ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների նկատմամբ. «Փաստ» 10/10/2017 09:50 | Մամուլ
«Փաստ»-ը գրում է, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների նկատմամբ: Սակայն, թե այդ սահմանափակումներն ինչպիսի տեսք կունենան եւ ինչպես կկոչվեն, դեռեւս չգիտեն անգամ նախարարությունում:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սրա հետ կապված որեւէ բան դեռեւս որոշված չէ, ամեն ինչ քննարկումների մակարդակում է, եւ չեն կարող ասել, թե ինչ որոշման են հանգել.
«Որեւէ փաստաթուղթ չկա, քննարկումների եւ մշակելու փուլում ենք գտնվում: Այն, ինչ հրապարակման էր ենթակա, նախարարը հայտարարել է: Տարբերակներ շատ կարող են լինել, թե որին կհանգենք, դեռ պարզ չէ»,– նկատել է նախարարի մամլո քարտուղարը:
Որպես աջ ղեկով մեքենաների արգելքի առաջին նախապայման էր նշվում դրանց՝ վտանգավոր ու վթարների պատճառ դառնալու հանգամանքը: Իսկ արդյո՞ք որպես սրա ապացույց որեւէ վիճակագրություն կա:
Այս հարցի պատասխանը, թերեւս, շուտով կունենա Ոստիկանությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Փաստին» տեղեկացրեց, որ թեեւ Ճանապարհային ոստիկանությունում աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրություն վերջին 10 տարում չի տարվել, սակայն վերջին շրջանում որոշակի վերլուծություն է կատարվել միայն 2017 թ. նշված տրանսպորտային միջոցներով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասով:
Եվ այդ արդյունքների տրամադրումը տեղի կունենա վերջնական պատկեր ունենալու դեպքում:
Հայաստանում ավտոմեքենաներ ներկրող խոշոր ընկերությունները հիմնականում ներկրում են ձախակողմյան ղեկ ունեցող մեքենաներ: Բայց քիչ չեն եւ նրանք, որ մեծամասամբ աջակողմյան ղեկով մեքենաներ են ներկրում: «Ավտոիմպորտ Արմենիա» ընկերությունն իր ավտոմեքենաները ներկրում է Ճապոնիայից եւ Նահանգներից, որոնց 99%–ը աջ ղեկով են:
Ընկերությունից թերթին ասել են, թե վստահ են՝ նման արգելք չի լինելու, քանի որ նման օրենքը մեկ օրում չի ընդունվում, իսկ ղեկ փոխել ստիպելը շատ կոպիտ սխալ կլինի:
«Իրենք էլ կհասկանան, որ հնարավոր չէ: Կան մեքենաներ, որ պարզապես չի լինում փոխել: Ուրեմն թող պետությունը գնի այդ մեքենան իրենցից եւ փոխարենը ձախ ղեկով մեքենա տրամադրի»,- նշեց նա:
Ոչ մեկի համար հստակ գաղտնիք չէ այն, որ աջակողմյան ղեկով մեքենաները ավելի մատչելի են, ինչն էլ հենց դրդում է մարդկանց թեկուզ եւ փոքր–ինչ նեղվել, բայց սովորել այդպիսի ավտոմեքենա վարել»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 10.10.17թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ