Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Ավելորդ քաշի պատճառներն ու հետևանքները 11/12/2017   11:27  |  Առողջություն

Ավելորդ քաշն այսօր անհանգստացնում է կանանց և տղամարդկանց՝ սպառնում երեխաներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600 հազարը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում: Հայաստանում այս խնդրի արդիականության մասին Doctors.am-ը զրուցեց «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայի էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ:

-Գիրությունը խնդիր է, որը հիմնականում մտահագում է կանանց: Հայ տղամարդիկ որքանո՞վ են հետաքրքրվում այս հարցով:

-Ճարպակալումը տարածված երևույթ է նաև հայ տղամարդկանց շրջանում: Սովորաբար մտահոգված մայրը կամ կինը դիմում է բժշկի, սակայն ավելորդ քաշ ունեցող անձը չի էլ գիտակցում, որ կա անհագստության պատճառ: Այս դեպքում հիվանդին օգնելն անհնար է: Սա հոգեբանական խնդիր է՝ պաշտպանողական ռեակցիա կամ ըմբոստություն:

-Ո՞ր հիվանդություններն են տղամարդկանց մոտ դառնում են ավելորդ քաշի պատճառ, և ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել գիրությունը:

-Հայաստանում երիտասարդ տղամարդկանց զգալի մասն ունի արտահայտված որովայն: Ճարպի  կուտակման այս ձևը կոչվում է աբդոմինալ, երբ ճարպը հիմնականում կուտակվում է վերին հատվածներում: Նրանց մեծ մասի մոտ առկա է մետաբոլիկ համախտանիշ` նյութափոխանակության խանգարումներ: Սա իր հետ բերում է տարբեր խնդիրներ, որոնք անգամ երիտասարդ տարիքում պատճառ են դառնում սրտանոթային համակարգի տարատեսակ հիվանդությունների, արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիա, ածխաջրատային նյութափոխության խանգարման և այլն: Եթե տղամարդկանց մոտ մետաբոլիկ համախտանիշ է, ապա նրանք մեծամասամբ ունենում են անդրոգենների պակաս: Քաշի ավելացումը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը, որն էլ իր հերթին մեծացնում է գիրացման ռիսկը:

- Վիճակագրական տվյալներով՝ ճարպակալման դեպքերի միայն 25 տոկոսն է պայմանավորված որևէ հիվանդությամբ: Մնացած 75-ի պատճառը ֆիզիկական ակտիվության բացակայությունն է` սխալ սննդակարգը: Քաշի ավելացումը կանանց մոտ ամենից հաճախ, ո՞ր դեպքերում է հադիպում:

-Մեծ դեր ունի ժառանգական գործոնը, սակայն ավելորդ քաշի հիմնական պատճառը կալորեաների դրական բալանսն է, երբ սնունդը պարունակում է ավելի շատ կալորիաներ, քան ծախսում է մարդը: Դրա արդյունքում ավելորդ կալորիաները պահեստավորվում են ճարպի տեսքով: Կանանց մոտ ավելորդ քաշը հաճախ ուղեկցվում է տարբեր հորմոնալ խանգարումներով: Ախորժակի բարձրացման պատճառը կարող է լինել սեռական հորմոնների խանգարումը, ինչը փոխադարձ ազդեցություն ունի ենթաստամոքսային գեղձի հորմոնի հետ, որը մեր օրգանիզմում հիմնական ճարպ արտադրողն է: Ճարպակալման ժամանակ մեծամասամբ ունենում ենք ինսուլինի հետ կապված խնդիրներ: Եթե այս փուլում քայլեր չձեռնարկվեն բուժման համար, կարող է առաջանալ շաքարային դիաբետ: Ավելորդ քաշը կարող է հանդիսանալ նաև անպտղության պատճառ: Այս դեպքում կինը պետք է աշխատի իր քաշը մոտեցնել նորմայի սահմաններին: Տվյալ պարագայում պետք է դիմել էնդոկրինոլոգի, ով կբացահայտի հորմոնալ խանգարումների պատճառները: Հաճախ մարդուն թվում է, որ ինքը շատ չի ուտում, սակայն պարզվում է, որ գերսնուցումն է հանգեցրել ճարպակալման: Այս դեպքում պետք է դիմել սննդաբանի, ով կօգնի բացահայտել, թե սննդակարգում ինչն է հանդիսանում ավելորդ կալորիաների աղբյուր:
Կինը գիրանալու խնդրի հետ առանչվում է նաև հղիության ժամանակ ու դրանից հետո: Հղիների դեպքում նորմալ է միջինում 12 կիլոգրամ քաշ հավաքելը: Սակայն պետք է հետևողական լինել ու նորմայից շատ չավելանալ: Պետք է խստորեն հետևել սննդին՝ քիչ քանակով օգտագործել պարզ ածխաջրերը՝ քաղցրավենիք, հացամթերք, հրուշակեղեն, քանի որ դա կարող է ազդել ինչպես մոր, այնպես էլ պտղի քաշի վրա: Եթե պտուղը մեծ է, ապագայում շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը մեծանում է նաև երեխայի մոտ:

-Հորմոնալ խանգարումները տարածաված են մեր հասարակության մեջ, անորակ սնունդը կարո՞ղ է նպաստել այս խնդիրների առաջացմանը:

-Անորակ սնունդն այն գործոններից է, որը տղամարդկանց, կանանց և երեխաների մոտ կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ: Որպես օրինակ` արագ սնունդը կարող է պատրաստված լինել թարմ սննդամթերքից՝ սակայն վնասակար լինել այն առումով, որ հագեցած է վատ ճարպերով և ածխաջրերով: Կալորիաներ պետք է ստանալ լավ աղբյուրից`մսամթերքից, բանջարեղենից, մրգերից, ընդեղենից և այլն: Սա պետք է կազմի օրվա ռացիոնի մեծ մասը: Ցավոք, այսօր շատ է օգտագործվում արագ սնունդը, քաղցր, գազավորված ըմպելիքները, մրգային հյութերը: Հայտնի էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգը բժշկության մեջ մտցրել է «շաքարային թմրամոլություն» հասկացությունը: Նա ապացուցել է, որ երեխաները դառնում են «շաքարային թմրամոլներ» մրգային հյութեր օգտագործելու պատճառով: Հետևաբար պետք է ուտել միրգը, ոչ թե խմել հյութը, որովհետև մրգի հյութն առանց իր բջջանքի հեշտ շաքարի աղբյուր է: Քանի որ ծնողները հաճախ չեն գիտակցում խնդրի լրջությունը, անչափահասների մոտ ձևավորվում է ինսուլինի հանդեպ դիմադրողականություն: Սրա հետևանքով երեխան սկսում է ճարպակալել, ունենում է բարձր ախորժակ և առաջանում է պարզ ածխաջրեր օգտագործելու ցանկություն, ինչն էլ դառնում է շաքարախտի պատճառ:

-Ինչպե՞ս ձևավորել ճիշտ սնվելու մշակույթն ու երեխաներին ընտելացնել դրան:

-Հայերը սիրում են գեր երեխաների և ուրախանում են, երբ նրանք առանձնանում են ավելորդ քաշով: Ի տարբերություն մեծահասակների՝ ավելորդ քաշը հաճախ երեխաներին էսթետիկ տեսք է տալիս, սակայն պետք է գիտակցել, որ վաղ տաիքում այն կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Ցանկալի է, որ աճի շրջանում երեխան քաշ հավաքի և եթե դա նորմայի սահմանում է, ապա ընդունելի է: Անհրաժեշտ է լուրջ մոտենալ նրա սնուցմանը՝ բացառել գերսնուցումը: Այստեղ կարևոր է սննդի ոչ թե քանակական, այլ որակական բնութագիրը: Գոյություն ունեն լավ ու վատ կալորիաներ: Օրինակ՝ դյուրամարս ածխաջրերից ստացված կալորիաներն իրենց ազդեցությամբ հավասարազոր չեն մսամթերքից կամ բանջարեղենից ստացված կալորիաներին: Այսօր երեխային շատ հասանելի է անորակ և արագ սնունդը, քաղցրավենիքը: Այս հարցում կարևոր է ծնողի իրազեկվածությունը: Պետք է երեխային, ոչ թե արգելել, այլ չսովորեցնել` նորածնային տարիքից երեխային ընտելացնել առողջ սննդակարգի, երբ մայրական կաթից անցում է կատարվում հավելյալ սննդի: Մինչ երեք տարեկանը ձևավորվում է համային նախապատվությունը: Եթե երեխան սովորում է ճիշտ մթերքներին, ապա հետագայում հնարավոր է լինում խուսափել տարբեր խնդիրներից:

-Հնարավո՞ր է միայն ճիշտ սննդակարգի շնորհիվ նիհարել: Ի՞նչ խորհուրդ կտաք նիհարել ցանկացող մարդկանց:

- Դիետաները պետք է մշակված լինեն և առաջարկվեն սննդաբանների միջազգային ասոցիացիաների կողմից՝ որպես գործող և իրականում առողջացնող միջոցներ: Մինչ այժմ տարածված է «Միջերկրածովային սննդակարգը», ինչպես նաև ապացուցված արդյունավետ է «Առանց աղի» սննդակարգը, որը օգտակար է սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների համար: Այս սննդակարգերի մեջ բացառվում են պարզ ածխաջրերը:
Մարդն այսօր ֆիզիկապես այնքան էլ ծանրաբեռնված չէ և նստակյաց կյանք է վարում, իսկ ստացած կալորիաները հնարավոր է ծախսել միայն ակտիվ ապրելակերպի և սպորտով զբաղբելու միջոցով: Իսկ նիհարել ցանկացող անձանց խորհուրդ կտամ տարբերել երազանքը ցանկությունից: Ճարպակալման, ավելորդ քաշի հետ կապված խնդիրները հնարավոր է հաղթահարել  մեծ ցանկության և մասնագետների օգնությամբ: 

Աղբյուր` doctors.am


Հարակից հրապարակումներ`

13:38 09/11/2017  |  ԱռողջությունՀայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով
12:04 23/09/2017  |  ԱռողջությունՀայաստանում մեկնարկում են համապետական նշանակության առողջապահական ծրագրեր
10:48 03/09/2017  |  Առողջություն«Պատվաստումից հետո երեխաս ջերմում է, ի՞նչ անեմ»
22:08 28/08/2017  |  Հետաքրքիր է իմանալԲժիշկներ. ամուսնացածները ինֆարկտից հետո ավելի երկար են ապրում
17:13 27/08/2017  |  ԱռողջությունԻնչպե՞ս երեխային սովորեցնել պահպանել ձեռքերի հիգիենան
10:11 20/08/2017  |  ԱռողջությունՍխալներ, որ թույլ ենք տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս
18:08 14/08/2017  |  ԱռողջությունՍկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց
12:57 13/08/2017Տուբերկուլոզի հետևանքով առաջացած անպտղություն. արտամարմնային բեղմնավորման ձախողումները. Օլգա Սոցկայա
13:37 08/08/2017  |  ԱռողջությունԱռողջապահության նախարարության հորդորը՝ հանգստի մեկնող անձանց
10:59 09/07/2017  |  ԱռողջությունՔիմիաթերապիայի հետևանքով առաջացող մազաթափությունը հնարավոր է կանխել. Լևոն Բադալյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]