ իրականում տեղի ունեցած հանցագործության մասին և որպես հանցանքը կատարողի մատնանշել է անձի,  որին քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա առաջադրվել է մեղադրանք: 

Իսկ Վլադիմիր Ավետիսյանի կողմից Վրեժ Ավետյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդման մեջ նշելու վերաբերյալ  դատարանը հաստատված է համարել, որ Մարիամ Գրիգորյանը,  լինելով հուզված վիճակում,  չի կարողացել ճիշտ գնահատել իրականությունը և չի գիտակցել,  որ Վլադիմիր Ավետիսյանը փորձում է սաստել Արմեն Մխիթարյանի ագրեսիվ վարքագիծը: Դատելով Վլադիմիր Ավետիսյանի ակտիվ գործողություններից և իմանալով վերջինիս ու Արմեն Մխիթարյանի ազգակցական կապի մասին՝ Մարիամ Գրիգորյանը ենթադրել է, որ նրանք միասին ծեծի են ենթարկում Վրեժ Ավետյանին:

Ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում տալու ժամանակ նույնպես Մարիամ Գրիգորյանը հաստատապես չի իմացել դեպքի մանրամասները և հաղորդման մեջ նշել է, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Արմեն Մխիթարյանը և Վլադիմիր Ավետիսյանը: 

Դատարանը հարկ է համարել  նշել նաև,  որ գործնականում բազմաթիվ են այն դեպքերը,  երբ քաղաքացիները հաղորդում են տալիս ենթադրյալ հանցագործության մասին՝ նշելով իրենց ենթադրություններն առ այն,  որ տեղի է ունեցել հանցագործություն: Հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն կամ նախաքննություն,  որի արդյունքում պարզաբանվում են հաղորդման մեջ նշված հանգամանքները և հանցագործության հատկանիշների բացակայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվում է որոշում քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Այդ դեպքերում հաղորդում տված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվում՝ նկատի ունենալով,  որ հաղորդում տված անձը չի գործել ուղղակի դիտավորությամբ,  այլ որպես քաղաքացի հաղորդել է իր ենթադրությունները կատարված դեպքի վերաբերյալ՝ վերջնական գնահատական տալու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնին: 

Մարիամ Գրիգորյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը պարզելու համար ևս անհրաժեշտ է հաստատված համարել,  որ վերջինս գործել է ուղղակի դիտավորությամբ: Սակայն, քրեական գործում առկա չէ որևէ ապացույց,  որով կարող է հիմնավորվել,  որ Մարիամ Գրիգորյանը գիտակցել է Վլադիմիր Ավետիսյանի կողմից Վրեժ Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ իր հաղորդած տեղեկատվության ակնհայտ կեղծ լինելը և անմեղ անձին,  տվյալ դեպքում՝ Վլադիմիր Ավետիսյանին,  քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելու,  նրան վատաբանելու կամ նրա իրավունքները ոտնահարելու նպատակով,  վրեժի կամ այլ շարժառիթով,  ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն: 

Դատարանը գտել է,  որ Մարիամ Գրիգորյանին մեղսագրված արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությունը: Այսինքն՝ նրա արարքում հանցակազմ չկա: 

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել,  իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման,  եթե արարքի մեջ հանցակազմ չկա: 

Մեղադրողն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Մեղադրողը միջնորդում է բեկանել  դատավճիռը,   Մարիամ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի  333-րդ  հոդվածի  1-ին մասով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

       

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել
20:54 10/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում
15:37 04/11/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը հրաժարվել է մեկ հոդվածով մեղադրանքից, դատարանն էլ այդ մասով արդարացրել է
14:31 25/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄահվան ելքով վրաերթի և վրաանցման գործով արդարացվեց
22:35 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներՉորս գործով արդարացում, արդարացման հիմքով երեք կարճումներ. հանրային պաշտպանը արձանագրել է հաջողություններ
13:57 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներԴատական եռաստիճան համակարգով անցնելուց հետո կրկին արդարացվեց
14:22 14/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը դատարանում չի ապացուցվել. կայացվել է արդարացման դատավճիռ

Արխիվ

[]