ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽԽՎ-ից հեռացվեցին նաև «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները. Panorama.am 10/30/2017 12:06 | Միջազգային լրահոս
Ադրբեջանի կողմից Եվրոպայում մոտ 3 մլրդ դոլարի «լվացման» ու եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վերաբերյալ բացահայտումներն ու դրանց հետևանքները շարունակվում են։
«Ադրբեջանական լվացքատան» փաստաթղթերում ներառված գերմանացի պատգամավոր և կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Կարին Շտրենցի շուրջ իր իսկ երկրում աղմուկը չի դադարում, ով Ադրբեջանից ստացել է 22,500 եվրո։
Գերմանական ԶԼՄ-ները շարունակում են հետաքննությունը պատգամավորի կաշառվելու վերաբերյալ։ Այս հետաքննության շրջանակներն ընդլայնվեցին ու բացահայտվեց, որ ոչ միայն Կարին Շտենցն է գումար ստացել Ադրբեջանից, այլ նաև Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Ֆրանկֆուրտի մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները։
Կարին Շտրենցը, ով Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում կրկին դարձավ Բունդեսթագի պատգամավոր, նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ աչքի էր ընկել, իհարկե, Ադրբեջանի պաշտպանությամբ։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Կարին Շտրենցին հեռացրել են ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակությունից․ նա չի ներկայացվի հունվարին հաստատվելիք նոր պատվիրակության կազմում։
ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության նկատմամբ ադրբեջանական ազդեցության վերաբերյալ ոչինչ չէր ասում նաև պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը։ Միայն պատգամավոր Ֆրենկ Շվեբեն էր, որ բարձրաձայնում էր կոռուպցիայի մասին ու բացահայտ մեղադրում Կարին Շտրենցին Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ։
Panorama.am-ի փոխանցմամբ՝այս ողջ զարգացումները չշրջանցեցին նաև ժամանակին ԵԽԽՎ-ում Հայաստանի համազեկուցող Աքսել Ֆիշերին, ում՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու վերաբերյալ հստակ փաստեր չկան, սակայն ակնհայտ էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանին նրա աջակցող ելույթներն ու քվեարկությունները։ Որպես օրինակ հիշեցնենք միայն այն, որ Ֆիշերը, Կարին Շտրենցի ու Կերստեն Ռադոմսկու հետ միասին գերմանական 9 անդամ ունեցող պատվիրակության այն 3-ից մեկն էր, ով կողմ էր քվեարկել Ռոբերտ Ուոլտերի Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախագծին, որը, բարեբախտաբար, չընդունվեց։
Աքսել Ֆիշերը, ով ԵԽԽՎ-ում նաև ԵԺԿ խմբի նախագահն էր, զգուշորեն, բայց աջակցում էր անգամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ու ընդդիմանում ԵԽԽՎ-ում կոռուպցիայի արտաքին հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Ֆիշերը «պարտություն» կրեց ԵԽԽՎ-ում նաև վերջին նստաշրջանում, երբ չկարողացավ իր շուրջ համախմբել պատվիրակներին ու իր խմբի կողմից պաշտոնապես ներկայացված ԵԽԽՎ նախագահի թեկնածուն չընտրվեց։ Ստեղծված իրավիճակում Ֆիշերը ստիպված եղավ հրաժարական տալ ԵԺԿ խմբի նախագահի պաշտոնից։
Բունդեսթագը որոշել է, որ Կարին Շտրենցի հետ միասին ԵԽԽՎ պատվիրակության կազմում այլևս չի լինի նաև Աքսել Ֆիշերը․ ինչպես գրել է ssueddeutsche-ն, նրանց համար «գործունեության նոր ոլորտներ» են փնտրվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել