Թեմաներ
Կիրակի 12 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/15/2019   14:58 Կյանքից հեռացել է ԽՍՀՄ տեղեկատվության և մամուլի նախկին նախարար Միխայիլ Նենաշևը 12/15/2019   13:28 Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում 12/15/2019   13:04 Սրտաբանը բացահայտել է առողջ սրտի գաղտնիքը 12/15/2019   11:50 Նախագահ Սարգսյանը համագործակցության և ներդրումների իրականացման հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ 12/15/2019   11:32 Հայաստանի քաղավիացիան կհայտնվի սեւ ցուցակո՞ւմ. Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված հսկողություն է սահմանել 12/15/2019   11:06 Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել. Նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները տարբեր վաղեմության են 12/15/2019   10:25 Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   16:15 Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին 12/14/2019   15:57 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ 12/14/2019   15:34 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին 12/14/2019   15:29 Փաշինյանի համար հեղափոխություն բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախը, անվտանգությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/14/2019   14:26 Ադրբեջանի վերջանագրից հետո չէր կարելի շարունակել բանակցություններ. Արթուր Ղազինյան 12/14/2019   14:12 Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019   14:07 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 12/14/2019   14:00 Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է. Աշոտյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   13:37 Ջերմաստիճանը կբարձրանա 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/14/2019   12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը 12/14/2019   12:49 Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/14/2019   11:37 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից 12/14/2019   11:28 ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019   10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ» 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/14/2019   10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ» 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ» 12/14/2019   10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ» 12/14/2019   10:26 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   23:21 Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ 12/13/2019   22:10 Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (տեսանյութ) 12/13/2019   22:03 Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին 12/13/2019   21:59 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին 12/13/2019   21:40 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   20:54 Աթենքում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը 12/13/2019   20:44 Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին 12/13/2019   20:24 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   19:58 ԱՄՆ-ը հանել է պատժամիջոցները ռուսական վեց ընկերություններից 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ)
12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/15/2019   11:06 Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել. Նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները տարբեր վաղեմության են 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/13/2019   16:55 70․000 դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/13/2019   17:41 Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին

Պատգամավորներն առաջարկում են էականորեն խստացնել անչափահասներից խաղադրույք ընդունելու պատիժը 11/22/2017   11:06  |  ԼՐԱՀՈՍ

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն եւ լրացումբեր կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է խստացնել պատիժները անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար:

Նախաձեռնության հեղինակն է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, համահեղինակներ են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հրայր Թովմասյանը, Գագիկ Մելիքյանը, Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Վարդեւան Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ փաթեթով առաջարկվում է վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին, հատկապես՝ ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցելու իրավունք ընձեռելու առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք: Չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:

Պատգամավորը որպես հիմնավորում ներկայացնում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում գնալով ավելի հաճախակի են դառնում նման իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները:

«Նման հրապարակումները փաստում են, որ գործող օրենսդրության առկա կարգավորումների խախտման արդյունքում ոչ միայն կարող է խեղվել անչափահաս քաղաքացու հոգեբանությունը, այլեւ շատ դեպքերում կործանարար ազդեցություն ունենալ առանձին անչափահաս քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար: Նման դեպքերի նկատելի աճին նպաստել է նաեւ լիզենցավորված այդ գործունեությունն իրականացնող ընկերությունների կողմից իրենց ցանցերի լայն տարածումը Հայաստանի Հանրապետությունում, համացանցային տիրույթում շահումով խաղերի կազմակերպման ծավալների աճող միտումները, ինչպես նաեւ սահմանված տուգանքների անհամապատասխանությունը պատճառված վնասին, թույլ վարչական վերահսկողությունը եւ այլն»:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ գործող օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանքի կիրառում՝ 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով: Օրենքում հստակեցված չէ իրավախախտումների կրկնվելու դեպքում պատիժը:

Փաթեթի ընդունման արդյունքում նախ՝ կիրառվող տուգանքի չափը կհամապատասխանի գերշահույթով աշխատող կազմակերպությունների շահույթին, երկրորդ՝ տուգանքների մեծ չափերը եւ նշված իրավախախտումը չորրորդ անգամ կատարելու դեպքում լիցենզիայից զրկվելը վիճակախաղի կազմակերպիչների համար կունենան զսպիչ նշանակություն, ինչը կհանգեցնի վիճակախաղերի դեպքում՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների դեպքում 21 տարեկանը չլրացած անձանց՝ վիճակախաղերին կամ շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցության դեպքերի հնարավորինս նվազմանը:

Պատգամավորներն էական են համարում այն հանգամանքը, որ վերոնշյալ շուկայում առկա է իրական կոշտ մրցակցություն, եւ նման տուգանքների սահմանման պարագայում այն կհանգեցնի շուկայի մասնակիցների կողմից միմյանց գործունեության փոխադարձ վերահսկողության, ինչը կարող է միայն օգտակար լինել խնդրի լուծման տեսանկյունից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]