Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Հանուն այդ հարյուր հազարի չվճարման ես կամակատար չեմ դառնա. Արա Ղարագյոզյան 11/08/2017   21:16  |  Մեկնաբանություն

Դատական օրենսգրքի նախագծում առաջարկվող տուգանքը ոչ թե բարեփոխում է, այլ փաստաբաններին լռեցնելու անհաջող փորձ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ լրագրողի հետ զրույցում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ հույս հայտնելով, որ «բարեփոխումը չի անցնի»:

Մասնավորապես, ըստ փաստաբանի, Դատական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ 100 հազար ՀՀ դրամի չափով տուգանքի նշանակում: «Իմ կարծիքով, սա հակասում է ՀՀ սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Սա փաստաբաններին լռեցնելու նախագիծ է, որն ուղղված է հիմնականում քաղաքական գործերով զբաղվող փաստաբանների դեմ, քանի որ նրանք բարձրաձայնում են դատավորների կողմից իրականացված ապօրինի գործողությունների մասին: Ընդհանրապես առհասարակ փաստաբանների անկախության դեմ է ուղղված՝ փաստաբանը պետք է իր գրպանից հանի և հարյուր հազար գումար վճարի պետական բյուջեին»,- ասաց Ա.Ղարագյոզյանը:

Դատական օրենսգրքի նախագծի նորմը չարիք է միայն փաստաբանների համար՝ կա տարբերակված մոտեցում. փաստաբան

Փաստաբանը նկատեց, որ «դատավորներն այդքան ապօրինի որոշումներ են կայացնում», Եվրոպական դատարանն էլ վճիռներ է կայացնում Հայաստանի դեմ, իսկ վճիռներով սահմանված փոխհատուցման գումարները վճարվում են ոչ թե դատավորների գրպանից, այլ պետբյուջեից: Երբ հարց է բարձրացվում դատավորի գրպանից գումարները վճարելու մասին, «ասում են՝ ոչ, դատավորը դրանով կաշկանդվում է», իսկ այս դեպքում, երբ որ փաստաբանները փորձում են իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել, ասում են՝ «հարգելի փաստաբան, եթե դուք խելոք չմնաք, պետք է հարյուր հազար տուգանվեք», - գտնում է Արա Ղարագյոզյանն՝ հավելելով, որ դա անընդունելի է, հակասում է իրենց վստահորդների իրավունքներին, պաշտպանական իրավունքի արդյունավետ իրականացմանը և ամբողջ փաստաբանական ինստիտուտի շահերին: Ըստ նրա, փաստաբանն այս օրենսգրքի ընդունումից հետո այլևս չի կարողանալու արդյունավետ իրականացնել իր գործառույթները: «Երբ որ դու առարկում ես դատավորի անօրինական գործողությունների դեմ, դատավորը կարող է տուգանել»,- ասաց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանը ևս մեկ կարևոր կետի վրա ուշադրություն հրավիրեց, ըստ որի երբ որ անձը դատավորից ներողություն է խնդրում, կարող է դատավորի հայեցողությամբ չկիրառվել տուգանք: «Այսինքն՝ հարգելի փաստաբան, կանգնիր, նսեմացիր դատավորից ներողություն խնդրիր, որ հանկարծ քեզ չտուգանեն դատավորի անօրինական գործողությունների մասին բարձրաձայնելու համար»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանն ասաց՝ և ինչ ասել է՝ դատական իշխանությունը նսեմացնելու գործողություն, օրինակ՝ եթե դատավորին ինքնաբացարկ ես հայտնում, ասելով, որ նա քաղաքական որոշում է կայացնում, դա նսեմացո՞ւմ է համարվում, թե՞ ոչ:

Դատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան

«Առաջարկվող փոփոխությունները պարզապես խոսքի ազատության դեմ են»,- ասաց Ա.Ղարագյոզյանն՝ ընդգծելով, որ օրենսդրական փոփոխությունների մասին հարցը բարձրացվեց այն բանից հետո, երբ որ սկսվեց, իր բնութագրմամբ, քաղաքական գործերի քննությունը: «Տեսնում են, որ ակտիվորեն պաշտպանություն ենք իրականացնում, փորձում են լռեցնել փաստաբաններին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հանուն այդ հարյուր հազարի չվճարման ինքը կամակատար չի դառնա:

Մտավախություն է առաջացնում նաև առաջարկվող փոփոխությունն, ըստ որի դատավորն է որոշում տուգանքի չափը: «Այն դատավորները, որոնք տանել չեն կարողանում այն փաստաբաններին, որոնք քաղաքական գործերով են զբաղվում, կարող են շատ հանգիստ հարյուր հազար տուգանել և առանց հիմնավորման, քանի որ դատավորին չպատճառաբանված ու չհիմնավորված կամայական որոշում կայացնելու նման լիազորություն է տրվում»:

Տուգանքի ենթակա «մեկ այլ անձ» ձևակերպմամբ, ըստ Արա Ղարագյոզյանի, օրենսդրական բաց են թողնում, որ դատարանը ինչ ձևով ուզի, մեկնաբանի:

Փաստաբանը նշեց նաև փաստաբանին տուգանելու և ապա պատասխանատվության ենթարկելու համար Փաստաբանների պալատ դիմելու մասին կետից ստացվում է, որ նույն արարքի համար մարդը երկու անգամ ենթարկվում է պատասխանատվության: «Դա անընդունելի է, դատավորները չեն կարող փաստաբաններին պատասխանատվության ենթարկել, պետք է առնվազն դիմեն Փաստաբանների պալատ, որի Խորհուրդն էլ որոշում կայացնի խախտում կա՞, թե՞ չկա»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:57 07/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական օրենսգրքի նախագծի նորմը չարիք է միայն փաստաբանների համար՝ կա տարբերակված մոտեցում. փաստաբան
10:37 31/10/2017  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում փաստաբաններին դատարանների համար կանխատեսելի, կառավարելի և վերահսկելի դարձնել
17:03 19/10/2017  |  ԼՐԱՀՈՍԴատարանների բեռնվածությունը թեթևացնելու նպատակով Հայաստանում ներդրվում են էլեկտրոնային նոր հարթակներ
22:35 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի դատական օրենսգրքի նախագիծը
12:03 28/09/2017  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդում դատավորները մեծամասնություն չեն կազմելու
11:05 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի նստաշրջանի մեկնարկին ընդառաջ պատգամավորները հանդես են եկել հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություններով
18:18 04/09/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ՀՀ դատական օրենսգրքի նախագծին առնչվող հարցեր
12:13 18/07/2017  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է
18:49 14/06/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանը պահանջում է արդարացնել Միայնակ գայլի եղբորը

Արխիվ

[]