Թեմաներ
Երեքշաբթի 03 / 09 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/09/2021   00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան 03/09/2021   00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա 03/09/2021   00:24 Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության մասին 03/09/2021   00:16 ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում 03/09/2021   00:06 ԱԷՄԳ-ն հայտնել է Նաթանի նոր ցենտրիֆուգներում ուրանի հարստացման մեկնարկի մասին. Reuters 03/08/2021   23:57 «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան 03/08/2021   23:47 Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա 03/08/2021   23:29 Հնդկաստանի իշխանությունները կարծում են, որ Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւում կանգնած է եղել Իրանը. ԶԼՄ-ներ 03/08/2021   23:15 Ելցինի նախկին խորհրդականը պատմել Է ԽՍՀՄ փլուզման գործում Գորբաչովի դերի մասին 03/08/2021   22:59 Այսպիսի բան ասողը շարքային անբարոյական է. Արսեն Բաբայանը՝ իմքայլական պատգամավորին 03/08/2021   22:54 Մի ստե՛ք, Նիկոլը չի կարող գեթ մեկ գերու հարց լուծել. Գագիկ Համբարյան 03/08/2021   22:39 Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը. Ամեն ինչ ջարդել են եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները 03/08/2021   22:25 Հայտնի են զբոսաշրջիկների համար լիովին բաց երկրները 03/08/2021   22:12 Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան 03/08/2021   21:59 Արցախում քրեական գործ է հարուցվել պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով 03/08/2021   21:53 Նույն այդ մարդիկ կամ լռում ,կամ ծափահարում էին,երբ խաղաղապահները 2018-ին դուրս եկան փողոց. Շարմազանով 03/08/2021   21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ 03/08/2021   21:32 ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին զրկել է Բայդենին հաղթելու վերջին հույսից 03/08/2021   21:22 ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի. Mediaport 03/08/2021   21:11 Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է 03/08/2021   20:56 Մարդիկ այնքան հեշտությամբ են արտաբերում «դե, պարտվել ենք», կարծես դա ի վերուստ տրված բան էր. Աննա Կոստանյան 03/08/2021   20:46 Ինչ է արձանագրում Լևոն Տեր-Պետրոսյանը. Աղվան Վարդանյան 03/08/2021   20:26 Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ . Նաիրա Զոհրաբյան 03/08/2021   20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը 03/08/2021   19:57 Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար 03/08/2021   19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է 03/08/2021   19:23 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 03/08/2021   18:41 Ես լավ հիշում եմ, որ 2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում. Մելիքյան 03/08/2021   18:31 Երկրի առաջին նախագահը պետք է առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա. Արմեն Աշոտյան 03/08/2021   18:21 «Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ». Գառնիկ Իսագուլյան 03/08/2021   18:16 Իշխանությունները ֆեյքի փիառով են զբաղվում՝ նրան դարձնելով հիմնական տեղեկատվության աղբյուր․ մարդիկ հավատում են ֆեյքին, քան պաշտոնական տեղեկատվությանը 03/08/2021   18:00 Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆ 03/08/2021   17:34 Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում 03/08/2021   17:27 Եռաբլուրում քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին զոհված զինծառայողների շիրիմներին 03/08/2021   17:00 ՀՅԴ-ն խոչընդոտ է թուրքերի, ադրբեջանցիների և Հայաստանը վերջնականապես ջլատել ցանկացողների համար․ Սաղաթելյան 03/08/2021   16:59 Հայաստանի պետական պարտքը հասել է 8 միլիարդ 24 միլիոն դոլարի 03/08/2021   16:49 «Ցավի և պայքարի մարտի 8». քաղաքացիները երթով շարժվեցին Եռաբլուր 03/08/2021   16:43 Վահան Բադասյանը վերադառնում է Արցախ 03/08/2021   16:34 Թուրքի շնչառությունը մի կողմից Տավուշում է, մյուս կողմից Սյունիքում, որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի տալիս. Լիլիթ Գալստյան 03/08/2021   16:33 Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով 03/08/2021   16:30 Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական մեծամասնություն․ խորհրդարանական ֆրակցիան գերի է իր ձեռքում․ Սաղաթելյան 03/08/2021   16:25 Փաշինյանը ուժային կառույցների 80 %-ը կենտրոնացրել է իր պաշտոնը պահպանելու համար. պատգամավոր 03/08/2021   16:05 Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը 03/08/2021   15:56 Մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով. Հասրաթյան 03/08/2021   15:47 Կոչ եմ անում զինվորականներին՝ չթողնել, որ առավոտը դիմավորի վարչապետի պաշտոնում. Պետրոսյան 03/08/2021   15:46 Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին 03/08/2021   15:42 Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին. Արարատ Միրզոյան 03/08/2021   15:35 Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը 03/08/2021   15:32 Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք 03/08/2021   15:26 Դուք չհանձնվեցիք, որ ունենանք խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը. Վազգեն Մանուկյան
03/07/2021   18:02 «Ամբողջ մարզը ահաբեկված է, հարյուրավոր ռուս խաղապահներ եկել էին Ազատամուտ համայնք և չափագրումներ էին կատարում». Ազատամուտի բնակիչ 03/07/2021   13:37 Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց 03/07/2021   19:18 Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. Ռազմիկ Գևորգյան 03/07/2021   20:06 Razm.info-ն ներկայացրել է՝ ինչ են խոսում ադրբեջանցիները Կապանում արված տեսանյութում 03/08/2021   18:41 Ես լավ հիշում եմ, որ 2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում. Մելիքյան 03/08/2021   18:21 «Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ». Գառնիկ Իսագուլյան 03/07/2021   17:39 Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյան 03/07/2021   18:44 Տեսանյութից հետո կապանցիների մոտ լարվածություն կա, այն անակնկալ է եղել Կապանի համայնքային իշխանության ու բնակիչների համար 03/07/2021   20:54 Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում. էս գլխից ասեմ, որ չի ստացվելու, ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն. Իշխան Սաղաթելյան 03/07/2021   12:17 Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է.Գագիկ Համբարյան 03/08/2021   22:12 Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում. Տիգրան Աբրահամյան 03/07/2021   13:25 Մի իշխանություն, որի աչքի առաջից ինքնաթիռ են գողանում, ընտրություն պետք է կեղծի՞. սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ էլ պիտի կեղծել.Մարուքյան 03/07/2021   20:50 Նախագահը ՍԴ դիմելու հարցով հստակ պատասխան չի տվել, դեռ մտածում է. Վահրամ Բաղդասարյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնում 03/08/2021   13:36 Տավուշում երրորդ բանակային կորպուսը «տրիվոգ» էր տված և համար մեկ պատրաստության բերված. Ադրբեջանական զորքերի կուտակում կար. Արմեն Գրիգորյան 03/07/2021   23:06 Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է. Mediaport 03/08/2021   11:23 Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա. Կարին Տոնոյան 03/08/2021   00:22 Ալիևը շտապում է ամրագրել իր «հաջողությունները», ինչը Ալիևի մոտ չի ստացվում առավելապես 2 պատճառով. Արթուր Ղազինյան 03/07/2021   16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն 03/07/2021   09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ 03/07/2021   15:59 Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին. Տավուշի մարզպետ

Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 60 տարեկան 11/25/2017   11:37  |  ԼՐԱՀՈՍ

Ուղիղ 60 տարի առաջ այս օրը Ամերիկայի Միացյալ Նահագներում արևմտահայերի ընտանիքում ծնվեց Մոնթե անունով մի տղա, ում բաժին էր հասել կարճ, բայց հերոսական կյանք: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթեն իր անձնազոհ օրինակով դարձել է հայրենասիրության քաջության ու էտալոն:

Ծնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու `Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Մոնթե Մելքոնյանն իր հայկական արմատների մասին իմացավ 12 տարեկանում: Երբ 15 տարեկան էր, ծնողների հետ ճամփորդեց Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներով, եղավ Արևմտյան Հայաստանում: 20 տարեկանում ընդունվեց Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը, որն ավարտեց հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներով։

Համալսարանում ուսանելու տարիներին հիմնեց «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպեց ցուցահանդես` նվիրված Մեծ եղեռնին։ Մոնթե Մելքոնյանի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանեց 1978 թվականին։ Արժանացավ կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Բրիտանիա չմեկնեց, նա գնաց Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները չափագրելու և ուսումնասիրելու
համար։

1991 թվականին ճանապարհները Մոնթե Մելքոնյանին բերեցին Հայաստան, ուր յոթ ամիս աշխատեց Գիտությունների ազգային ակադեﬕայում` «Հայաստանը եւ հարևանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։ Երևանում Մենթե Մելքոնյանն ամուսնացավ լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդա Գպրանյանի հետ, ում ճանաչում էր դեռ Լիբանանում եղած ժամանակվանից: Թողնելով գիտական գործունեությունը, նա մեկնեց Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1992 թվականի հունվարին Մոնթե Մելքոնյանին, ում ռազմական ընկերները Ավո էին կոչում, հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած աﬔնապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր: Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր:

Մարտունեցիները պատմում են, թե Մոնթե Մելքոնյանը շատ հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, սակայն նա դրանցից ոչինչ չէր վերցնում։ Զինակիցները հիշում են, որ Մոնթեն հաճախ լվանալ ու ապա կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբեցին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, նա ասել էր` «այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»։

1993թ. հունիսի 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց հակառակորդի զրահամեքենային և բացված կրակահերթի հետևանքով զոհվեց:

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացավ Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվելով «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրաետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Նրա մասին հուշերից մեկն այն մասին է, ինչպես էր Մոնթե Մելքոնյանը վերաբերում հրադադարին ու դրա խախտմանը:

«Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում էր Մոնթեն իր զինվորներին: Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է կռվողներից մեկը: Մարերը լացացրեք, - լինում էր Ավոյի պատասխանը»:

Մոնթեն որպես զորավար, հրամանատար եւ սպա` կայացավ դժվարին պայքարում. Նա և զինվոր էր, և հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր ու առաջամարտիկ, ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների ու բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը:

«Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք»,- պատմում են նրա ընկերները:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/08/2021   13:18 Պատերազմը մեզ շատ խեղճացրեց, մարտի 8-ը մեծ շուքով չենք նշելու. հայ կին

Տեսադարան

02/19/2021   14:40 Ձյունաճերմակ գեղեցկություն. Վանաձորն այսօր

Մամուլ

Արխիվ

[]