Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   20:39 Արտակարգ դեպք Արթիկում.բաշխիչ ցանցում էլեկտրահարվել է աշխատակիցը ու ընկել բարձր լարման խուցը 01/18/2020   20:28 Լանջիկի մոտ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.վարորդը հոսպիտալացվել է 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   18:20 Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   17:10 Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց 01/18/2020   17:04 Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ 01/18/2020   16:48 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 01/18/2020   16:09 Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ 01/18/2020   12:11 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել 01/18/2020   12:05 Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են 01/18/2020   11:49 Վիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 01/18/2020   11:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/18/2020   11:09 Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել. «Կարող է չնչին գումար նախատեսվի». «Փաստ» 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/18/2020   10:33 Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը. «Հրապարակ» 01/18/2020   10:30 Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում մահվան հետքերով. «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են». «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Աշոցքի երկրաշարժային օջախում 20 ցնցում է գրանցվել. մարզպետ
01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/17/2020   18:17 Հանրային խորհրդի նախագահը Գեորգի Կուտոյանի մահվան վարկած է առաջ քաշել 01/17/2020   19:48 Դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են … 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան

Քննվեց  անձին գրավի դիմաց ազատ արձակելու դրույթների սահմանադրականության հարցը. ՍԴ-ն որոշեց 11/21/2017   17:09  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (մեղադրյալին կալանքից ազատելը, եթե մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը)  համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մասը (գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից) համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, ըստ որի քրեական վարույթն իրականացնող մարմնի մեղադրյալին կալանքից ազատելու մասին որոշման առկայության պայմաններում լրացուցիչ հանձնարարականը չի կարող կալանավորվածներին  պահելու վայրի վարչակազմի ղեկավարի համար դատավարական հավելյալ նախապայման հանդիսանալ մեղադրյալին կալանքից ազատելու հարցում:

Գործը Սահմանադրական դատարանում քննվում էր  Արամ Հակոբյանի անհատական դիմումի հիման վրա:  

Ըստ դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասի (Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է), 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներն իրենց համակցությամբ ամրագրում են իրարամերժ կարգավորումներ՝ կապված կալանքը գրավով փոխարինված լինելու պայմաններում կալանավորված անձի ազատ արձակման նախապայմանների հետ:

Մասնավորապես,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  141-րդ հոդվածի 12-րդ մասը նախատեսում է ընդամենը մեկ նախապայման՝ դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված լինելու փաստի հավաստում, որն անմիջապես առաջացնում է կալանավորված անձին անհապաղ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունը, որպես անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման վերացման,  այդ իրավունքի վերականգնման առավել արդյունավետ միջոց: Ի տարբերություն նշված իրավադրույթի,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները նախատեսում են կալանավորված անձին գրավը մուծված լինելու պայմաններում ազատ արձակելու ավելի բարդացված մեխանիզմ և նախապայմաններ:  Հատկապես նշվածներից առաջինն անձի ազատ արձակման համար նախատեսում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական որոշման կայացման, իսկ երկրորդը՝  նույն վարույթն իրականացնող մարմնի կողմից անձին ազատ արձակելու հանձնարարականի առկայության անհրաժեշտություն:

Դիմողը գտել է, որ նման իրարամերժ կարգավորումների գոյությունն ստեղծում է իրավական անորոշություն,  որի պայմաններում կալանավորված անձի,  նրա  պաշտպանի,  նաև սահմանված գրավի չափը մուծած անձի համար որոշակի  չէ,  թե հատկապես որ պետական մարմնին պետք է ներկայացվի գրավը մուծված լինելու մասին ապացույցը, որպեսզի պետությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի անձի ազատ արձակման ուղղությամբ և հնարավոր լինի հնարավորինս արագ վերականգնել անձի սահմանափակված իրավունքը:

Դիմողի կարծիքով`  վիճարկվող դրույթներով ամրագրված՝ վարույթն իրականացնող մարմնի որոշման և/կամ հանձնարարության առկայության անհրաժեշտությունը չի կարող որևէ իրավաչափ նպատակ հետապնդել, երբ կալանավորված անձի պահման հիմնարկ է ներկայացվում դատարանի՝ գրավ կիրառելու մասին որոշումը, և այդ գրավը մուծված լինելու մասին ապացույցը: Նշված դրույթներով նախատեսված լրացուցիչ պայմաններն արհեստականորեն բարդացնում են անձի անհապաղ ազատ արձակման գործընթացը` հանգեցնելով դրա առավել ժամանակատարության,  ինչպես եղել է դիմողի դեպքում:

Դիմողը գտել  է,  որ վիճարկվող դրույթներն ամրագրում են անձի համար ավելի անբարենպաստ,  արհեստականորեն բարդացված, իրավաչափ նպատակ չհետապնդող և իշխանությունների տարանջատման սկզբունքին հակասող լրացուցիչ նախապայման և հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` անձի անձնական ազատության իրավունքին:

Ըստ դիմողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու 143-րդ հոդվածի 5-րդ մասը բովանդակում են դրույթներ,  որոնցով, ըստ էության, ամրագրվում է դատարանի՝ անձի նկատմամբ գրավ նշանակելու մասին որոշման ընդունված լինելու և գրավը մուծված լինելու պայմաններում անձին ազատ արձակելու վարույթն իրականացնող մարմնի կողմից թեկուզև ոչ հայեցողական,  սակայն լրացուցիչ որոշման կայացման,  դրանով իսկ, ըստ էության, դատարանի որոշման հաստատման անհրաժեշտությունը, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված` իշխանությունների տարանջատման սկզբունքին, այն դեպքում, երբ գործը նախաքննության փուլում է, այսինքն՝ անձին ազատ արձակելու մասին որոշումը կայացնում է կամ այդ մասին հանձնարարությունը տալիս է նախաքննության մարմինը:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում  գործով պատասխանող՝ ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու  Սոնա Թևանյանը նշեց, որ  իրենք էլ հակված էին նրան, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: ԱԺ ներկայացուցիչը  պարզաբանեց, որ տվյալ պարագայում ընդամենը դիմող կողմը ներկայացնում էր իրավիճակ, որ նույն հարցի վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգիրքը տարբեր կարգավորումներ է նախատեսում, ինչի արդյունքում կալանքը գրավով փոխարինելու դեպքում կալանքից ազատելու դատարանի որոշման հիման վրա դեռ անհրաժեշտ է մի շարք ընթացակարգեր անցնել: Սակայն ԱԺ-ն իր բացատրության մեջ մանրակրկիտ ներկայացրել է, որ այդ ընթացակարգերը նույն տրամաբանական շղթայի մեջ են գտնվում, և դրանք բոլորն անհրաժեշտ պարտադիր քայլեր են, որպեսզի կողմերը հասնեն իրենց ցանկացած արդյունքին՝ փաստացի անձին կալանքից  ազատելուն, այսինքն՝ պետք է լինի դատարանի համապատասխան որոշումը, դրա հիման վրա պետք է մուծվի գրավի գումարը, այն մուծված լինելու ապացույցը պետք է ներկայացվի նախնական քննություն իրականացնող մարմնին, որի հիման վրա նոր կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարությունը կարող է անձին փաստացի ազատ արձակել կալանքից: 

«Ըստ էության Սահմանադրական դատարանը վերահաստատեց մեր այն դիրքորոշումը, որ նորմերը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը՝ լրացնելով նաև, որ որոշ վերապահումներով  Սահմանադրական դատարանը  արտահայտել է դիրքորոշում, որը հետագայում պրակտիկայի միասնականության ապահովման համար նշանակություն կունենա»,- ասաց Ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու Սոնա Թևանյանը:

 

 

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:29 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍԻրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում. ՀՀ ՍԴ
13:56 30/05/2017  |  ԼՐԱՀՈՍՔրդատօրի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը՝ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման համատեքստում
14:46 21/03/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Վերաքննիչ դատարանի դիմումը. նորմը համապատասխանում է Սահմանադրությանը
17:34 14/02/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության առավ մաքսանենգության հոդվածի ապաքրեականացման հետևանքների գործը
13:13 20/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը
11:53 17/12/2016  |  ԼՐԱՀՈՍԷմիլ Բուդաղյանի բողոքի քննության շրջանակում Վերաքննիչ դատարանի ներկայացրած դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ տարի
14:39 03/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան
15:41 11/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱրաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատարանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:24 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումը. գործի վարույթը կարճվեց
16:05 02/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազություն-հետաքննության մարմիններ վեճը հանգուցալուծվեց ՍԴ-ում

Տեսանյութեր

01/18/2020   17:24 Փաշինյանի իշխանության ավարտի մեկնարկը տրված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]