ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն ընդունեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը հստակեցնող օրինագիծը 10/27/2017 11:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 25 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով հայտնեց, որ իրենք օրենսդրական փաթեթում իրավական որոշակիության հետ կապված խնդիր են տեսնում, ուստի դեմ են քվեարկելու:
Թմրամիջոցների և հոգեմետ դեղերի նոր տեսակների ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում և կառավարության քննարկմանն է ներկայացվում քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի հավելվածներով հաստատված ցանկերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նախագծեր:
Նախագծերի շրջանառությունից մինչև դրանց ընդունումն ընկած ժամանակային տևողությունը լուրջ խնդիրներ է առաջացնում վերջիններիս նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով: Նշված խնդիրների լուծման նպատակով քննարկվել և մշակվել է թմրամիջոցների և հոգեմետ դեղերի չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը:
Այդ ուղղությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, անցկացվել են խորհրդակցություններ: Խորհրդակցությունների արդյունքներն ամփոփվել են ոստիկանության կողմից հաստատված և ձեր քննարկմանը ներկայացված օրինագծում:
Ներկայացված փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով հաստատվող հավելվածները և դրանք սահմանել կառավարության որոշմամբ: Բացի այդ, նախագծով նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը որոշելու հարցում:
Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանվելու է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափեր են համարվելու անսովոր գործածողի, այսինքն՝ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող 18 տարին լրացած և գործնականում առողջ, այսինքն՝ միջին վիճակագրական անձի օրգանիզմի վրա հոգեներգործության ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:
Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով զգալի և խոշոր և առանձնապես խոշոր չափեր են համարվելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերի նվազագույն շեմի, համապատասխանաբար, հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող, քսանհինգապատիկից մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառող և հարյուր քսանհինգապատիկը գերազանցող չափերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ