ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալները բարձրաձայնեցին առողջական խնդիրների մասին 10/13/2017 14:51 | Դատական ռեպորտաժներ
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վատ ինքնազգացողության պատճառով:
Դատարանի կանչով ժամանած շտապօգնությունը եզրակացրել էր, որ ամբաստանյալը ողնաշարի ու գոտկային շրջանում ցավեր ունի, որոնք ամբաստանյալի՝ սայլակի հետ միասին աստիճաններից վայր ընկնելու հետևանք են: Ի դեպ, շտապ օգնություն կանչելու համար ընդմիջված դատական նիստը վերսկսելուց հետո Վահան Շիրխանյանը դատական նիստերի դահլիճում չէր:
Դատարանը, հաշվի առնելով, որ նման պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել, մեկ շաբաթով հետաձգեց դատական նիստը:
Մինչ դատական նիստի հետաձգումը՝ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հայտարարեց, որ անցյալ հինգշաբթի օրվանից գտնվում է հացադուլի մեջ: Ըստ ամբաստանյալի, ինքը վճռականորեն է տրամադրված, առողջական խնդիրների հետ կապված պահանջում է փոխել իր խափանման միջոցը:
Դատարանը նշեց, որ եթե ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման մասին փաստաթղթեր ներկայացվեն դատարանին, ապա ամբաստանյալի միջնորդությունը դատարանը քննության կառնի: Ի պատասխան ամբաստանյալը հայտարարեց՝ «իմ մաշկի վրա եմ զգում»:
Հ.Սարիբեկյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավելի վաղ դատարանը մերժել էր կալանավորումը փոխելու՝ իրենց միջնորդությունը: Մերժվել էր անգամ կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Հիմա իմ պաշտպանյալին այլ տարբերակ չի մնում, քան հասնել խափանման միջոցի փոփոխությանը՝ հացադուլի միջոցով»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, ստացել բեկորային վնասվածքներ գլխի մասում, բազմաթիվ հիվանդություններով է տառապում՝ շաքարախտ, խպիպ, արյան բարձր ճնշում:
Իսկ ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել էին դատարանին՝ խնդրելով, որպեսզի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձաքննություն իրականացվի՝ խափանման միջոցը առողջության հետ կապված փոխելու նպատակով:
Փաստաբանն իր վստահորդից տեղեկացել է, որ հոկտեմբերի 2-ին միջգերատեսչական հանձնաժողովը դիմել է դատարանին, որ ամբաստանյալին միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նեղ մասնագիտական հետազոտություններ՝ դրանց կատարումը հանձնարարելով Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին:
Դատարանի կողմից գրություն է նախապատրաստվել, հասցեագրվել ուղեկցող գումարտակին և Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետին:
Այսօրվա դատական նիստում՝ ի պատասխան փաստաբանի հարցի, դատարանը հայտնեց, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից հայտնել են, որ իրենք հիվանդ ընդունելու տեղ չունեն: Նման պայմաններում, նշեց Կարմեն Պողոսյանը, ինքը հաջորդ դատական նիստում հանդես կգա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:
Պաշտպանը նշեց նաև, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը մնում է նույնը, ինչ եղել է հետկաթվածային վերականգնողական շրջանում, փոփոխություններ չկան, ուղղակի նա պահվում է բժիշկների մշտական հսկողության տակ:
Լուսանկարը՝ Azatutyun.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ