Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Եթե իրավական վակուումը օրենքով չլրացվի, ապա իշխանությունները, ինչպես որ միշտ ու ցանկացած տեղ, փորձելու են ուրիշ ճանապարհներով այն  լրացնել. Հայկ Ալումյան 11/11/2017   15:45  |  ԼՐԱՀՈՍ

Այն երկրում, որտեղ  նվազագույն սպառողական զամբյուղը 56 հազար դրամ է, հարյուր հազար դրամ տուգանքը դառնում է արտառոց: Այս մասին հայտարարեց  փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ դատական օրենսգրքի նախագծում դատարանի կողմից  փաստաբանների նկատմամբ մինչև հարյուր հազար դրամի տուգանքի ենթարկելու առաջարկը: 

«Տուգանքը հարյուր հազար դրամ սահմանելը  այնպիսի պատիժ է դառնում, որը Եվրոպական կոնվենցիայի իմաստով ամենայն հավանականությամբ   արդեն կհամարվի  քրեական պատիժ՝ ելնելով այս երկրի առանձնահատկություններից »,- հավելեց Հայկ Ալումյանը՝   կոչ անելով  հարյուր հազար առավելագույն շեմը իջեցնել երկու անգամ: Այդ դեպքում, փաստաբանի կարծիքով, ընդդիմախոսների թիվը կարող է պակասել մի տասն անգամ:  

Հայկ Ալումյանը ընդհանրապես համարում է, որ որևիցե նման միջոցի անհրաժեշտությունը ժամանակ առ ժամանակ կարող է ծագել: Նա պարզաբանեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում ժամանակին կար նորմ, որը սահմանում էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն,  տարիներ առաջ Սահմանադրական դատարանը այդ նորմը ճանաչել է  Սահմանադրությանը հակասող և անվավեր, և այն դադարել է գործել:

Նման պայմաններում առաջացել է իրավական վակուում, և եթե այդ վակուումը օրենքով չլրացվի, իշխանությունները, ինչպես որ միշտ ու ցանկացած տեղ, փորձելու են ուրիշ ճանապարհներով այդ վակուումը լրացնել: Օրինակ՝ փորձելու են գտնել Փաստաբանների պալատի խորհրդի,  ՓՊ ղեկավարության վրա ազդեցության  ինչ-որ լծակներ, ինչը շատ ավելի վատ տարբերակ կլինի:

«Փորձում են դա կանոնակարգել օրենքով, ես դա համարում եմ նորմալ:  Միակ բանը,  որ ես միգուցե այդպես չանեի, դա տուգանքի չափն է, միգուցե տուգանքի վերին շեմ  չէի սահմանի հարյուր հազար, կսահմանեի,  օրինակ,  հիսուն հազար կամ ավելի քիչ»:

Հայկ Ալումյանի պարզաբանմամբ, Եվրոպական դատարանի տարբեր վճիռներում արտահայտված  դիրքորոշում կա առ այն, որ որոշակի խստության պատիժներ,  անգամ եթե դրանք տվյալ երկրում կարգապահական կամ վարչական պատիժներ են, բայց եթե որոշակի խստության շեմը գերազանցում են, Եվրոպական դատարանի տեսանկյունից դառնում են քրեական պատիժ:

«Այդ քրեական պատիժը նշանակելիս դատարաններն արդեն պետք է առաջնորդվեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով (Արդար դատաքննության իրավունք), տրամադրեն բոլոր անհրաժեշտ երաշխիքներն այն անձին, ում, հնարավոր է, այդպիսի պատժի ենթարկեն»:

Ըստ փաստաբանի,եթե  օրենսդիրը պատրաստվում է հարյուր հազարի չափով տուգանք նախատեսել, ուրեմն առանձին ընթացակարգ է ստիպված լինելու նախատեսել, որի միջոցով միայն կարող է փաստաբանին այդ հարյուր հազար դրամի տուգանքի ենթարկել: Դատարանը տվյալ պայմաններում չի կարողանա տուգանքի ենթարկել պարզեցված  ընթացակարգով՝ փաստաբան, Դուք խախտում եք օրենքը, կարգը խախտում եք, ես Ձեզ տուգանում եմ հարյուր հազար դրամ: Հակառակ դեպքում կդառնա Կոնվենցիայի վեցերորդ հոդվածի խախտում: Իսկ առանձին ընթացակարգ, ըստ Հայկ Ալումյանի, նախագիծն այսօրվա դրությամբ չի ապահովում:  

«Ուրեմն կամ տուգանքի վերին շեմը պետք է  իջեցնեն, դարձնեն, օրինակ,  հիսուն հազար կամ նույնիսկ  ավելի ցածր, կամ հատուկ ընթացակարգ նախատեսեն, թե այդ տեսակի սանկցիան ինչ ընթացակարգերի արդյունքում կարող է կիրառվել, որպեսզի Կոնվենցիայի խախտում թույլ չտրվի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն արձանագրեց, որ  այսօր առկա է մի իրավիճակ, որի պայմաններում  դատարանում ոչ վայել պահվածքի համար  փաստաբանին կարող է պատասխանատվության ենթարկել բացառապես Փաստաբանների պալատը: Ճիշտ է, դատարանն էլ կարող է սանկցիաներ կիրառել՝ նկատողություն հայտարարել կամ պատասխանատվության ենթարկելու համար ՓՊ-ին դիմել, սակայն ստացվում է, որ փաստաբանների նկատմամբ քիչ թե շատ շոշափելի սանկցիա կարող է կիրառել միայն Փաստաբանների պալատը:

Ըստ Հայկ Ալումյանի, իշխանությունների մոտ կարող է ողջամիտ մտահոգություն առաջանալ, երբ  օրինակ,  Փաստաբանների պալատում ձևավորվի այնպիսի խորհրդի կազմ, որն, օրինակ, ամենակոպիտ,  ակնհայտ խախտումների դեպքում էլ որևիցե փաստաբանի կամ որոշ փաստաբանների  ընդհանրապես չենթարկի որևէ պատասխանատվության:  

«Տեսականորեն կարող է, չէ՞, ձևավորվել, ես այսօրվա Խորհուրդն ի նկատի չունեմ: Տեսականորեն կարող է այդպիսի իրավիճակ ձևավորվել և այդ դեպքում փաստաբանների կողմից ամենակոպիտ խախտումները կմնան առանց իրավական գնահատականների: Այսինքն՝ այսպիսի մտահոգություն իշխանությունները կարող են ունենալ: Այսպիսի մտավախությունը ողջամիտ մտավախություն է»,- ասաց Հայկ Ալումյանն՝  ընդգծելով, որ օրենքի նպատակն էլ օրենք ստեղծելիս բոլոր հնարավոր իրավիճակները հաշվարկելն է ու  ցանկացած իրավիճակ կանոնակարգելն է՝  չսպասելով, որ այդ իրավիճակն առաջանա, նոր կանոնակարգի, այսինքն՝ կանխատեսի հնարավոր իրավիճակները:

«Հիմա սա հնարավոր իրավիճակներից մեկն է,  և հավանաբար,  կառավարությունը փորձում է կանխատեսել այսպիսի իրավիճակ, երբ փաստաբանը ամենակոպիտ ձևով խանգարում է կարգը, օրինակ, դատական նիստերի դահլիճում վեր է կենում, կանգնում սեղանի վրա,  օրինակ, բոլորի համար անընդունելի ձևով է իրեն պահում և  ինչ-որ պատճառով Փաստաբանների պալատի խորհուրդն իրեն չի ուզում  պատասխանատվության ենթարկել:      

Մեր հարցին՝ արդյոք օրենքի առաջարկվող նորմն առ այն, որ մինչև հարյուր հազար դրամ տուգանքի չափը որոշում է դատավորը, չի՞ կարող կամայականությունների տեղիք տալ, փաստաբանը բացասական պատասխան տվեց:

Սովորաբար դա մեխանիկորեն չի համարվում կամայականություն, եթե դատարանը  հիսուն հազար դրամի տուգանելով՝ պատճառաբանի, թե ինչու է այդ դեպքում ճիշտ գտել տուգանքի այդ չափը:

Հետո դրա հիման վրա աստիճանաբար ձևավորվելու է դատական պրակտիկա և արդեն հնարավոր է լինելու համեմատելու տարբեր գործեր իրար հետ և ասել, որ այստեղ կա ինչ-որ կայուն մոտեցում.  այսպիսի խախտումները մոտավորապես այսքան են տուգանվել, իսկ այնպիսինները՝ այնքան, այսինքն՝ եթե դատական պրակտիկայից ակնառու շեղումներ չլինեն:

Արդյոք դատարանի կողմից տուգանք նշանակելն ու միաժամանակ պատասխանատվության  ենթարկելու համար  ՓՊ դիմելու դրույթից չի ստացվում, որ անձն երկու անգամ նույն խախտման համար ենթարկվում է պատասխանատվության՝  հնարավոր է այդ խնդիրը առաջանա, ասաց Հայկ Ալումյանը: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ արդեն ՓՊ-ն պետք է հաշվի առնի այդ հանգամանքը. «Մենք ունենք հակակշռող մեխանիզմ՝ ՓՊ-ն կարող է ասել, անձն արդեն տուգանվել է, երկրորդ անգամ չպետք է պատժվի»:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:55 09/11/2017  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատում քննարկվել են դատական և քրեական օրենսգրքերի նախագծերը
21:16 08/11/2017  |  ՄեկնաբանությունՀանուն այդ հարյուր հազարի չվճարման ես կամակատար չեմ դառնա. Արա Ղարագյոզյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:57 07/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական օրենսգրքի նախագծի նորմը չարիք է միայն փաստաբանների համար՝ կա տարբերակված մոտեցում. փաստաբան
10:37 31/10/2017  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում փաստաբաններին դատարանների համար կանխատեսելի, կառավարելի և վերահսկելի դարձնել
17:03 19/10/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանների բեռնվածությունը թեթևացնելու նպատակով Հայաստանում ներդրվում են էլեկտրոնային նոր հարթակներ
22:35 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի դատական օրենսգրքի նախագիծը
12:03 28/09/2017  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդում դատավորները մեծամասնություն չեն կազմելու
11:05 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի նստաշրջանի մեկնարկին ընդառաջ պատգամավորները հանդես են եկել հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություններով
18:18 04/09/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ՀՀ դատական օրենսգրքի նախագծին առնչվող հարցեր

Արխիվ

[]