Թեմաներ
Հինգշաբթի 11 / 23 / 2017
Փոխարժեք
  • 568.65
    EUR
  • 640.87
    GBP
  • 8.21
    RUB
  • 483.75
    USD
+ 5 °C
-1 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2017   13:31 Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե վերջինս վերջ տա թշնամական գործողություններին. Շավարշ Քոչարյան 11/23/2017   13:24 Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է առողջական վիճակի վատանալու պատճառով 11/23/2017   13:20 Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է 11/23/2017   13:10 Դատախազ եղբայրները ծեծի են ենթարկել քննիչին. Նյութերն ուղարկվել են ՀՔԾ 11/23/2017   12:39 Գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 11/23/2017   12:28 Նախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է 11/23/2017   12:24 Ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած շարքայինի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում 11/23/2017   12:19 «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը 11/23/2017   11:05 Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազները կտտանքների են ենթակվում. Daily Mail 11/23/2017   10:53 Բրիտանական ինքնաթիռ է ժամանել Արգենտինա՝ գտնելու կորած սուզանավը 11/23/2017   10:45 Նախագահը մեկնում է Բրյուսել 11/23/2017   10:40 Նոյեմբերի 23-24-ը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ 11/23/2017   10:23 Վանաձորում լուսադեմին հյուրանոց է այրվել 11/23/2017   10:16 Եթե անգամ ադրբեջանցի դիպուկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե այս կողմում մեղավորներ չեն կարող լինել. «Հժ» 11/23/2017   09:54 Փոխմարզպետն ունի երկուական հողամաս ու առանձնատուն. «Փաստ» 11/23/2017   09:47 Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է. «ՀԺ» 11/23/2017   09:33 Կարեն Կարապետյանի խորհրդականի հայրը Ղազախստանում հյուպատոս է նշանակվել. «Հրապարակ» 11/23/2017   09:30 Ընդդեմ ՊՆ-ի. ՀՀ ՊՆ-ին ապրանքներ մատակարարած ընկերությունները դիմել են դատարան. «Ժողովուրդ» 11/23/2017   09:25 Մաքսային օրենսգրքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետևո» օդանավակայանի անմաքս առևտրի խանութից. «Ժամանակ» 11/23/2017   09:18 Հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա. «ՀԺ» 11/23/2017   09:09 Համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում. «Ժողովուրդ» 11/22/2017   23:53 Եվրոպայում նախազգուշացրել են տասնյակ հազարավոր փախստականների մոտալուտ մահվան մասին 11/22/2017   23:00 Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան սիրիական հարցով համատեղ հայտարարություն են ընդունել 11/22/2017   22:41 Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին 11/22/2017   22:33 Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատարն սահել ու բախվել արգելապատնեշին 11/22/2017   22:19 Մարդակեր ուսանողը վախից սպանել է ընտանեկան զույգին՝ ուտելով դեռևս ողջ զոհի դեմքը 11/22/2017   21:59 Ալիկ Բանդուրյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև նորմալ «ատնաշենի ա» եղել, սակայն Մուշոն սպանվեց 11/22/2017   21:04 Մեքսիկական ԹՎ-ընկերության ղեկավարին պատահաբար սպանել է սեփական պահնորդը 11/22/2017   20:59 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում 11/22/2017   20:49 Անչափահասը սև ցուցակ է կազմել ու սկսել դպրոցի գեղեցիկ աղջկա սպանությամբ 11/22/2017   20:39 Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը 11/22/2017   20:28 Ծնողները Ցանցում տեղադրել են որդու սպանության պահը, քանի որ ոստիկանները բաց են թողել մարդասպանին 11/22/2017   19:31 Ապստամբության բնական իրավունքն իրացրած անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության. Մուշեղ Շուշանյան 11/22/2017   19:03 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին 11/22/2017   18:42 ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ կիսապատրաստվածքների արտադրամասին թույլատրել վերսկսել գործունեությունը 11/22/2017   18:19 Թբիլիսիում հատուկ գործողությունն ավարտված Է 11/22/2017   18:15 Եգիպտոսում 29 մարդ են ձերբակալել Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով. ՄԵՆԱ 11/22/2017   18:09 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11/22/2017   17:59 Հոսանքազրկումներ մայրաքաղաքի մի շարք փողոցներում և մարզերի մի շարք բնակավայրերում 11/22/2017   17:52 Գիտնականները Երկրի վրա կյանքի առաջացման նոր վարկած են առաջադրել 11/22/2017   17:50 ԻՊ-ը Թուրքիայում եզդի կանանց է վաճառում. Sputnik 11/22/2017   17:48 «ՎԱԶ 2106»-ը մոտ 60 մ գլորվել ձորը. վարորդը մահացել է 11/22/2017   17:34 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները 11/22/2017   17:26 Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին 11/22/2017   17:19 Նորածնի սպանության կասկածանքով ձերբակալվել է տատը 11/22/2017   16:53 Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց 11/22/2017   16:49 ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը 11/22/2017   16:42 Թուրքիայի 40 նահանգում իրավապահները գյուլենականների դեմ միաժամանակյա օպերացիա են սկսել 11/22/2017   16:38 Շրջանաձև երթևեկություն ունեցող գրեթե բոլոր հրապարակներում առավելությունը տրվել է շրջանաձև երթևեկողներին 11/22/2017   16:31 Կոտրել են են կայանված ավտոմեքենայի դռան ապակին (տեսանյութ)
11/22/2017   00:44 Ի՞նչ է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանային անցակետում. դանակահարություն թե՞ ինքնապաշտպանություն 11/21/2017   17:09 Քննվեց  անձին գրավի դիմաց ազատ արձակելու դրույթների սահմանադրականության հարցը. ՍԴ-ն որոշեց 11/22/2017   21:59 Ալիկ Բանդուրյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև նորմալ «ատնաշենի ա» եղել, սակայն Մուշոն սպանվեց 11/22/2017   13:33 Դատարանը մերժել է փաստաբանին կալանավորելու միջնորդությունը 11/22/2017   15:49 Տավուշում նորածինը խեղդամահ է արվել 11/21/2017   17:39 Փաստաբանը միջնորդի դեր է ստանձնել՝ դատական իշխանությանը կաշառք տալու համար. ՀՔԾ-ն՝ մեղադրանքի մասին 11/21/2017   22:44 Ոստիկաններն ողջ-ողջ այրվել են Եկատերինբուրգի մոտ արագարշավին հետապնդելիս (տեսանյութ) 11/22/2017   22:19 Մարդակեր ուսանողը վախից սպանել է ընտանեկան զույգին՝ ուտելով դեռևս ողջ զոհի դեմքը 11/22/2017   12:55 Սահմանապահ զորքերի ծառայողի մասնակցությամբ դեպքով կասկածյալի վրա առկա են մարմնական վնասվածքներ 11/22/2017   23:53 Եվրոպայում նախազգուշացրել են տասնյակ հազարավոր փախստականների մոտալուտ մահվան մասին 11/21/2017   18:17 Արդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել 11/22/2017   17:19 Նորածնի սպանության կասկածանքով ձերբակալվել է տատը 11/22/2017   11:09 32-ամյա ծննդկանի մահվան գործով կդադարեցվի Վանաձոր ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգի լիազորությունները 11/22/2017   22:33 Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատարն սահել ու բախվել արգելապատնեշին 11/21/2017   13:46 Սպասվում է բուք 11/22/2017   09:14 «Բրատվան» ասել է` մինչև վերջնական չբուժվես, Հայաստան չես գնա. «Հրապարակ» 11/22/2017   20:49 Անչափահասը սև ցուցակ է կազմել ու սկսել դպրոցի գեղեցիկ աղջկա սպանությամբ 11/21/2017   19:01 Երիտասարդ կինն սպանել է իր 62-ամյա ամուսնուն նրա գրպանում պահպանակ գտնելուց հետո 11/22/2017   14:19 Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն 11/21/2017   16:26 Նորակոչիկի մահվան գործով բժիշկները դատապարտվեցին և համաներման կիրառմամբ ազատ արձակվեցին պատժի կրումից

Նախաքննությունը «պայքար» է քրեական վարույթն իրականացնող մարմնի և մեղադրվող կողմի միջև. Մուշեղ Բաբայան 10/24/2017   13:19  |  Հարցազրույց

2017թ. 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, ինչպես նաև ոստիկանների և քննիչների դեմ ներկայացող հաղորդումների և այդ փաստով հարուցված քրեական գործերի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրույցել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:

- 2017թ 9 ամիսների ընթացքում  Հատուկ քննչական ծառայությունում քանի գործ է քննվել և քանիսով է նախաքննության ավարտ հայտարարվել՝ քանի գործ է ուղարկվել դատարան և քանիսը կարճվել։

2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 617 քրեական գործ: Դրանցից 511-ի ընթացքն այդ ժամանակահատվածում լուծվել է, արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ անավարտ էին մնացել 106 քրեական գործ: Ընթացքը լուծված քրեական գործերից ավարտվել են 310-ը, որոնցից 96-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած 214-ի վարույթը կարճվել է: Դատարան ուղարկված քրեական գործերով դատի են տրվել 202 անձինք:

- Քննված քրեական գործերի, որ տոկոսն են կազմում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Խնդրում եմ ասեք՝ թե կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերից քանիսն է դատարան ուղարկվել, քանիսը՝ մերժվել։

Կարող եմ ներկայացնել 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները, քանի որ Ձեր նշած չափորոշիչներով հաշվառումների վերլուծություններն առավել ամբողջական կատարվում են յուրաքանյուր կիսամյակ:

Այսպես, ծառայության քննիչների վարույթում 2017 թվականի 1-ին կիսամյակում  քննված 398 քրեական գործից 194-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի: Պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի գործերից այդ ժամանակահատվածում 21-ը` 45 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 96 գործի վարույթ կարճվել է: Կասեցվել են 11-ը, միացվել կամ ըստ ենթակայության են ուղարկվել 25-ը: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվել է 2-րդ կիսամյակում:

 - Հատկապես վերջին տարվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի քանի դատավորներ: Թվով հինգ դատավորներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ այդ գործերից մեկով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, մյուսները՝ որոնք ևս քննվել են Հատուկ քննչական ծառայությունում, նախաքննությունն ավարտ է հայտարարվել և գործերն արդեն դատարանում են, ինչի մասին են փաստում այդ դեպքերը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն արդյունավե՞տ է:

Իհարկե, վերջին ժամանակաշրջանում էապես բարձրացել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ոչ միայն քննված քրեական գործերի և դատի տրված անձանց քանակն ու նրանց ազդեցիկ պաշտոնները, այլև կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականության աճը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորվել է 2007թ. նոյեմբերի 28-ին «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Որպես օրենքով սահմանված անկախ պետական մարմին, Ծառայությունը  նախաքննություն է իրականացնում բացառապես այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք վերագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, ինչպես նաև իրականացնում է ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործությունների նախաքննությունը:

Այլ կերպ ասած` Հատուկ քննչական ծառայությունը հանդես է գալիս որպես մասնագիտացված կառույց, որը զբաղվում է վերը թվարկված պաշտոնատար անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության գործառույթի իրականացմամբ:

Կոչմանը համապատասխան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերջին տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել ինչպես կոռուպցիոն հանցագործությունների, այնպես էլ այլ բնույթի քրեական գործերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ծառայությունը ձեռնարկել է նաև մի շարք այլ բնույթի միջոցառումներ խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ծագած խնդիրներին օրենսդրական և համակարգային լուծումներ տալու ուղղությամբ:

Մասնավորապես՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ, ընդունվել են դրանցից բխող մի շարք ներքին իրավական ակտեր, որոնցով ծառայությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, կազմավորվել են ծառայության մասնագիտացված առանձին ստորաբաժանումներ, քննիչները բաժանվել են ըստ մասնագիտացված վարչությունների: Վարչություններից մեկը հենց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունն է:

Հիշյալ փոփոխություններն իրականացվել են քննիչների՝ ըստ առանձին խումբ հանցագործությունների մասնագիտական հմտությունների զարգացումը, հետևաբար, նախաքննության որակի էլ ավելի բարձրացումը խթանելու նպատակով:

Հատուկ քննչական ծառայությունում պարբերաբար առանձին հաշվառման են ենթարկվում կոռուպցիայի վերաբերյալ դեպքերը, դրանց քննության ընթացքը: Յուրաքանչյուր կիսամյակ ամփոփվում են այս բնույթի հանցագործությունների քննության արդյունքները, առաջարկներ են ներկայացվում քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` անհրաժեշտության դեպքում միջնորդագրեր են ներկայացվում կոռուպցիայի վերաբերյալ դիմումներում առավել հաճախակի մատնանշված ՀՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներ` հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կոռուպցիայի գործերով քննության որակի բարձրացմանն ուղղված կարևոր քայլերից է նաև Ծառայության գիտական գործունեությունը: Մասնավորապես վերլուծվում է պրակտիկ քննության փորձը և տեսական մոտեցումների համադրմամբ հրատարակվում են համապատասխան գրքեր, որոնք, համոզված ենք, օգտակար են լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև նմանատիպ գործեր քննող նախաքննական այլ մարմինների քննիչների համար:

Մեծ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության ներգրավվածությանը, այդ բնույթի քրեական գործերի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլատրելիության սահմաններում թափանցիկ գործունեության և հաշվետվողականության ապահովմանը:

Ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը: Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացվել են տեղեկատվություններ-հաղորդումներ, ԶԼՄ-ներում` հրապարակումներ: Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին: Տարբեր լրատվամիջոցների գրավոր հարցումներին տրվել են պատշաճ պատասխաններ, իսկ ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են բազմաթիվ հաղորդագրություններ երեք լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն/:

Արդյունավետության մասին է վկայում այն հանգամանքը, որ եթե նախորդ 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք, ապա ընթացիկ տարվա միայն առաջին կիսամյակում նրանց թիվն արդեն 43 է:

- Պարոն Բաբայան, Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվող հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ  մեծ թիվ են կազմում մասնավորապես ոստիկանների, քննիչների դեմ ներկայացված հաղորդումների թիվը, հարուցվում են քրեական գործեր, սակայն դրանք մեծամասամբ հենց նախաքննության փուլում չեն հիմնավորվում, կարճվում են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Ես հեռու եմ նախաքննության ընթացքում քրեական գործերի կարճման հանգամանքը բացասական տեսանկյունից դիտարկելուց: Իրականում օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարման պահանջը ենթադրում է նախաքննության ընթացքում բացահայտել ինչպես անձին մեղադրող այնպես էլ արդարացնող հանգամանքները: Երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվում են կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդումներ և եթե դրանք բավարարում են քրեական գործ հարուցելու համար օրենսդրությամբ նախատեսված հիմքերին ու առիթներին ներկայացվող պահանջներին, ապա ծառայության քննիչներն անհապաղ հարուցում են քրեական գործեր և ձեռնամուխ լինում դատավարական օրենսդրությամբ տրամադրված գործիքակազմով օբյեկտիվ իրականության բացահայտմանը: Մի դեպքում ձեռք բերված ապացույցները բավարար համակցություն են կազմում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելու համար, մյուս դեպքում այդ ապացույցները բավարար համակցություն չեն կազմում, երրորդ դեպքում բացահայտվում է կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդում ներկայացնողի կողմից իրավունքի չարաշահման դեպք և սուտ մատնություն կատարելու հանցագործություն: Վերջին երկու դեպքերում քրեական գործերի վարույթները կարճվում են:

Մասնավորապես կարող եմ նշել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2017 թվականի ընթացքում սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քննվել են 58 քրեական գործեր, որոնցից 27-ը 28 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել են դատարան, 7 գործի վարույթ 7 անձի վերաբերյալ կարճվել է գործուն զղջալու հիմքով: 

Այսինքն, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներն իրականացնում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածով իրենց վրա դրված պարտականությունն այն մասին, որ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հանգամանքները բացահայտելու համար:

Տեղին է հիշատակել նաև միջազգային մի շարք կոնվենցիաների ուժով հատկապես խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ անմիջապես պատշաճ քննություն նախաձեռնելու պետության պոզիտիվ պարտականությունը, որի իրականացման համատեքստում էլ խոշտանգումների վերաբերյալ ցանկացած հայտարարության դեպքում հարուցվում է քրեական գործ, կատարվում նախաքննություն: Խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների ճնշող մեծամասնությունը ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին են առնչվում, ուստի այս սուբյեկտների կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքով հարուցված քրեական գործերի թիվն ավելին է քան մյուսներինը:

Այնուամենայնիվ, 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով դատի են տրվել ոստիկանության 23 աշխատակից և 3 քննիչ:

Մի քրեական գործով փաստաբաններից մեկը հայտարարել էր, որ «վտանգավոր վիճակ է ստեղծվում և քննիչները խոցելի են դառնում` թիրախավորվելով իրենց իսկ կողմից քննված գործերով անձանց կողմից»: Դատելով սուտ մատնության համար հարուցվող քրեական գործերի աճից կարող ենք ենթադրել, որ փաստաբանի հայտարարությունն ունի օբյեկտիվ հիմքե՞ր։

Տեղյակ չեմ թե որ փաստաբանն է այդ հայտարարությունն արել և ինչ կոնտեքստում, դրա համար չեմ մեկնաբանի:

Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր քրեական գործի նախաքննությունը «պայքար» է քրեական վարույթն իրականացնող մարմնի և մեղադրվող կողմի միջև: Այս «հակամարտության» ընթացքում քիչ չեն պատահում դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ բացահայտվելուց, մերկացվելուց խուսափելու նպատակով մեղադրվող կողմը թիրախավորում է մյուս կողմի պաշտոնյաներին և ոչ հազվադեպ նաև նրանց մասին ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող հաղորդումներ ներկայացնում ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ծառայության քննիչներն ունեն բավարար փորձ և հմտություն նման դեպքերում հաղորդում տված անձանց սուտ մատնություն կատարելու մեջ մերկացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

11/21/2017   14:13 Սպանել է, դիակը տեղափոխել տան նկուղ ու մետաղալարով կախել

Տեսադարան

11/15/2017   12:20 Ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է. օր 7-րդ

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]