ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդիր-գործադիր-բիզնես ոլորտ. այս ձևաչափով է Գյումրիում քննարկվել նոր սպանդանոցների ստեղծման հարցը 10/19/2017 12:48 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերին 18-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիում կազմակերպել էր սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում՝ Շիրակի մարզպետի, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Քննարկմանը ներկա էին Ծառայության նախաձեռնությամբ իրականացվող՝ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» մասնակիցները՝ սկսնակ գործարարները, որոնք նախատեսում են սպանդանոցային բիզնեսով զբաղվել տարբեր մարզերում ու համայնքներում: Այս ձևաչափով քննարկումը հնարավորություն տվեց գնահատել նախ ծրագրի մասնակիցների հետաքրքրվածությունը և նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունները՝ հատկապես հասկանալու համար դրանց սփռվածությունը մարզերում, ինչպես նաև լսել տնտեսվարողներին, առկա խնդիրները:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրել է գործունեության այս տեսակի համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր պահանջները, այդ թվում և՝ անասնաբուժության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:
Քննարկման ընթացքում ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը և պատգամավորները բարձրացրել են սպանդանոցների քանակին ու բախշվածությանը վերաբերող հարցեր, ստացել թե ոլորտի պատասխանատուների, թե սպանդանոցների կառուցման համար արդեն դիմած կամ որոշակի ներդրումներ կատարած տնտեսվարողերների պարզաբանումները:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հիմնավորել է սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտությունը՝ սպառողներին անվտանգ միս-մսամթերքով ապահովելու համար, միաժամանակ՝ կարևորել կառավարության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները արտահանումը խթանելու տեսանկյունից:
Կառավարության ծրագրից բխող՝ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթի անցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը նոր հնարավորություն ու խթան է այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում: Այս նախաձեռնությունը նաև կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ՝ անհատույց պետական տարածք, ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և անհատական խորհրդատվություն:
ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը մանրամասնել է ծրագրին մասնակցության պայմաններն ու արդեն ունեցած արդյունքները: Դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 45 շահառու, որոնցից 19-ն են ընտրվել և մասնակցել ծրագրին: Նրանցից 9-ը նախատեսել են սպանդանոցներ կառուցել պետական աջակցությամբ տրամադրված տարածքներում (պետական աջակցությամբ տրամադրվում է տարածք 14-ի համար), մասնավորապես՝ 3 սպանդանոց Շիրակի մարզում, 2-ական սպանդանոց՝ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Ծրագրվում է սպանդանոցներ կառուցել նաև Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում և այլն: Դրանցից 3-ում՝ Թալինում, Աշոցքում և Վաղաշենում, արդեն շինարարություն է իրականացվում: Մնացած 10 շահառուները նախընտրել են սպանդանոցներ կառուցել սեփական միջոցներով ձեռք բերված տարածքներում: Սա միայն ծրագրի առաջին փուլով: Միաժամանակ, այս ծրագրից դուրս, սպանդանոց կառուցելու կամ սպանդանոցային կարողություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել ևս 4 սպանդանոցների ներկայացուցիչներ՝ Շիրակում, Արմավիրում, Արարատում և Կոտայքում: ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է 16 սպանդանոց, որոնցից ներկայումս գործում են 8-ը. մյուս 8-ը պատրաստակամություն են հայտնել օրենսդրական փոփոխություններից հետո և պահանջարկի առկայության պարագայում գործել ողջ կարողությամբ: Արդյունքում, մինչև սպանդանոցային պարտադիր մորթի նորմը հանրապետության ողջ տարածքում կիրարկելը, ամբողջությամբ կգործի նվազագույնը 39 սպանդանոց: Ըստ պահանջարկի՝ ՓՄՁ-ի հետ իրականացված պետական աջակցության ծրագիրը կշարունակվի երկրորդ փուլով:
Իրացվող մսի ծավալների ու գործող սպանդանոցների հզորությունների, սփռվածության վերաբերյալ Ծառայության կատարած վերլուծությունը վկայում է, որ այսօր հանրապետությունում կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ՝ կախված տիպային հզորությունից: Գնահատվել է նաև նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ մարզերի՝ հիմք ընդունելով ինչպես մարզում առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այնպես էլ տվյալ տարածաշրջանի հեռավորությունն արդեն առկա սպանդանոցներից և մեծ բնակավայրերից: Հաշվարկի մեջ հաշվի է առնվել նաև միջին օրական մորթը տվյալ տարածքում:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:
Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին փուլում դեռևս պետական գնումների շրջանակում, սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթեքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, ինչը տարածվում է նաև սպանդանոցային ծագման մսի վրա: ՍԱՊԾ մեկ այլ նախաձեռնությամբ և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) միջոցով հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել սննդամթերք տեղափոխող մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ առավել բարենպաստ և մատչելի պայմաններով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/25/2024 10:13 Կան փակ ավտոճանապարհներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ