Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները. «Իրազեկ քաղաքացիների միավորում» 10/16/2017   13:34  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները)։ Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց առավել հասանելի կերպով հանրությանը ներկայացնել այդ համաձայնագրի առանցքային հատվածները:

Այսպիսով, 386 հոդվածի սահմաններում համաձայնագիրն անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության ամենաբազմազան՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների կարգավորմանը, ինչպես նաև այդ ոլորտների բարեփոխումներին ու զարգացմանը խթանելու անհրաժեշտությանը: Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 8 մասից․ 1) Նպատակները և ընդհանուր սկզբունքները, 2) Քաղաքական երկխոսությունը և բարեփոխումը․ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցությունը, 3) Արդարադատություն, ազատություն և անվտանգություն, 4) Տնտեսական համագործակցությունը, 5) Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ, 6) Առևտուր և առևտրին առնչվող հարցեր, 7) Ֆինանսական աջակցությունը և խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներ, 8) Ինստիտուցիոնալ, ընհանուր և եզրափակիչ դրույթներ:  

Ստորև ներկայացնում ենք դրա առավել հետաքրքիր մասերը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր

Փաստաթղթի ներածական դրույթներում անդրադարձ կա Արցախի խնդրին: Մասնավորապես նշված է, որ ընդունվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը:

 Քաղաքականություն

· Քաղաքական երկխոսության և բարեփոխման մասով նախատեսված համագործակցությունը շարադրված է 4-11-րդ հոդվածներում։ Ըստ 4-րդ հոդվածի՝ կողմերը պետք է համագործակցեն․

«ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության և օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության և ամրապնդման շուրջ,

բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,

գ) դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,

դ) վարչական կարողությունն ամրապնդելու և իրավապահ մարմինների անկողմնակալությունը և արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,

ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու և հաշվետու, արդյունավետ, թափանցիկ և մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, և

զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման և համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան»։

· Համաձայնագիրը կարգավորում է արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ըստ որի՝ կողմերը պետք է միասին լուծեն հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, զենքի չտարածման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ:

· Համաձայնագիրը անրադառնում է նաև միջազգային նշանակության լուրջ հանցագործությունների և Միջազգային քրեական դատարանին առնչվող համագործակցությունը, հակամարտության կանխարգելմանը, ճգնաժամերի կառավարմանը և տարածաշրջանային կայունությանը։ Այս կոնտեքստում որպես նպատակ ընդգծվում է տարածաշրջանում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵՄ-Հայաստան համատեղ ջանքերը:

· Համաձայնագիրը կարգավորում է զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց չտարածման և զինաթափման ոլորտում համագործակցությունը, փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։

 · Համաձայնագիրը կարգավորում է ապագա համագործակցությունը արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում։ Հարգանքն օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի և քրեական գործերով դատավարական երաշխիքների և տուժողների իրավունքների ապահովման հանդեպ, ինչպես նաև խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության և արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը: Այս մասով նախատեսվում է նաև անձնական տվյալների պաշտպանության, միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման, անձանց տեղաշարժի և հետընդունման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի, արգելված թմրանյութերի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցություն։  

· Համաձայնագիրը անդրադառնում է կողմերի քաղաքացիների շարժունակությանը: Մասնավորապես նշվում է, որ կողմերը պետք է շարունակեն խթանել քաղաքացիների շարժունակությանը՝ ինչպես ԵՄ և ՀՀ միջև կնքված մուտքի արտոնագրերի (վիզաների) դյուրացման համաձայնագրի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:

 Տնտեսություն

· Տնտեսական երկխոսությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի լավ գործառնող շուկայական տնտեսության զարգացման և իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ: Եվրամիությունն, իր հերթին, կաջակցի Հայաստանին հուսալի մակրոտնտեսական քաղաքականության ապահովման գործում՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախության և գների կայունության, հուսալի պետական ֆինանսների, արտարժույթի կայուն փոխարժեքի և վճարային հաշվեկշռի հարցերը:

· Ըստ համաձայնագրի, կողմերը հանձնառություն են վերցնում խորացնել փոխօգնությունը և տեղեկատվության փոխանակումը իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ: ԵՄ-ն ակտիվացնում է աջակցությունը պետական հատվածի ներքին հսկողության և աուդիտի արդյունավետացման նպատակով, հատուկ շեշտադրում  է կատարվում Վերահսկիչ պալատի՝ որպես աուդիտի բաձրագույն մարմնի անկախության ապահովման և միջազգային ստանդարտների կիրառման վրա:         

· Պայմանագրի ոչ մեծ հատված նվիրված է հարկային համակարգին, որով ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի և հարկային վարչարարության կատարելագործմանը և նպաստել մաքսանենգության դեմ պայքարին:

· Նախատեսվում է նաև Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների հիման վրա իրականացնել ՓՄՁ-ների զարգացման ռազմավարություններ, ինչպես նաև իրականացնել այդ գործընթացի մոնիթորինգ՝ կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնելու և երկխոսություն անցկացնելու միջոցով։

· Համաձայնագիրը կարգավորում է նաև առևտրային համագործակցությունը, որը վերահաստատում է ԱՀԿ կողմից սահմանված միջազգային առևտուրը կարգավորող  սկզբունքները, բացառում է արտահանման մաքսատուրքերի կիրառումը, սակայն կողմերից յուրաքանչյուրը շարունակում է կիրառել ներմուծվող ապրանքերի նկատմամբ նախկինում կիրառվող մաքսային ռեժիմը: Այդուամենայնիվ, ԵՄ-ն և ՀՀ-ն ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը ՀՀ մաքսային վարչարարության կատարելագործման և մաքսանենգության և խարդախության դեմ պայքարելու նպատակով:

· Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Մաքսային հարցերով ենթակոմիտե, որը պարբերաբար անցկացնելու է հանդիպումներ և վերահսկելու է մաքսային ոլորտին առնչվող տեխնիկական աջակցությունը, ապրանքների ծագման երկիրը որոշելու մասին կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պատշաճ կիրառմանը վերաբերող դրույթների կիրարկումը:

· Առանձին հատված նվիրված է ներդրումներին, որով սահմանվում է, որ երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում, այդուհետ՝ պարբերաբար, համատեղ գնահատելու են ՀՀ ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը, որի հիման վրա կողմերը հաշվի են առնում բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ համաձայնագրի փոխադարձ ներդրումներին, այդ թվում ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթները լրամշակելու նպատակով:

Էներգետիկա

· Փաստաթղթում առկա են էներգետիկ համագործակցությանը և միջուկային անվտանգությանը նվիրված ծավալուն դրույթներ: Ընդգծված են էներգիայի մատակարարների և արտադրության բազմազանությանը խթանելու անհրաժեշտությունը, էներգիայի աղբյուրների և փոխանցման ուղիների բազմազանեցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության խթանման անհրաժեշտությունը, ինչպես նաև էներգիայի մրցունակ շուկա զարգացնելու և տարածաշրջանային շուկաներում ինտեգրվելու կարևորությունը: Միջուկային անվտանգության հետ կապված համագործակցությունը ներառում է այս ոլորտում լավագույն փորձի փոխանակում և վերապատրաստում՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:

· Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը: Միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ:

Այլ ոլորտներ

· Համաձայնագիրն արծարծում է կրթությանն ու երիտասարդությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով այս ոլորտում փոխգործակցության կարևոր դերը ԵՄ և ՀՀ միջև համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու գործում: Մասնավորապես նշվում է, որ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել մասնագիտական և բարձրագույն կրթությունը՝ որպես աշխատատեղեր ստեղծելու բանալի, կրթության և վերապատրաստման համակարգերի արդիականացումը, օտար լեզուներ սովորելու խրախուսումը: Հատուկ ընդգծվում է համագործակցությունը՝ եվրաինտեգրման գործընթացի ընկալման և դրա վերաբերյալ իրազեկության նպատակով, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում գիտական երկխոսություն ծավալելու և Եվրոպական միության համապատասխան ծրագրերին մասնակցելու անհրաժեշտությունը:

· ԵՄ-ՀՀ համաձայնագիրն առանձին բաժիններով անդրադառնում է նաև շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման, հանքարդյունաբերության և առողջապահության ոլորտներին: Ընգծվում է, որ երկկողմ համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը և ուղղված լինի ոլորտների բարելավման և զարգացման խթանմանը:

 Ինստիտուցիոնալ

· Փաստաթուղթը պարունակում է նաև ինստիտուցիոնալ դրույթներ: Այսպես, համաձայնագրով ստեղծվում է Գործընկերության խորհուրդ, որը վերահսկում և պարբերաբար գնահատում է համաձայնագրի կիրարկումը: Այն բաղկացած է կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից և հանդիպում է կայացնում տարին մեկ անգամ: Խորհուրդը հաջորդական կարգով նախագահում են ԵՄ և ՀՀ ներկայացուցիչները: Գործընկերության խորհուրդն ունի համաձայնագրի շրջանակներում որոշումներ ընդունելու լիազորություն, որոշումները պարտադիր են կողմերի համար:

· Ստեղծվում է նաև Գործընկերության կոմիտե, որն աջակցում է Գործընկերության խորհրդին իր պարտականությունների և գործառույթների կատարման հարցում: Գործընկերության կոմիտեն կազմված է կողմերի՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընտրված ներկայացուցիչներից, և հանդիպում է առնվազն տարին մեկ անգամ։ Կոմիտեին աջակցում են ենթակոմիտեները և համաձայնագրի շրջանակներում ստեղծված այլ մարմինները:

· Համաձայնագրով ստեղծվում է Պառլամենտական գործընկերության կոմիտե, որը կազմված է Եվրոպական պառլամենտի և ՀՀ Ազգային ժողովի անդամներից՝ որպես քննարկման հարթակ: Պառլամենտական գործընկերության կոմիտեն կարող է ներկայացնել առաջարկություններ Գործընկերության խորհրդին:

· Փաստաթղթով ստեղծվում է նաև Քաղաքացիական հասարակության հարթակ: Այն ծառայում է որպես քննարկման հարթակ՝ հանդիպումներին մասնակցելու և կարծիքներ փոխանակելու համար, և կազմված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից՝ Եվրոպական միության կողմից, և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից և հարթակներից, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից: Քաղաքացիական հասարակության հարթակը կարող է առաջարկություններ ներկայացնել Գործընկերության խորհրդին, Գործընկերության կոմիտեին և Պառլամենտական գործընկերության կոմիտեին: Կոմիտեները կազմակերպում են պարբերաբար շփումներ Քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչների հետ՝ համաձայնագրի նպատակների իրագործման մասին նրանց կարծիքները ստանալու նպատակով:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 14/10/2017  |  ՄամուլՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Յարոմիր Շտետինա. «Ժողովուրդ»
16:12 02/10/2017  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ
14:46 02/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
13:13 20/09/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը
13:22 15/09/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում. Պյոտր Սվիտալսկի
14:58 12/09/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Ֆրանսիայի դեսպան
16:10 06/09/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրամիությունը մեծ ներդրումներ է կատարելու հայաստանյան կրթական ոլորտում
16:06 06/09/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրամիությունը պատրաստում է անհրաժեշտ ամեն ինչ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար
18:32 21/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կընդլայնի քաղաքական երկխոսությունը. համատեղ հաղորդագրություն
13:43 03/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը ԵՄ-ի համար կարող է լինել վստահելի ու կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]