ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղեցկության սրահում սպանության գործով ներկայացվեցին մեղադրողին բացարկի հիմքերը, սակայն բացարկ չներկայացվեց 10/11/2017 19:01 | Դատական ռեպորտաժներ
«Լիա» գեղեցկության սրահում «ռազբորկայի» և սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց մեղադրողին բացարկի հիմքերը: Միաժամանակ պաշտպանը նշեց, որ այս պահին բացարկ չի ներկայացնում:
Ըստ պաշտպանի, ի սկզբանե գործով քննությունն անց է կացվել բազմաթիվ դատավարական խախտումներով, որոնց վրա ուշադրություն չի դարձրել հսկող դատախազը՝ գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը: Ավելին, ըստ պաշտպանի, դատախազն ընդհանրապես ուշադրություն չի դարձրել գործի օբյեկտիվ քննության վրա:
Մ.Պողոսյանը նշեց, որ սկզբնապես անհիմն ձերբակալվել էր իր պաշտպանյալի կինը, և միայն երկու օր անց էր վարույթն իրականացնող մարմինը պարզել, որ նա Պետրոս Իսրայելյանի կինն է և նրան ազատ էր արձակել: Որևէ փաստական տվյալ չունենալով՝ ձերբակալվել էր նաև ընտանիքի երրորդ անդամը՝ ամբաստանյալի որդին, սակայն դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալությունը:
Ելնելով դրանից՝ պաշտպանը եզրահանգեց. տպավորություն է ստեղծվում, որ դատախազը կանխակալ, ոչ օբյեկտիվ վերաբերմունք ունի Իսրայելյանների ընտանիքի հանդեպ: Պաշտպանը որպես բացարկի հիմք նշեց նաև, որ ամբաստանյալի կնոջ սեփականությունը հանդիսացող գեղեցկության սրահը՝ դեպքի վայրը, նախաքննության ավարտից հետո էլ արգելանքի տակ է, ինչի հետևանքով անձը զրկվում է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից:
Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն իր հերթին միջնորդեց 11 ամիս կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալի կալանավորումը վերացնել, անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրել կամ ճանաչել գրավ կիրառելու թույլատրելիությունը: Պաշտպանն ընդգծեց, որ սկզբնապես Ալիկ Բանդուրյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությանը հանցակցելու մեջ, սակայն հետագայում մեղադրանքը փոփոխվել էր և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն հանցակցելը:
Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց ամբաստանյալի առողջական լուրջ խնդիրների՝ սրտի, շաքարային դիաբետի, ողնաշարի տուբերկուլյոզ և այլն, վրա: Նշվեց, որ ամբաստանյալն ունի տեղաշարժվելու խնդիր: Ի դեպ, ամբաստանյալը դատարանի դահլիճ բերվեց հաշմանդամի սայլակով:
Պաշտպանը նշեց նաև, որ ի պատասխան իր հարցման՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից հայտնել են, որ ամբաստանյալը պետք է բուժում ստանա Կենտրոնում և գտնվի խիստ անկողնային ռեժիմի վիճակում:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ազատության մեջ հայտնվելով ամբաստանյալը կարող է անօրինական ներգործության ենթարկել այլ անձանց՝ ականատես վկաներին: Արդեն իսկ, ըստ մեղադրողի, ամբաստանյալը փորձել է ներգործել ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի և նրա միջոցով՝ ականատեսների վրա:
Դատարանը մերժեց միջնորդությունը:
Պաշտպանական կողմը միջնորդեց նաև վերացնել Ալիկ Բանդուրյանի նկատմամբ կիրառված տեսակցությունների, հեռախոսազրույցների և նամակագրության սահմանափակումները՝ ամբաստանյալը չունի միայն անչափահաս որդու հետ տեսակցելու արգելք:
Նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաև ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատարանը միջնորդություններին լուծում կտա արդեն հաջորդ դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ