ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ռիսկային հարկ վճարողների աճի միտում է առկա. ՊԵԿ պաշտոնյա 11/29/2017 15:15 | ԼՐԱՀՈՍ
Խոշոր և միջին հարկ վճարողների շրջանում ոչ ռիսկային համարվող հարկատուների մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 7 տոկոսով, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ այն կազմում է շուրջ 20 տոկոս: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը, հարկային վճարումների աճի տեմպը ռիսկայինների մոտ 2.7 անգամ ավելի բարձր է, քան ոչ ռիսկայինների մոտ:
«Մենք գնալով հզորացնում ենք մեր վերլուծական ներուժը, ինչը մեզ հնարավորություն է տալիս հարկ վճարողներին դասակարգել ըստ ռիսկայնության` ռիսկային ու ոչ ռիսկային: Ոչ ռիսկային հարկ վճարողների մոտ, եթե մեր վարչարարությունը սահմանափակվում է նրանց կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների վերլուծությամբ, ապա ռիսկային համարված հարկ վճարողների դեպքում պատկերն այլ է: Այստեղ նախևառաջ ունենում ենք ոլորտային ու անհատական հանդիպումներ, որոնց ժամանակ տարվում են բացատրական աշխատանքներ, որպեսզի հարկ վճարողներին մղենք օրինական գործունեության դաշտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է ոչ ռիսկային ու ռիսկային համարվող հարկ վճարողների թվային հարաբերակցությանը, ապա, ըստ Արմեն Սաֆարյանի, ցանկերն անընդհատ փոփոխվում են, ներկայում էլ ոչ ռիսկային հարկ վճարողների աճի միտում է առկա:
«Ռիսկային ցուցակներում հայտնվող տնտեսվարողների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների ինտենսիվությունն ավելանում է, մինչև արձանագրվի վարքագծի փոփոխություն: Դրա մասին են փաստում նախորդ ամիսներին կատարված ստուգումները, մասնավորապես, նոյեմբերի ընթացիկ հսկողական աշխատանքների քանակը նախորդ ամիսների միջինի նկատմամբ կրկնապատկվել է»,-տեղեկացրեց ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետը:
Արﬔն Սաֆարյանը շեշտեց, որ ռիսկային հարկ վճարողների նկատմամբ հսկողական աշխատանքների ընթացքում կիրառված տույժ-տուգանքներն իրենց մեծությամբ գերազանցում են հարկերի այն ծավալը, որը կվճարեին ոչ ռիսկային դաշտում գործելու պարագայում, ուստի առավել շահավետ է գործել օրինական դաշտում:
Հարցին ի պատասխան, թե որոնք են հարկերից խուսափելու տեսանկյունից առավել ռիսկային ոլորտները` Արմմեն Սաֆարյանը նշեց. «Այն ոլորտները, որտեղ ունենք կանխիկ դրամաշրջանառության մեծ քանակ, այդ իմաստով` առավել ռիսկային են առևտրի ու ծառայությունների ոլորտները»:
Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչությունում հաշվառված է 1088 խոշոր ու միջին հարկ վճարող` 500 միլիոն դրամ ու ավել շրջանառության շեմով: 2017 թվականի հունվար-հոկտեմբերին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն աճել են շուրջ 37 միլիարդ դրամով կամ 9.2 տոկոսով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել