ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հեղինակություն համարվող «Քյավառցի Ալիկին» դատարանը վերջապես թույլատրեց տեսակցել հարազատներին 10/25/2017 21:43 | Դատական ռեպորտաժներ
«Լիա» գեղեցկության սրահի նկուղում ռազբորկայի ու սպանության գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատաքննությունը:
Ըստ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքի, Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել: Դրանից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով նրա զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, առաջացել է Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորություն եւ ապօրինաբար վերջինիս ուղղակի զրկել է կյանքից:
Ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:
Արմեն Գասպարյանն, ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:
Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն, Ալիկ Բանդուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդչություն, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին չհայտնելը:
Բոլոր երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Պետրոս Իսրայելյանն ու նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեցին, որ մեղադրանքը պարզ չէ, չի կոնկրետացված, թե ինչ գործողություններ կատարելու համար է ամբաստանյալին մեղադրանք առաջադրվել:
Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ևս դժգոհեց մեղադրանքի ոչ պարզ լինելուց: Մասնավորապես, ըստ պաշտպանի, մեղադրական եզրակացությունում թվարկվում են տուժող Մուշեղ Մուշեղյանին պատճառված վնասվածքները և նաև արձանագրվում է, որ իր պաշտպանյալի մասով չի եղել սպանության դիտավորություն, սակայն պարզ չէ, թե վնասվածքներից որոնք են վերագրվում իր պաշտպանյալին: Ի պատասխան այս հարցադրման՝ մեղադրանքի կողմը պարզաբանեց, որ մահվանը հանգեցրած վնասվածքները ներառված չեն Ալիկ Բանդուրյանի մեղադրանքի ծավալում:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ կհարցաքննվեն վկաները, անհրաժեշտության դեպքում՝ որպես վկա կհարցաքննվի տուժողի իրավահաջորդը, ապա կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները և ցանկության դեպքում ցուցմունքներ կտան ամբաստանյալները:
Դատարան ներկայացած վկաները ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մերձավոր հարազատներն էին՝ կինը, քույրը և որդին, նրանք բոլորն օգտվեցին իրենց սահմանադրական իրավունքից և հրաժարվեցին ցուցմունք տալ: Ի դեպ, տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդը դիմում էր հղել դատարանին՝ տեղեկացնելով, որ ինքը վշտի մեջ է, չի կարող ներկայանալ դատական նիստին, խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները և մեղավորներին պատժել՝ օրենքի շրջանակում:
Մինչ դատաքննության սկսվելը դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունները Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի նկատմամբ սահմանված հեռախոսազրույցների, մերձավոր հարազատների, այլ անձանց հետ տեսակցությունների արգելքը վերացնելու մասին:
Դատարանը հետաձգեց Պետրոս Իսրայելյանի կնոջը սեփականության իրավունքով պատկանող գեղեցկության սրահի նկուղի ու ավտոմեքենայի տնօրինման արգելքը վերացնելու մասին միջնորդության լուծումը՝ մինչև գործով էական հանգամանքների պարզումը:
Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով կամ կիրառել գրավ: Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ հաշվի առնելով, որ ներկայացված հիմքերով միջնորդություն դատարանն արդեն քննել ու մերժել է:
Պաշտպանը նախ ժամանակ խնդրեց դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո որոշեց ձեռնպահ մնալ միջնորդություն ներկայացնելուց՝ հաշվի առնելով, որ նման միջնորդությունները չեն բավարարվում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ