ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը. ՀՀ վարչապետ 11/14/2017 15:55 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում:
«Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ որպես առանցքային բարեփոխումների մի մաս: Նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը ՝ բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ լուծումներ տալու համար: Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունը` ազգային մակարդակի վրա, ՄԱԿ-ի հետ համատեղ, ստեղծում է նորարարական մարմին, որպեսզի այս բաղադրիչով օժանդակի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն իր երկրում: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերներն այս համատեղ փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետության և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ Կայուն զարգացման նպատակների իրականացումը կլինի 2030թ-ին միտված Հայաստանի զարգացման ռազմավարության մաս՝ համաձայն մեր երկրի առաջնայնությունների և ժամանակացույցի:
Վարչապետի խոսքով, ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է ընդգրկուն աշխատանքային խումբ՝ Կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու ու իրականացնելու համար:
«Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձը և կատարած աշխատանքը լավ օրինակ կծառայեն, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է այն փաստը, որ այս տարի նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյակը: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում է այն աշխատանքը, որն իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով, և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն զարգացնել այն ամուր հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը, որ այս 25 տարիների ընթացքում հաջողվել է կառուցել:
Նորարարական կենտրոնին մաղթելով հաջողություն ու արդյունավետ աշխատանք՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն իր գործունեությամբ նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը:
Կենտրոնը, կիրառելով աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները՝ կխթանի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը Հայաստանում: Կենտրոնը ծառայելու է որպես փորձարարության, համագործակցության, վերլուծությունների իրականացման և բարձրակարգ մասնագետների ներգրավման հարթակ՝ բացահայտելու Հայաստանի զարգացման ներուժը և արագացնելու «Օրակարգ 2030»-ի իրականացման գործընթացը: Կենտրոնն արդեն իսկ համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Stanford Change Labs-ը, UN Global Pulse-ն, The Behavioral Insights Team-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ