Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին 11/02/2017   15:22  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 39-րդ գլխավոր համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից:

Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստատեն կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածությունը։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստին։ 

Իր խոսքում անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Կազմակերպության հմուտ ղեկավարումն էական նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Այդ նպատակների թվում կարևոր տեղ է զբաղեցնում կրթությունը: Հայաստանը համահեղինակել և աջակցել է կրթությանն առնչվող մի շարք նախաձեռնությունների ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Հայաստանի Բարձրագույն կրթության՝ 2017-2030թթ. ռազմավարության մշակման գործում:

Կրթությունը, գիտությունը և գիտելիքների հանդեպ ձգտումը հայ հասարակությունում խոր արմատներ ունեն: Երկու տարի անց մեր մայրաքաղաք Երևանի պետական համալսարանը նշելու է իր 100-ամյակը: Դեռևս 800 տարի առաջ Կիլիկյան հայկական թագավորության մայրաքաղաքն ունեցել է աշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սսի համալսարանը: Դարեր շարունակ հայերը պահպանել են կրթական այս ավանդույթները, այդ թվում՝ դպրոցներ հիմնելով աշխարհի տարբեր վայրերում: Այս տարի իր 300-ամյակն է նշում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական վանական համալիրը, որը Նապոլեոն կայսրի կողմից ճանաչվել էր որպես ակադեմիա: Ավելի քան 200 տարի առաջ մեկ այլ հայտնի դպրոց` Լազարյան ճեմարանը բացեց իր դռները՝ հետագայում դառնալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երկու հիմնադիր հաստատություններից մեկը:

Կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար: Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում: Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը:

Գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեն ասում էր. «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու»։ Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի:

Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք: Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը»:

Խոսելով պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին նախարար Նալբանդյանը նշեց. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված հիմնասյուների շարքում է։ Այն հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ մենք շատ հուշարձաններ ունենք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք կառուցվել են աշխարհի շուրջ հարյուր երկրներում ապրող հայերի կողմից:

Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում:

Մենք նաև մեծապես մտահոգված ենք պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ:

Այս տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 2347 բանաձևը, որն ափսոսանք է հայտնում և դատապարտում է մշակութային ժառանգության, կրոնական վայրերի ապօրինի ոչնչացումը հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից: Հուսով ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կշարունակի այս ջանքերը»:

Իր ելությում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի համար ներկայացված երկու տարեդարձերին. «2016 թվականի համար Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ մենք առաջադրեցինք հայերեն լեզվով առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Սա իրապես նշանավոր իրադարձություն էր ոչ միայն հայ գրքի տպագրության 500-ամյա պատմության համար, այլև խորհրդանշական մի ազգի համար, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է ավելի քան 1700 տարի առաջ և որի կողմից իրականացված Սուրբ Աստվածաշնչի թարգմանությունն առաջիններից էր աշխարհում:

2017 թվականի համար Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ և Իտալիայի աջակցությամբ մենք առաջարկել ենք աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը»:

Եզրափակելով իր ելույթը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց. «Ներկայումս առավել բարձր է այնպիսի ջանքերի պահանջարկը, որոնք մարդկանց գիտակցության մեջ ներդնում և ամրապնդում են խաղաղության գաղափարը, որոնք մեր տարբերությունները վերածում են առավելության, պահպանում և օգտագործում են մեր ընդհանուր ժառանգությունը` որպես կամուրջ սերունդների, մշակույթների և ժողովուրդների միջև: Հայաստանը խորապես հավատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությանը և պատրաստ է շարունակել իր ներդրումն այդ նպատակների իրագործման համար»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:06 09/09/2016  |  ԼՐԱՀՈՍՎանի բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում
15:49 10/03/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի մասնակցությամբ ցուցահանդես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
17:10 06/11/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին
15:22 13/07/2015  |  ԼՐԱՀՈՍՋուղայի խաչքարերի ոչնչացումը պարարտ հող ապահովեց Սիրիայում և Իրաքում մշակութային արժեքների ոչնչացման համար
17:08 11/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար. Միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների և պետությունների միջև տևական խաղաղության կառուցման ճանապարհին
14:46 11/07/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնֆերանսի մասնակից պատվիրակությունների ղեկավարներին
16:25 10/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ Մշակույթի նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով օգնականի հետ
18:14 08/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱրա Աբրամյանն Իրինա Բոյկովային է հանձնել «Հայոց Անին վտանգված է: Ահազանգ» միջնորդագիրը

Արխիվ

[]