ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորներն առաջարկում են էականորեն խստացնել անչափահասներից խաղադրույք ընդունելու պատիժը 11/22/2017 11:06 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն եւ լրացումբեր կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է խստացնել պատիժները անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար:
Նախաձեռնության հեղինակն է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, համահեղինակներ են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հրայր Թովմասյանը, Գագիկ Մելիքյանը, Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Վարդեւան Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ փաթեթով առաջարկվում է վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին, հատկապես՝ ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցելու իրավունք ընձեռելու առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք: Չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:
Պատգամավորը որպես հիմնավորում ներկայացնում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում գնալով ավելի հաճախակի են դառնում նման իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները:
«Նման հրապարակումները փաստում են, որ գործող օրենսդրության առկա կարգավորումների խախտման արդյունքում ոչ միայն կարող է խեղվել անչափահաս քաղաքացու հոգեբանությունը, այլեւ շատ դեպքերում կործանարար ազդեցություն ունենալ առանձին անչափահաս քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար: Նման դեպքերի նկատելի աճին նպաստել է նաեւ լիզենցավորված այդ գործունեությունն իրականացնող ընկերությունների կողմից իրենց ցանցերի լայն տարածումը Հայաստանի Հանրապետությունում, համացանցային տիրույթում շահումով խաղերի կազմակերպման ծավալների աճող միտումները, ինչպես նաեւ սահմանված տուգանքների անհամապատասխանությունը պատճառված վնասին, թույլ վարչական վերահսկողությունը եւ այլն»:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ գործող օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանքի կիրառում՝ 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով: Օրենքում հստակեցված չէ իրավախախտումների կրկնվելու դեպքում պատիժը:
Փաթեթի ընդունման արդյունքում նախ՝ կիրառվող տուգանքի չափը կհամապատասխանի գերշահույթով աշխատող կազմակերպությունների շահույթին, երկրորդ՝ տուգանքների մեծ չափերը եւ նշված իրավախախտումը չորրորդ անգամ կատարելու դեպքում լիցենզիայից զրկվելը վիճակախաղի կազմակերպիչների համար կունենան զսպիչ նշանակություն, ինչը կհանգեցնի վիճակախաղերի դեպքում՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների դեպքում 21 տարեկանը չլրացած անձանց՝ վիճակախաղերին կամ շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցության դեպքերի հնարավորինս նվազմանը:
Պատգամավորներն էական են համարում այն հանգամանքը, որ վերոնշյալ շուկայում առկա է իրական կոշտ մրցակցություն, եւ նման տուգանքների սահմանման պարագայում այն կհանգեցնի շուկայի մասնակիցների կողմից միմյանց գործունեության փոխադարձ վերահսկողության, ինչը կարող է միայն օգտակար լինել խնդրի լուծման տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ