ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջրի վարձավճարի թանկացումը սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018-ի ընթացքում 11/28/2017 11:02 | ԼՐԱՀՈՍ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։
«Վարչապետի կողմից տրված հանձնարարականը վերաբերում էր 2018 թվականին, ըստ այդմ՝ կառավարության կողմից սուբսիդավորման ժամանակահատվածը ընդգրկում է 2018թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Սուբսիդավորման ժամանակահատվածը հաշվարկվում է բյուջետային տարվա կտրվածքով»,-ասված է պատասխանում։ Սուբսիդավորման ֆինանսական միջոցները հատկացվելու են պահուստային ֆոնդից:
«Մեխանիզմը հետևյալն է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրում է եռամսյակային կտրվածքով մանրածախ ջրամատակարարման ծավալները, դրանից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեն համապատասխան առաջարկ է ներկայացնում կառավարություն՝ պահուստային ֆոնդի միջոցներից սուբսիդիայի հատկացման համար»,-հայտնել են կոմիտեից։ Սուբսիդավորման գումարի ծավալը կախված կլինի փաստացի մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծավալներից:
«Ըստ այդմ՝ հաջորդ եռամսյակային կտրվածքով հաշվարկները Կառավարություն կներկայացվեն 2018 թվականի ընթացքում»,-տեղեկանում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեից։
2017 թվականի նոյեմբերի 22-ին ՀԾԿՀ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։
Հաշվի անելով ՀՀ վարչապետի կողմից սպառողների համար ջրի սակագինը նույնը թողնելու հանձնարարականը՝ սպառողների համար ջրի վարձավճարը կսուբսիդավորվի։
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը ՀԾԿՀ նիստի ժամանակ հայտնեց, որ ջրի սակագնի 11.4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին և որ իրենք սահմանված ժամկետում կառավարություն կներկայացնեն որոշման նախագիծը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշյալ հանձնարարականը տվել էր Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում։ Նա հանձնարարել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ջրի սակագնի փոփոխության դեպքում 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ որոշման նախագիծ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել