ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցակազմ ԵՊՀ պահակների գործողություններում. ներկայացվել է հաղորդում. «Իրազեկ քաղաքացիների միավորում» 11/10/2017 17:48 | ԼՐԱՀՈՍ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին: Հաղորդման պատճեններն ուղարկվել էին նաև ՀՀ Քննչական կոմիտե, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը:
Ոստիկանության ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ նման կերպ ԲՈՒՀ-երի անվտանգության և այլ աշխատակիցները ոչ միայն խախտում են դասադուլ անցկացնելու և խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունքը, այլ նաև կատարում են քրեորեն պատժելի արարք՝ ուսանողներին որոշակի ժամանակահատվածով զրկելով ազատ տեղաշարժվելու ազատությունից և փակի տակ պահելով նրանց:
Հղում անելով մի շարք լրատվական կայքերի՝ հաղորդան մեջ ընդգծված է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցները, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների աշխատակիցներ, ոչ միայն խախտում են իրենց իսկ՝ որպես պահնորդի, պարտականությունները, ցուցաբերում են ուսանողների նկատմամբ կամայականություններ, այլ նաև կատարում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:
Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված են յուրաքանչյուրի թե՛ ազատ տեղաշարժվելու ազատության իրավունքը, թե՛ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Եվ անձին ազատությունից ապօրինի զրկելը սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով, իսկ օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը՝ 163-րդ հոդվածով:
Հաղորդման մեջ անդրադարձ է արվել նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը և արձանագրվել է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցների գործողությունները հակասում և չեն համապատասխանում տվյալ օրենքով սահմանված նրանց պարտականություններին և իրավունքներին:
Այսպիսով, հաղորդման մեջ մատնացույց է արվում, որ առկա են ուսանողներին ԲՈՒՀ-երի տարածքներում ապօրինի ազատությունից զրկելու և օրինական կերպով անցկացվող դասադուլներին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու դեպքեր, պահնորդի կողմից ուսանողի հանդեպ ֆիզիկական ուժի գործադրում, ինչպես նաև պահնորդների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների բազմաթիվ խախտումներ, որոնց համար սահմանված է ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ պահնորդական համապատասխան կազմակերպության համար պատասխանատվություն` ընդհուպ մինչև պահնորդական կազմակերպությանը լիցենզիայից զրկում (այդ գործառույթը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը):
Հաղորդմամբ պահանջվում է, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով իրականացնեն հետաքննություն, բացահայտեն խախտումների և հանցագործությունների դեպքերը, հայտնաբերեն իրական մեղավորներին և ենթարկեն քրեական պատասխանատվության: Միաժամանակ ակնկալվում է, որ ՀՀ ոստիկանությունը կմիջամտի, որպեսզի հետայսու ԲՈՒՀ-երի մուտքի դռները անհարկի չփակվեն, ուսանողները փակի տակ չգտնվեն, և նրանք ԲՈՒՀ-երի տարածքներում, դրանցից խաղաղ կերպով մուտք ու ելք կատարելիս տեղաշարժվելու ազատությունից չզրկվեն, ապօրինի ֆիզիկական ուժի գործադրումների չենթարկվեն և խաղաղ կերպով կարողանան անցկացնել իրենց դասադուլներն ու հավաքները:
Լուսանկարը՝ Azatutyun.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ