ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Մկրտչյանը միջին մասնագիտական կրթության որակը բարձրացնելու մեխանիզմներ առաջարկեց 11/28/2017 14:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտում լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նախարարն ընդգծեց, որ Հայաստանում միջին մասնագիտական կրթության շուրջ 100 հաստատություն կա, և այստեղ առաջանում են կարևոր հարցեր՝ այդ հաստատությունների առաջարկած մասնագիտությունների ցանկը և նրանց առաքելությունը:
«Այստեղ առաջացած ճգնաժամի պատճառը 1990-ականներին Հայաստանում աշխատաշուկայի փլուզումն էր: Դա աﬔնաուժեղ հարվածը հասցրեց կրթության այն հատվածին, որը կոչված էր աշխատաշուկան սպասարկելուն: Դրա պատճառով վերացան, օրինակ, մեր քիմիական տեխնիկումները, որովհետև Հայաստանում այդ ոլորտում պատվերը վերացավ: Այս ամենի հետևանքով միջին մասնագիտական հաստատությունները դրվեցին ինքնապահպանման ռեժիմի տակ: Միջին մասնագիտական հաստատությունները ինքնապահպանման համար մտան իրենց ոչ բնորոշ ոլորտներ: Նրանք սկսեցին հետևել ոչ թե աշխատաշուկայի պահանջներին, որը քայքայված էր և չէր ձևավորել իր պահանջները, այլ անցան հասարակության կողմից թելադրված մասնագիտությունների: Այսինքն՝ նրանք սկսեցին սպասարկել ոլորտներ, որոնք հասարակության կողմից ընկալունակ էին, իսկ հասարակությունն այդ ընկալունակությունը չէր պայմանավորում կոնկրետ աշխատաշուկայով, որովհետև աշխատաշուկայի կանոնները խախտված էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նախարարը:
Նա հավելեց, որ այս ամենի հետևանքով առաջացան խնդիրներ, իսկ այդ խնդիրները հանգեցրին նրան, որ երկիրը սկսեց կորցնել կարևոր մասնագիտությունների որակը, որոնք շատ անհրաժեշտ են ցանկացած երկրի առաջընթացի համար:
«Արդյունքում՝ միջին մասնագիտական կրթության հաստատությունները սկսեցին աշխատել մասնագիտությունների ավելի լայն հատվածի հետ, քան իրենց առաքելությունն էր: Մեզ անհրաժեշտ բարեփոխումների հիմնական խնդիրն է միջին մասնագիտական կրթության հաստատությունները բերել իրենց առաքելության դաշտ: Եթե իրենք աշխատում են տարածաշրջանում, պիտի ունենան երկու հիմնական առաքելություն: Կա տարածաշրջանային քոլեջ հասկացությունը, որն աշխատում է տարածաշրջանի համար, դնում է մեկից ավել մասնագիտությունների ուղղությամբ աշխատելու խնդիր և սպասարկում է ողջ տարածաշրջանը: Երկրորդ առաքելությունը խորացված մասնագիտական կրթություն ապահովելու ճանապարհով գնալն է, որն արդեն կոնկրետ ուղղվածություն պետք է ունենա: Այս տարբերակումը պետք է անենք, որպեսզի կարողանանք որակ ապահովել»,- մանրամասնեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջարկում են միջին մասնագիտական կրթության երեք կարևոր մոդել ներդնել: Առաջինը՝ տարածաշրջանային քոլեջներ, որոնք աշխատելու են լայն հատվածի համար, երկրորդը՝ աշխատաշուկայի պահանջներից բխող քոլեջներ, որոնք ևս շատ կարևոր դեր են խաղում, երրորդը՝ մոդելի ներդրումն է, որը կարող է նաև փրկություն լինել բարձրագույն կրթության մարզային համակարգի համար:
«Դուք գիտեք, որ մենք մարզերում բարձրագույն կրթության հետ կապված խնդիրներ ունենք հատկապես մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համակարգերում: Իսկապես, մենք այս խնդիրները մարզերում կարգավորելու լուրջ խնդիրներ ունենք: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ունենք մարզերում որքան հնարավոր է շատ երիտասարդների ներգրավել բարձրագույն կրթության մեջ, որպեսզի նրանք մնան մարզերում և աշխատեն: Եվ այստեղ մենք մեր մարզային համալսարաններին կարող ենք առաջարկել մի հետաքրքիր ձևաչափ, որ բակալավրիատից հետո կարելի է գնալ ոչ թե վերև՝ մագիստրատուրա և ասպիրանտուրա, այլ ներքև՝ դեպի միջին մասնագիտական կրթություն և ձևավորել մասնագիտական բակալավրիատ կամ նախաբակալավրիատ: Մենք, այսպիսով, երիտասարդին հնարավորություն կտանք բակալավրիատում իր որակավորումը ստանալուց հետո անցնել 1-2 տարվա բակալավրիական ծրագիր, որի շնորհիվ նա հնարավորություն կունենա կոնկրետ մասնագիտություն ստանալ: Սա մեզ հնարավորություն կտա սպասարկել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ
մասնագիտական բակալավրիատը բարձրագույն բակալավրիատից տարբերվելու է նրանով, որ ամբողջովին կախված է լինելու աշխատաշուկայից:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ