ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը 10/18/2017 17:24 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց խորհրդարանի միջանցքում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը քննելու և դրա վերաբերյալ խորհրդարանին եզրակացություն ուներկայացնել համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես եկավ հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
«Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորությունից` ես հետաձգում եմ հարցի քննարկումը: Մենք պետք է խմբակցությունում քննարկենք ներկայացված առաջարկները և ներկայացնենք լրամշակված նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զեյնալյանը:
Մինչ այդ, ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը Զեյնալյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով, որը միջադեպի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի Ազգային ժողովին:
«Առաջարկում ենք հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երկու ամիս` անհրաժեշտության դեպքում մեկ ամսով երկարաձգելու պայմանով: Առաջարկում ենք հանձնաժողովների անդամների թիվը սահմանել 10 հոգի պատգամավորների թվի համամասնությամբ: Սահմանված են հանձնաժողովի լիազորություններն ու իրավունքները, որոնք են հարցմամբ դիմել պաշտոնատար անձանց, ստանալ անհրաժեշտ նյութեր, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքները: Հանձնաժողովի գործունեությունը դադարում է եզրակացության ներկայացմամբ»,- մանրամասնեց Զեյնալյանը:
Նա հավելեց, որ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նպատակն է միջադեպի ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովին:
«Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարքագիծ դրսևորելն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները»,- ընդգծեց Զեյնալյանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը, միջադեպը քննելու և եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ, ընդգծեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը նպատակահարմար չի համարում, քանի որ իրականում շատ դժվար կլինի ապացուցել, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա, ինչպես վերջինս պնդում է:
«Միջադեպի մասնակից մի կողմը պնդում է, որ մյուս կողմը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ մյուս կողմը պնդում է, որ ինքը բռնցքամարտով է զբաղվել և զլացել է իր հմտությունները կիրառել: Այսինքն, պարոն Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է պարոն Փաշինյանի վրա: Մենք միջադեպի տեսագրություն էլ չունենք, որ կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և շատ բարդ կլինի ինչ-որ բան ապացուցել ու եզրակացություն ներկայացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս պայմաններում ինչ դիրքորոշում էլ արտահայտենք, ինչ-որ տեղ սուբյեկտիվ է ընկալվելու:
Ես կարծում եմ, որ հասարակությունն արդեն տվել է այս ամենի գնահատականը: Ես` որպես պատգամավոր, դեմ եմ նման երևույթներին: Այդպիսի երևույթները պետք է արմատախիլ արվեն: Ազգային ժողովը ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի: Դրա համար շատ վայրեր կան: Ես մնում եմ այն կարծիքին, որ ինչ որոշում էլ հիմա մենք ընդունենք, մյուս կողմը մեզ մեղադրելու է սուբյեկտիվության մեջ»,- եզրափակեց պատգամավորը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հանձնաժողովը հենց ստեղծվում է նրա համար, որպեսզի քննարկի` կա՞ն ապացույցներ արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, թե չկան:
«Մենք կոնկրետ պնդում ենք անում, որը պետք է քննարկվի: Մենք պետք է հասկանանք, թե ոնց ենք միասին աշխատելու: Սա մեր պնդումն է, եթե կա հակառակ պնդումը, հակառակ նախագիծը, ներկայացրեք այդ նախագիծը: Սա է այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք: Ուզում եք կողմ քվեարկել այս նախագծին, կողմ քվեարկեք, չեք ուզում` մի քվեարկեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկները: Նա նշեց, որ ﬕջադեպը կարելի է քննել և դրա վերաբերյալ եզրակացություն տալ մեկ ամսվա ընթացքում` նշելով, որ ի սկզբանե հանձնաժողովի գործունեության համար 2 ամիս ժամկետ սահմանելու դեպքում խնդրի քննարկումը կարող է ձգձգվել:
«Ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի հարցի ուսումնասիրությունը կատարվի արագ և ներկայացվի համապատասխան եզրակացությունը: Նախագծի հեղինակը կարող է հիմա հայտարարել, ընդունելի են իմ առաջարկները, թե ոչ, կարող է նաև մինչև երկու շաբաթով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի բերվի լրամշակված տեքստը, և մենք կարողանանք դրան անդրադարձ կատարել»,- նշեց Թովմասյանը:
Թովմասյանի ելույթից հետո Արտակ Զեյնալյանը հայտարարեց հարցի քննարկումը հետաձգելու մասին, որպեսզի քննարկեն և ներկայացնեն նախագծի լրամշակված տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ