Թեմաներ
Երկուշաբթի 11 / 19 / 2018
Փոխարժեք
  • 550.71
    EUR
  • 621.53
    GBP
  • 7.35
    RUB
  • 485.72
    USD
+ 9 °C
+ 0 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/19/2018   11:02 Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել 11/19/2018   10:54 Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. «Ռադիոլուր» 11/19/2018   10:47 Նախագահ Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի անդամների հետ 11/19/2018   10:37 Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի 11/19/2018   10:17 Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն 11/19/2018   10:14 «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք». Վիգեն Սարգսյա 11/19/2018   10:11 Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար. «Ազատություն» 11/19/2018   10:07 Երևանում դարձյալ լույս չի լինի 11/19/2018   10:04 «Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան 11/19/2018   09:59 Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը 11/19/2018   09:24 Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 11/19/2018   09:14 Իրար են բախվել 4 մեքենա. կան տուժածներ 11/18/2018   22:54 Իրանում ծնված ՀՀ քաղաքացիների՝ հայաստանյան բանկերում գտնվող հաշվեհամարները փակվում են 11/18/2018   17:56 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժող է ճանաչվել, ի՞նչ ցուցմունք է տվել իրավապահներին 11/18/2018   17:51 Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/18/2018   17:24 Գյուլբուդաղյանցը` Ջիբրալթարի հետ խաղի մասին. Ինձ դուր եկավ, թե ինչպես թիմն արձագանքեց բաց թողած գոլին (տեսանյութ) 11/18/2018   16:28 ԱՀ Նախագահը հանդիպել է բարերարներ Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ 11/18/2018   16:18 ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Դուբայում 11/18/2018   16:11 Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է «Հեռուստամարաթոն 2018»-ին եւ Արցախում մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր 11/18/2018   15:34 ԼՀԿ-ն հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը 11/18/2018   15:22 ԿԸՀ-ն 48 ժամ է տվել Սասնա Ծռերին, ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին 11/18/2018   15:09 Խանդի պատճառով սպանվել է 5 մարդ 11/18/2018   14:50 Հրդեհ բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են 11/18/2018   14:44 Փրկարարները հայտնաբերել են դի 11/18/2018   14:38 Արմեն Փամբուխչյանը՝ Լարսում իրավիճակի մասին 11/18/2018   14:23 Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությանը Բելառուսի ԱԳՆ արձագանքի մասին 11/18/2018   13:24 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/18/2018   12:43 Ղրղզստանում շրջանային դատախազին գտել են սպանված՝ ջրամբարի մոտ 11/18/2018   12:12 «Երկրի ղեկավարի պարտականությունը մաչո լինելը չէ». Արմեն Աշոտյան 11/18/2018   12:07 Հանրային խորհրդում ձևավորվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողով 11/18/2018   11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ 11/18/2018   11:38 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 11/18/2018   10:51 Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա (լուսանկարներ) 11/18/2018   10:39 Գյումրիում հրդեհ է բռնկվել գազալցակայանի մոտ. կա տուժած 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/17/2018   22:12 Արմավիրցի տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է մտել նախկին կնոջ քրոջ հետ ու հեռախոսահամարը պահել «Սերս» անվան տակ 11/17/2018   21:28 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար 11/17/2018   20:52 Վիրավորված եմ Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրվորանքի համար. Արթուր Աղաբեկյան 11/17/2018   20:42 Լրագրողի սպանությունն իրականացվել է թագաժառանգ արքայազնի պատվերով. ԱՄՆ 11/17/2018   19:16 Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տուժածներ 11/17/2018   19:12 Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ 11/17/2018   17:45 Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ) 11/17/2018   17:39 Դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս. Արմեն Սարգսյան  11/17/2018   17:31 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 11/17/2018   17:27 Իսպանիայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի համար կասկածվող 11 մարդ, հայտնաբերվել է 650 կգ կոկաին 11/17/2018   17:23 Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը 11/17/2018   17:17 Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել 11/17/2018   17:01 Թրամփն ուսումնասիրում է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու տարբերակները 11/17/2018   16:40 «ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 11/17/2018   16:24 ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել ընտրական ցուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար
11/17/2018   22:12 Արմավիրցի տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է մտել նախկին կնոջ քրոջ հետ ու հեռախոսահամարը պահել «Սերս» անվան տակ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/18/2018   15:09 Խանդի պատճառով սպանվել է 5 մարդ 11/17/2018   13:15 Մեղրամիսից հետո սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ 11/18/2018   17:56 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժող է ճանաչվել, ի՞նչ ցուցմունք է տվել իրավապահներին 11/17/2018   16:40 «ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 11/18/2018   22:54 Իրանում ծնված ՀՀ քաղաքացիների՝ հայաստանյան բանկերում գտնվող հաշվեհամարները փակվում են 11/17/2018   17:45 Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ) 11/18/2018   12:43 Ղրղզստանում շրջանային դատախազին գտել են սպանված՝ ջրամբարի մոտ 11/17/2018   20:42 Լրագրողի սպանությունն իրականացվել է թագաժառանգ արքայազնի պատվերով. ԱՄՆ 11/19/2018   10:04 «Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան 11/17/2018   20:52 Վիրավորված եմ Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրվորանքի համար. Արթուր Աղաբեկյան 11/17/2018   12:44 Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ 11/17/2018   12:24 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս   11/17/2018   11:08 Երևանում երկար ժամանակ լույս չի լինի 11/17/2018   15:40 Տանից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 4 391 640 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր 11/18/2018   10:51 Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա (լուսանկարներ) 11/17/2018   11:04 Ընտրություններին Սամվել Ալեքսանյանը կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համար՝ «զոհաբերելով» իր փեսային. «Հրապարակ» 11/17/2018   16:02 Ուզում էր գայլ որսալ, բայց արջն է ընկել թակարդը... 11/17/2018   14:10 «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ…». Նիկոլ Փաշինյան

Իգլայի գործով պաշտպանական կողմը անհիմն փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները. դատախազ Արամ Արամյան 11/30/2017   16:01  |  Հարցազրույց

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 28-ին հրապարակվեց դատավճռը: Սամվել Բաբայանը վերջին խոսքում պնդեց, որ մեղադրանքի կողմը ենթադրություններով է առաջնորդվել և ոչ թե փաստերով: Ինչ ցույց տվեց դատաքննությունը, որքանով են ձեռք բերված ապացույցները վերաբերելի Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներին եւ ինչն է ապացուցված։ Այս և այլ հարցերի շուրջ Փաստինֆո-ի թղթակիցը զրուցել է գործով դատախազ Արամ Արամյանի հետ:

-Պարոն Արամյան, դատաքննության ընթացքում ինչպես նաև պաշտպանական ճառում Բաբայանը հայտարարեց, որ ոչ թե փաստերով եք առաջնորդվում, այլ ենթադրություններով։ Ասել է թե՝ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվում ենթադրությունների հիման վրա։

-Սամվել Բաբայանին, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների նկարագրության մեջ ներառված յուրաքանչյուր փաստական հանգամանք, մեղադրողի ճառում ամփոփվել և մանրամասն վերլուծվել են դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, որոնցով ամբողջությամբ հիմնավորվել են ամբաստանյալներին, այդ թվում նաև Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները: Հետևաբար, ենթադրությունների հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին պնդումը զուրկ է որևէ հիմնավորումից:

Պաշտպանության կողմը գործով առաջին իսկ դատական նիստից անհաջող կերպով փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները՝ անհիմն, երբեմն անտրամաբանական փաստարկներով ու պնդումներով թիրախավորելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների, կայացված որոշումների իրավաչափությունը, ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն ու հավաստիությունը, իսկ դատական ակտի հրապարակումից հետո նույն վարքագիծը դրսևորվեց նաև դատարանի նկատմամբ: Դրա վառ օրինակներից է տարիներ շարունակ պաշտպանության բնագավառում ծառայած անձի կողմից զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս հրթիռը, անպիտան «տրուբա» անվանելը:

Պարզ լեզվով ասած՝ գործ ունենք երկու անհերքելի փաստի հետ՝

առաջին՝ հայտնաբերվել է ապօրինի ռազմամթերք,

երկրորդ՝ հայտնաբերվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված թղթադրամներ:

Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը:

Մնացյալն արդեն արարքի որակման, իրավական վեճի առարկա են, որտեղ էլ Բաբայանի կողմից բերված փաստարկները լրիվ, օբյեկտիվ նախ՝ նախաքննությամբ, ապա հրապարակային դատաքննությամբ հետազոտման առարկա են դարձել և լիովին հերքվել գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների, ներքին դիտման արդյունքներով, իրեղեն ապացույցներով, ինչպես նաև՝ վերջինիս հանցակիցների ճնշող մեծամասնության կողմից բազմիցս տրված ցուցմունքներով:

-Ինչպես Իգլայի ձեռքբերման, Հայաստան տեղափոխման, այնպես էլ փողերի լվացման դրվագին իր առնչությունն Սամվել Բաբայանը դատարանում հերքեց։ Ավելին՝ համոզմունք հայտնեց, որ փողերի լվացման դրվագով ամիսներ անց մեղադրանքը խստացրել եք, քանի որ Իգլայի մասով մեղադրանքը թույլ է եղել, «Ձեր դիրքերը թույլ են եղել»:

-Նախ հայտնեմ, որ ռազմամթերքի մաքսանենգությանը հանցակցելու համար Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս քրեական գործի նախաքննության ընթացքում՝ նշված մեղադրանքը հիմնավորող ապացույցների անբավարարության պատճառով: Այս փաստն արդեն իսկ հաստատում է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և Ս. Բաբայանին արարքներ են մեղսագրվել միայն գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Մաքսանենգությանը հանցակցելու համար Ս. Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքը ևս հաստատում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է հօգուտ Սամվել Բաբայանի և մյուս մեղադրյալների և դադարեցրել է քրեական հետապնդումն այն արարքի համար, որը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված չի համարել:

Եվս մեկ անգամ շեշտեմ, որ գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար համակցությամբ հաստատվել է, որ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռելու եղանակով  դրդել է մի խումբ անձնաց ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, ռազմամթերքի ձեռք բերումից հետո հանցակիցներին հրահանգներ է տվել այն պահելու վայրի և պայմանների մասին՝ պարտավորվելով կարճ ժամանակում վճարել դրա համար խոստացված գումարը:

Բացի այդ, Սամվել Բաբայանը, մի շարք անձնաց օժանդակությամբ, անվանական արժեքի հիսուներկու տոկոսը՝ 2900 ԱՄՆ դոլար վճարելով, փոխարկման արդյունքում ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված՝ հափշտակված, ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագործվող հատուկ նյութով ներկոտված 5000 եվրո թղթադրամներ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով նշված թղթադրամների հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու, օրինական շրջանառության մեջ դնելու նպատակով ապահովել է դրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով լրացնելուն, ապա նշեմ հետևյալը. հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտումից ամիսներ առաջ: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը իրավական օգնության միջնորդություններ է ներկայացրել ինչպես օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, այնպես էլ՝ միջազգային կառույցներին, միջնորդությունների կատարման արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված միջոցառումներն իրենց բնույթով օբյեկտիվորեն պահանջել են բավական տևական ժամանակ: Երբ  տվյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են եղել Սամվել Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, օրենքի պահանջների պահպանմամբ, նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ մի պարզ պնդում՝ փողերի լվացման վերաբերյալ գործը քննելիս ոչ-ոք չէր կարող կանխատեսել ապօրինի ռազմամթերքի գոյության, շրջանառության մասին:

-Բացի այդ նա ակնարկեց, թե գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի նախաքննության ընթացքում տված վերջին ցուցմունքը գրել են տվել, և ըստ էության «գործը դրա վրա է կառուցվել»: Մեջբերում եմ նրա հայտարարությունից՝ Սանասար Գաբրիելյանին գրել են տվել, որ նա պետք է Ղարաբաղ գնար, գար իրեն ցույց տար Իգլայի նկարը, սակայն եթե նա հրաժարվել է Իգլայի գնումից դրանից հետո գնում նկարի բերի ինչի՞ համար, եթե ապրանք չկա ինչի դիմաց ես պետք է փող տամ:

-Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ Սանասար Գաբրիելյանը նախաքննության ողջ ընթացքում պաշտպանությունն իրականացրել է իր կողմից ընտրված 2 պաշտպանների միջոցով, ովքեր մասնակցել են նրա հետ կատարված բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին՝ ստորագրելով դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները: Սանասար Գաբրիելյանի մասնակցությամբ կատարված որևէ դատավարական գործողության ընթացքում մեղադրյալն ու նրա պաշտպանները իրավապահ մարմինների աշխատակիցների ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել, ավելին իրենց ստորագրություններով հաստատել են նշված արձանագրությունները և հայտարարությունների ու դիտողությունների բացակայությունը: Քրեական գործի նախաքննության ընթացքում ևս նման հանգամանքների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացվել:

Ինչ վերաբերում է հրթիռը Ղարաբաղ տեղափոխելու, համապատասխան վայրում թաքցնելու, ապա տեղանքը նկարահանելու վերաբերյալ Սամվել Բաբայանի ցուցումի մասին Սանասար Գաբրիելյանի ցուցմունքին, ապա նույն բովանդակությամբ ցուցմունք  տվել է նաև Սամվել Բաբայանը: Մասնավորապես, նախաքննության ընթացքում Սամվել Բաբայանը ցուցմունք է տվել, որ ռազմամթերքի լուսանկարները տեսնելուց հետո Սանասար Գաբրիելյանին խորհուրդ է տվել այն տեղադրել արկղի մեջ և պահել ԼՂՀ Նարիշտար գյուղում: Իր հերթին Սանասար Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ ռազմամթերքի լուսանկարները տեսնելուց հետո Սամվել Բաբայանն իրեն հանձնարարել է այն տեղափոխել ԼՂՀ Նարիշտար գյուղ և պահել այնտեղ: Այս ցուցմունքների բովնդակությունը հաստատվել է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով: Ընդ որում իրենց ցուցմունքներում նշած այս հանգամանքները ամբաստանյալներն ըստ էության չեն հերքել նաև դատական քննության ընթացքում: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է նրա պնդումն առ այն, որ Սանասար Գաբրիելյանին  համոզել են նման բովանդակությամբ ցուցմունք տալ: Բացի այդ, պետք է արձանագրել, որ այդ զրույցի բովանդակությունը, բացի ցուցմունքներից, արտացոլված է նաև Սամվել Բաբայանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման՝ մասնավորապես «ներքին դիտման»՝ տեխնիկական միջոցներով ամրագրված արդյունքներում, որոնք մանրամասն հետազոտվել են դատական քննության ընթացքում:

-Բաբայանը ճառում նաև անդրադարձավ այն դրվագին, որ նախաքննության ընթացքում որևէ տեղի չի ֆիքսվում, որ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը Իգլայի ձեռքբերումից չեն հրաժարվել, և հրաժարման փուլ չի եղել, այս ամենը ներկայացնելով մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող: Կխնդրեի սա ևս մեկնաբանել:

-Սույն քրեական գործով Սամվել Բաբայանին մեղադրանք  է առաջադրվել նյութապես շահագրգռելու միջոցով մի քանի անձանց ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն դրդելու համար: Քրեական գործով ձեռք բերված հավաստի ապացույցներով հիմնավորվել է, որ Սամվել Բաբայանը տեղեկացված է եղել Սանասար Գաբրիելյանի կողմից հանցակիցների հետ ռազմամթերքի ձեռքբերմանն ուղղված գործողություններ  կատարելու մասին: Հանցակիցներ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մաիլյանի համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել հրթիռը, ինչի մասին տեղեկացրել են Սամվել Բաբայանին, որից հետո վերջինս Սանասար Գաբրիելյանին հրահանգել է ռազմամթերքը տեղափոխել Արցախի Նարիշտար գյուղ, թաքցնել հողի մեջ, նկարահանել տեղանքը, որպեսզի հետագայում հնարավոր լինի գտնել այն: Ընդ որում, ինչպես այդ օրը, այնպես էլ հաջորդ օրը՝ 2017 թվականի մայիսի 19-ին, Սանասար Գաբրիելյանի հետ տեղի ունեցած խոսակցության ընթացքում Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու ռազմամթերքի համար նախապես իր կողմից խոստացված գումարը: Նշված հանգամանքները լիովին հերքում են հանցագործությունից կամովին հրաժարվելու մասին պնդումները:

Բացի այդ, ռազմամթերքը հանցակիցների տրամադրության տակ հայտնվելու, նրանց կողմից տեղափոխվելու, որոշված վայրում՝ Հրաչյա Մաիլյանի ավտոտնակում, պահելու պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն արդեն իսկ ավարտվել է, և նման պայմաններու հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող:

Ապօրինի արդեն իսկ ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, որոնք խափանվել են իրավապահ մարմինների կողմից, ոչ մի պարագայում չեն կարող գնահատվել որպես հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարում:   

-Դատարանում հայտարարություն է հնչել, թե Իգլայի վերաբերյալ փորձագիտական 2 եզրակացություն է եղել, որոնցից մեկը գործից կորել է։ Կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն այդ մասով նշանակվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչու եզրակացությունը չի կցվել քրեական գործին:

-Ինչ վերաբերվում է երկրորդ հրթիռին, ապա այն Սամվել Բաբայանի և նրա հանցակիցների կողմից կատարված արարքի բացահայտումից տևական ժամանակ անց այլ անձի կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, քանի որ դրա ապօրինի շրջանառությանը Սամվել Բաբայանի մասնակցության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Ամեն դեպքում, քրեական գործի նախաքննության ընթացքում երկրորդ հրթիռը ևս ենթարկվել է փորձաքննության և տվյալ փորձաքննության եզրակացությունը ևս օրենքով սահմանված կարգով նախաքննության ընթացքում ծանոթանալու համար ներկայացվել է գործով մեղադրյալներին և վերջիններիս պաշտպաններին: Հատկանշական է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանի և նրա հանցակիցների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի նյութերին կցված են նաև հայտնաբերված 2-րդ հրթիռի վերաբերյալ Սամվել Բաբայանի բնորոշմամբ «գործից կորած» փորձագետի եզրակացության և դրա հայտնաբերման մասին արձանագրության պատճենները: Ավելին, վերջին փաստաթուղթը հետազոտվել է դատաքննության ընթացքում:

Կրկնակի և լրացուցիչ փորձաքննություններ չեն նշանակվել՝ համապատասխան հիմքերի բացակայության պատճառով: Ընդ որում, գործի ողջ քննության ընթացքում պաշտպանության կողմը ևս նման միջնորդություն չի ներկայացրել: 

-Սամվել Բաբայանը հայտարարեց, որ խախտվել է իր պաշտպանական իրավունքը և առերեսում չի կատարվել Սանասար Գաբրիելյանի հետ՝ չնայած իր պահանջներին։ Եթե ցուցմունքներում առկա է հակասություն՝ առերես հարցաքննությունն արդյոք չի բխում հենց քննության շահերից՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար։ Ինչու չի կատարվել առերես հարցաքննությունը, եթե, ինչպես Սամվել Բաբայանն է նշում, իսկապես չի կատարվել։

-Պաշտպանության իրավունքի խախտման և առերեսում չկատարելու մասին պնդումը զարմանք է առաջացնում, քանի որ Սամվել Բաբայանը և Սանասար Գաբրիելյանը քրեական գործի նախաքննության ընթացքում առերես հարցաքննվել են, իսկ գործի դատաքննության ընթացքում երկուսն էլ տվել են ցուցմունքներ և ունեցել են միմյանց հարցեր տալու հնարավորություն:

 

Հ.Գ Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքները նոյեմբերի 28-ի դատավճռով Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժների համակցությամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման:

Գործարար Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3, իսկ Արմեն Պողոսյանը 2 տարի ժամկետով ազատազրկման. նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կարեն Քոչարյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ պատիժը ևս պայմանականորեն չի կիրառվի՝ դատարանը սահմանեց 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը, ովքեր ևս մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. դատարանը նրանց նկատմամբ նշանակեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

 

Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:31 28/11/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման (տեսանյութ)
14:15 27/11/2017  |  Դատական ռեպորտաժներՍամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը կհրապարակվի վաղը
12:56 27/11/2017  |  Դատական ռեպորտաժներԿարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի թքել պետության վրա. Սամվել Բաբայան
15:58 20/11/2017  |  Դատական ռեպորտաժներԻգլայի գործով պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ
09:28 16/11/2017  |  ՄամուլՍպասում են Սամվել Բաբայանի դատավճռին, որ գործողությունները հստակեցնեն. «Ժամանակ»
14:14 13/11/2017  |  Դատական ռեպորտաժներԻնչպե՞ս կարող է Սամվել Բաբայանը չտարբերակել ռազմամթերքն ու անպիտան խողովակը. մեղադրող
12:51 13/11/2017  |  Դատական ռեպորտաժներԴատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար (տեսանյութ)
12:40 06/11/2017  |  Դատական ռեպորտաժներԱԱԾ-ում տասը րոպե էլ պահեն, ինչ էլ ուղղորդեն, կանի. «Իգլա»-ի գործով ամբաստանյալ
16:38 30/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Զենքի տերն ու ծախողը ո՞ւր են, հո՞րթ ենք՝ գռուզիտ եք անում». Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ
17:43 23/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Իգլա»-ն բերվել էր Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար

Տեսանյութեր

11/14/2018   19:18 Բժիշկը չի ստուգել դոնորական արյան և հիվանդի արյան համատեղելիությունը, ներարկել է սխալ արյուն. արդյունքում՝ հիվանդը մահացել է բազմաօրգանային անբավարարության պատճառով

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Արխիվ

[]