Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Մեղադրողները թող ընթերցեն մեղադրանքի  ապացույցները, ոչ թե՝ ամբողջ գործը. պաշտպաններ 11/24/2017   17:00  |  Դատական ռեպորտաժներ

Մարաշի զինված խմբի գործով այսօրվա նիստում շարունակվեց  35 հատորանոց գործի 8-րդ հատորում  ներառված նյութերի հետազոտումը: Մեղադրողները մեկ առ մեկ հրապարակում էին գործի բոլոր նյութերը՝ լինեն դրանք մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ, թե ոչ: Անգամ նկարագրվեցին մի շարք լուսանկարներ՝ մեկ անծանոթ  աղջիկ ու մեկ անծանոթ տղա կամ Արթուր Վարդանյանն անծանոթ մեկի հետ: 

Ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այդ հարցի հետ կապված իր տարակուսանքը հայտնեց: Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ լուսանկարը կամ ազատամարտիկների ցուցակը ի՞նչ կապ ունի մեղադրանքի հետ, «հետո ինչ, ձեզ ինչ, 37 թիվն է», ասաց նա: 

Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միացավ հայտարարությանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը՝ չլինելով իրավաբան, տրամաբանորեն ճիշտ  է կողմնորոշվում  ու միանշանակ տեղին ու ճիշտ դիտարկում է անում, պետք է հետազոտվեն մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: 

Պաշտպան Հովիկ Արսենյանն իր հերթին հայտարարեց՝ որպես ինչ է հրապարակվում արձանագրությունն, ըստ որի գործի համար նշանակություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց, ինչպես նաև անձնական ալբոմները, ուղեկցական գրությունները: Պետք է հրապարակվեն  այն փաստաթղթերը, որոնք մեղադրողները հետագայում դնելու են մեղադրական ճառի հիմքում, ասաց փաստաբանը: 

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նույնպես նշեց՝ մեղադրողները թող ընթերցեն մեղադրական եզրակացության մեջ ներառված ապացույցները, ոչ թե ամբողջ գործը, «ժամանակ ենք կորցնում»: Պաշտպանը միջնորդեց նաև գործի քննությունը հետաձգել, որպեսզի մեղադրողները ծանոթանան գործին ու հրապարակեն մեղադրանքի ապացույցները: 

Մեղադրող կողմը, սակայն, հայտարարեց, որ քրեական գործի բոլոր նյութերը գործի համար նշանակություն ունեն:   

Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատական նիստից հեռացված, ապա դատական նիստերի դահլիճ վերադարձված ամբաստանյալ Արթուր Վարդանյանը: Նա հայտարարեց, որ մեղադրանքի կողմն անձնական ուղղվածություն է տալիս գործի քննությանը, ուզում են վիրավորել մարդկանց և նրանք ձայն չհանեն,  սա մարդկանց կոտրելու ցուցադրական գործունեություն է: Ըստ ամբաստանյալի, դատարանն իր իշխանությունը պետք է օգտագործի, որպեսզի դա թույլ չտա: Եթե դատարանը չկանխի իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելը, ապա ինքն անձամբ պատասխան է տալու՝ անկախ նրանից իր նկատմամբ դրա համար սանկցիա կկիրառվի, թե ոչ: 

Մինչ Արթուր Վարդանյանի դատարանի դահլիճ վերադարձվելը նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել նաև մեղադրող Գևորգ Սարգսյանի հանդեպ՝ ամբաստանյալի հոր մասին արտահայտություն անելով՝ ինչ-որ Շռամ Վալերիկի գերեզմանի մոտ, մեղադրողը պատշաճ վարքագիծ չի դրսևորել, ինչի հետևանքով Արթուր Վարդանյանը բորբոքվել է, ապա մեղադրողն Արթուր Վարդանյանին ասել է՝ ականջներդ կկտրեմ և դա լսել է չորրորդ իշխանությունը: 

Մեղադրողն ի պատասխան հայտարարեց, որ ինքը չի իմացել, որ Շռամ Վալերիկը Արթուր Վարդանյանի հայրն է և որ ինքը չի ասել՝ ականջներդ կկտրեմ:  

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ ինքը չի լսել այդ արտահայտությունը ու պաշտպանից հարցրեց՝ նիստի ժամանա՞կ է արտահայտությունն արվել: Վերջինս պատասխանեց, որ արտահայտությունն արվել է, երբ  դատական նիստն ընդմիջվել էր, Արթուր Վարդանյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվում, և նա հեռացվում էր դահլիճից: 

Պաշտպան Հայկ Ալումյանը հաստատեց, որ արտահայտությունն արվել է, և ինքն անձամբ դա լսել է: Եթե մի բան ասում կամ անում ենք,  պետք է կարողանանք պատասխանատվություն վերցնել, ասաց պաշտպանը:  Հայկ Ալումյանը նկատեց, որ եթե մեղադրողը ծանոթ լիներ գործի նյութերին, ապա կիմանար, որ Շռամ  Վալերիկը Արթուր Վարդանյանի հայրն է: 

Ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանն իր հերթին հայտարարեց, որ Վալերիկ Վարդանյանը 1992-94թթ. իր հրամանատարության ներքո է եղել, նա ասֆալտի ֆիդայի չի եղել, նա հայրենասեր ազատամարտիկ է եղել, զոհվել է:  Ապա դիմելով մեղադրողին՝ ամբաստանյալը հարցրեց նա գիտի՞, թե Մոնթեի գերեզմանին ինչ է գրված, եթե ասեր ոմն Ավոյի գերեզման, դա վիրավորական կլիներ: Խնդրում եմ գործը ուսումնասիրեք, նոր ներկայացրեք, ասաց ամբաստանյալը: 

Դատարանը մերժեց միջնորդությունը և դատախազի հանդեպ սանկցիա չկիրառեց: 

Վահան Շիրխանյանն իր հերթին դատարանին խնդրեց երկու ժամից ավելի նիստ չանցկացնել՝ ինքը երկու ժամից ավելի չի կարող նստած մնալ՝ սաստիկ ցավեր ունի նաև մինչև այդ երկու ժամը լրանալը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը ունի սաստիկ ցավեր և որ բնության մեջ չկա տեղեկանք, որը ասեր, որ մարդը  սաստիկ ցավեր ունի:  Իսկ անցյալ դատական նիստին անհնարին է եղել իր պաշտպանյալի մասնակցությունը, քանի որ նա սրտի նոպա է ունեցել: 

Երբ ամբաստանյալն ավելի ուշ հայտնեց, որ այլևս չի կարողանում նստած մնալ, դատարանը քիչ անց դատական նիստը հետաձգեց:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:37 03/11/2017  |  Դատական ռեպորտաժներԴատարանը՝ հղելով ՄԻԵԿ 5-րդ հոդվածին, մերժեց Վահան Շիրխանյանի կալանավորումը վերացնելու միջնորդությունը
16:08 27/10/2017  |  Դատական ռեպորտաժներԻ՞նչ պետք է կատարվեր 2015թ. դեկտեմբերի 1-ին, երբ Արթուր Վարդանյանը դառնար Հայաստանի ղեկավար
14:51 13/10/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալները բարձրաձայնեցին առողջական խնդիրների մասին
12:43 13/10/2017  |  Դատական ռեպորտաժներԴատական նիստն ընդմիջվեց՝ Վահան Շիրխանյանի վատ ինքնազգացողության պատճառով
13:04 06/10/2017  |  Դատական ռեպորտաժներՄարաշի զինված խմբի գործով ամբաստանյալը հայտարարեց, որ հացադուլ է սկսել
16:23 29/09/2017  |  Դատական ռեպորտաժներԱրթուր Վարդանյանը ասում էր, որ միանալու է 37 երկրների հակաահաբեկչական կոալիցիային. վկա
16:06 22/09/2017  |  Դատական ռեպորտաժներՄարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներն այսուհետ կկարողանան տեսակցել թոռների հետ
15:31 15/09/2017  |  Դատական ռեպորտաժներԱրթուր Վարդանյանն ասում էր, որ համազգեստը ֆիլմի նկարահանման համար է, «եթե չեմ սխալվում, հայրենասիրական ֆիլմ էր». վկա
12:41 25/08/2017  |  Դատական ռեպորտաժներՄարաշի զինված խմբի վերաբերյալ գործով դատական նիստը տեղի չունեցավ. ամբաստանյալը վիրահատվել է
15:05 02/12/2016  |  Դատական ռեպորտաժներԴատական նիստին չէր ներկայացվել Վահան Շիրխանյանը՝ առողջական պատճառներով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]