Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Իգլայի գործով պաշտպանական կողմը անհիմն փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները. դատախազ Արամ Արամյան 11/30/2017   16:01  |  Հարցազրույց

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 28-ին հրապարակվեց դատավճռը: Սամվել Բաբայանը վերջին խոսքում պնդեց, որ մեղադրանքի կողմը ենթադրություններով է առաջնորդվել և ոչ թե փաստերով: Ինչ ցույց տվեց դատաքննությունը, որքանով են ձեռք բերված ապացույցները վերաբերելի Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներին եւ ինչն է ապացուցված։ Այս և այլ հարցերի շուրջ Փաստինֆո-ի թղթակիցը զրուցել է գործով դատախազ Արամ Արամյանի հետ:

-Պարոն Արամյան, դատաքննության ընթացքում ինչպես նաև պաշտպանական ճառում Բաբայանը հայտարարեց, որ ոչ թե փաստերով եք առաջնորդվում, այլ ենթադրություններով։ Ասել է թե՝ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվում ենթադրությունների հիման վրա։

-Սամվել Բաբայանին, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների նկարագրության մեջ ներառված յուրաքանչյուր փաստական հանգամանք, մեղադրողի ճառում ամփոփվել և մանրամասն վերլուծվել են դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, որոնցով ամբողջությամբ հիմնավորվել են ամբաստանյալներին, այդ թվում նաև Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները: Հետևաբար, ենթադրությունների հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին պնդումը զուրկ է որևէ հիմնավորումից:

Պաշտպանության կողմը գործով առաջին իսկ դատական նիստից անհաջող կերպով փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները՝ անհիմն, երբեմն անտրամաբանական փաստարկներով ու պնդումներով թիրախավորելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների, կայացված որոշումների իրավաչափությունը, ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն ու հավաստիությունը, իսկ դատական ակտի հրապարակումից հետո նույն վարքագիծը դրսևորվեց նաև դատարանի նկատմամբ: Դրա վառ օրինակներից է տարիներ շարունակ պաշտպանության բնագավառում ծառայած անձի կողմից զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս հրթիռը, անպիտան «տրուբա» անվանելը:

Պարզ լեզվով ասած՝ գործ ունենք երկու անհերքելի փաստի հետ՝

առաջին՝ հայտնաբերվել է ապօրինի ռազմամթերք,

երկրորդ՝ հայտնաբերվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված թղթադրամներ:

Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը:

Մնացյալն արդեն արարքի որակման, իրավական վեճի առարկա են, որտեղ էլ Բաբայանի կողմից բերված փաստարկները լրիվ, օբյեկտիվ նախ՝ նախաքննությամբ, ապա հրապարակային դատաքննությամբ հետազոտման առարկա են դարձել և լիովին հերքվել գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների, ներքին դիտման արդյունքներով, իրեղեն ապացույցներով, ինչպես նաև՝ վերջինիս հանցակիցների ճնշող մեծամասնության կողմից բազմիցս տրված ցուցմունքներով:

-Ինչպես Իգլայի ձեռքբերման, Հայաստան տեղափոխման, այնպես էլ փողերի լվացման դրվագին իր առնչությունն Սամվել Բաբայանը դատարանում հերքեց։ Ավելին՝ համոզմունք հայտնեց, որ փողերի լվացման դրվագով ամիսներ անց մեղադրանքը խստացրել եք, քանի որ Իգլայի մասով մեղադրանքը թույլ է եղել, «Ձեր դիրքերը թույլ են եղել»:

-Նախ հայտնեմ, որ ռազմամթերքի մաքսանենգությանը հանցակցելու համար Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս քրեական գործի նախաքննության ընթացքում՝ նշված մեղադրանքը հիմնավորող ապացույցների անբավարարության պատճառով: Այս փաստն արդեն իսկ հաստատում է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և Ս. Բաբայանին արարքներ են մեղսագրվել միայն գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Մաքսանենգությանը հանցակցելու համար Ս. Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքը ևս հաստատում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է հօգուտ Սամվել Բաբայանի և մյուս մեղադրյալների և դադարեցրել է քրեական հետապնդումն այն արարքի համար, որը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված չի համարել:

Եվս մեկ անգամ շեշտեմ, որ գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար համակցությամբ հաստատվել է, որ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռելու եղանակով  դրդել է մի խումբ անձնաց ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, ռազմամթերքի ձեռք բերումից հետո հանցակիցներին հրահանգներ է տվել այն պահելու վայրի և պայմանների մասին՝ պարտավորվելով կարճ ժամանակում վճարել դրա համար խոստացված գումարը:

Բացի այդ, Սամվել Բաբայանը, մի շարք անձնաց օժանդակությամբ, անվանական արժեքի հիսուներկու տոկոսը՝ 2900 ԱՄՆ դոլար վճարելով, փոխարկման արդյունքում ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված՝ հափշտակված, ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագործվող հատուկ նյութով ներկոտված 5000 եվրո թղթադրամներ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով նշված թղթադրամների հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու, օրինական շրջանառության մեջ դնելու նպատակով ապահովել է դրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով լրացնելուն, ապա նշեմ հետևյալը. հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտումից ամիսներ առաջ: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը իրավական օգնության միջնորդություններ է ներկայացրել ինչպես օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, այնպես էլ՝ միջազգային կառույցներին, միջնորդությունների կատարման արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված միջոցառումներն իրենց բնույթով օբյեկտիվորեն պահանջել են բավական տևական ժամանակ: Երբ  տվյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են եղել Սամվել Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, օրենքի պահանջների պահպանմամբ, նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ մի պարզ պնդում՝ փողերի լվացման վերաբերյալ գործը քննելիս ոչ-ոք չէր կարող կանխատեսել ապօրինի ռազմամթերքի գոյության, շրջանառության մասին:

-Բացի այդ նա ակնարկեց, թե գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի նախաքննության ընթացքում տված վերջին ցուցմունքը գրել են տվել, և ըստ էության «գործը դրա վրա է կառուցվել»: Մեջբերում եմ նրա հայտարարությունից՝ Սանասար Գաբրիելյանին գրել են տվել, որ նա պետք է Ղարաբաղ գնար, գար իրեն ցույց տար Իգլայի նկարը, սակայն եթե նա հրաժարվել է Իգլայի գնումից դրանից հետո գնում նկարի բերի ինչի՞ համար, եթե ապրանք չկա ինչի դիմաց ես պետք է փող տամ:

-Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ Սանասար Գաբրիելյանը նախաքննության ողջ ընթացքում պաշտպանությունն իրականացրել է իր կողմից ընտրված 2 պաշտպանների միջոցով, ովքեր մասնակցել են նրա հետ կատարված բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին՝ ստորագրելով դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները: Սանասար Գաբրիելյանի մասնակցությամբ կատարված որևէ դատավարական գործողության ընթացքում մեղադրյալն ու նրա պաշտպանները իրավապահ մարմինների աշխատակիցների ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել, ավելին իրենց ստորագրություններով հաստատել են նշված արձանագրությունները և հայտարարությունների ու դիտողությունների բացակայությունը: Քրեական գործի նախաքննության ընթացքում ևս նման հանգամանքների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացվել:

Ինչ վերաբերում է հրթիռը Ղարաբաղ տեղափոխելու, համապատասխան վայրում թաքցնելու, ապա տեղանքը նկարահանելու վերաբերյալ Սամվել Բաբայանի ցուցումի մասին Սանասար Գաբրիելյանի ցուցմունքին, ապա նույն բովանդակությամբ ցուցմունք  տվել է նաև Սամվել Բաբայանը: Մասնավորապես, նախաքննության ընթացքում Սամվել Բաբայանը ցուցմունք է տվել, որ ռազմամթերքի լուսանկարները տեսնելուց հետո Սանասար Գաբրիելյանին խորհուրդ է տվել այն տեղադրել արկղի մեջ և պահել ԼՂՀ Նարիշտար գյուղում: Իր հերթին Սանասար Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ ռազմամթերքի լուսանկարները տեսնելուց հետո Սամվել Բաբայանն իրեն հանձնարարել է այն տեղափոխել ԼՂՀ Նարիշտար գյուղ և պահել այնտեղ: Այս ցուցմունքների բովնդակությունը հաստատվել է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով: Ընդ որում իրենց ցուցմունքներում նշած այս հանգամանքները ամբաստանյալներն ըստ էության չեն հերքել նաև դատական քննության ընթացքում: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է նրա պնդումն առ այն, որ Սանասար Գաբրիելյանին  համոզել են նման բովանդակությամբ ցուցմունք տալ: Բացի այդ, պետք է արձանագրել, որ այդ զրույցի բովանդակությունը, բացի ցուցմունքներից, արտացոլված է նաև Սամվել Բաբայանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման՝ մասնավորապես «ներքին դիտման»՝ տեխնիկական միջոցներով ամրագրված արդյունքներում, որոնք մանրամասն հետազոտվել են դատական քննության ընթացքում:

-Բաբայանը ճառում նաև անդրադարձավ այն դրվագին, որ նախաքննության ընթացքում որևէ տեղի չի ֆիքսվում, որ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը Իգլայի ձեռքբերումից չեն հրաժարվել, և հրաժարման փուլ չի եղել, այս ամենը ներկայացնելով մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող: Կխնդրեի սա ևս մեկնաբանել:

-Սույն քրեական գործով Սամվել Բաբայանին մեղադրանք  է առաջադրվել նյութապես շահագրգռելու միջոցով մի քանի անձանց ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն դրդելու համար: Քրեական գործով ձեռք բերված հավաստի ապացույցներով հիմնավորվել է, որ Սամվել Բաբայանը տեղեկացված է եղել Սանասար Գաբրիելյանի կողմից հանցակիցների հետ ռազմամթերքի ձեռքբերմանն ուղղված գործողություններ  կատարելու մասին: Հանցակիցներ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մաիլյանի համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել հրթիռը, ինչի մասին տեղեկացրել են Սամվել Բաբայանին, որից հետո վերջինս Սանասար Գաբրիելյանին հրահանգել է ռազմամթերքը տեղափոխել Արցախի Նարիշտար գյուղ, թաքցնել հողի մեջ, նկարահանել տեղանքը, որպեսզի հետագայում հնարավոր լինի գտնել այն: Ընդ որում, ինչպես այդ օրը, այնպես էլ հաջորդ օրը՝ 2017 թվականի մայիսի 19-ին, Սանասար Գաբրիելյանի հետ տեղի ունեցած խոսակցության ընթացքում Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու ռազմամթերքի համար նախապես իր կողմից խոստացված գումարը: Նշված հանգամանքները լիովին հերքում են հանցագործությունից կամովին հրաժարվելու մասին պնդումները:

Բացի այդ, ռազմամթերքը հանցակիցների տրամադրության տակ հայտնվելու, նրանց կողմից տեղափոխվելու, որոշված վայրում՝ Հրաչյա Մաիլյանի ավտոտնակում, պահելու պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն արդեն իսկ ավարտվել է, և նման պայմաններու հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող:

Ապօրինի արդեն իսկ ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, որոնք խափանվել են իրավապահ մարմինների կողմից, ոչ մի պարագայում չեն կարող գնահատվել որպես հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարում:   

-Դատարանում հայտարարություն է հնչել, թե Իգլայի վերաբերյալ փորձագիտական 2 եզրակացություն է եղել, որոնցից մեկը գործից կորել է։ Կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն այդ մասով նշանակվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչու եզրակացությունը չի կցվել քրեական գործին:

-Ինչ վերաբերվում է երկրորդ հրթիռին, ապա այն Սամվել Բաբայանի և նրա հանցակիցների կողմից կատարված արարքի բացահայտումից տևական ժամանակ անց այլ անձի կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, քանի որ դրա ապօրինի շրջանառությանը Սամվել Բաբայանի մասնակցության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Ամեն դեպքում, քրեական գործի նախաքննության ընթացքում երկրորդ հրթիռը ևս ենթարկվել է փորձաքննության և տվյալ փորձաքննության եզրակացությունը ևս օրենքով սահմանված կարգով նախաքննության ընթացքում ծանոթանալու համար ներկայացվել է գործով մեղադրյալներին և վերջիններիս պաշտպաններին: Հատկանշական է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանի և նրա հանցակիցների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի նյութերին կցված են նաև հայտնաբերված 2-րդ հրթիռի վերաբերյալ Սամվել Բաբայանի բնորոշմամբ «գործից կորած» փորձագետի եզրակացության և դրա հայտնաբերման մասին արձանագրության պատճենները: Ավելին, վերջին փաստաթուղթը հետազոտվել է դատաքննության ընթացքում:

Կրկնակի և լրացուցիչ փորձաքննություններ չեն նշանակվել՝ համապատասխան հիմքերի բացակայության պատճառով: Ընդ որում, գործի ողջ քննության ընթացքում պաշտպանության կողմը ևս նման միջնորդություն չի ներկայացրել: 

-Սամվել Բաբայանը հայտարարեց, որ խախտվել է իր պաշտպանական իրավունքը և առերեսում չի կատարվել Սանասար Գաբրիելյանի հետ՝ չնայած իր պահանջներին։ Եթե ցուցմունքներում առկա է հակասություն՝ առերես հարցաքննությունն արդյոք չի բխում հենց քննության շահերից՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար։ Ինչու չի կատարվել առերես հարցաքննությունը, եթե, ինչպես Սամվել Բաբայանն է նշում, իսկապես չի կատարվել։

-Պաշտպանության իրավունքի խախտման և առերեսում չկատարելու մասին պնդումը զարմանք է առաջացնում, քանի որ Սամվել Բաբայանը և Սանասար Գաբրիելյանը քրեական գործի նախաքննության ընթացքում առերես հարցաքննվել են, իսկ գործի դատաքննության ընթացքում երկուսն էլ տվել են ցուցմունքներ և ունեցել են միմյանց հարցեր տալու հնարավորություն:

 

Հ.Գ Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքները նոյեմբերի 28-ի դատավճռով Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժների համակցությամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման:

Գործարար Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3, իսկ Արմեն Պողոսյանը 2 տարի ժամկետով ազատազրկման. նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կարեն Քոչարյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ պատիժը ևս պայմանականորեն չի կիրառվի՝ դատարանը սահմանեց 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը, ովքեր ևս մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. դատարանը նրանց նկատմամբ նշանակեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

 

Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:31 28/11/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման (տեսանյութ)
14:15 27/11/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը կհրապարակվի վաղը
12:56 27/11/2017  |  Դատական ռեպորտաժներԿարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի թքել պետության վրա. Սամվել Բաբայան
15:58 20/11/2017  |  Դատական ռեպորտաժներԻգլայի գործով պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ
09:28 16/11/2017  |  ՄամուլՍպասում են Սամվել Բաբայանի դատավճռին, որ գործողությունները հստակեցնեն. «Ժամանակ»
14:14 13/11/2017  |  Դատական ռեպորտաժներԻնչպե՞ս կարող է Սամվել Բաբայանը չտարբերակել ռազմամթերքն ու անպիտան խողովակը. մեղադրող
12:51 13/11/2017  |  Դատական ռեպորտաժներԴատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար (տեսանյութ)
12:40 06/11/2017  |  Դատական ռեպորտաժներԱԱԾ-ում տասը րոպե էլ պահեն, ինչ էլ ուղղորդեն, կանի. «Իգլա»-ի գործով ամբաստանյալ
16:38 30/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Զենքի տերն ու ծախողը ո՞ւր են, հո՞րթ ենք՝ գռուզիտ եք անում». Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ
17:43 23/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Իգլա»-ն բերվել էր Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար

Արխիվ

[]