ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձի ազատության իրավունքը չպետք է սահմանափակվի գլխացավանքից հեռու մնալու» միակ նպատակով. Երեմ Սարգսյան 10/03/2017 23:10 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն այսօր բավարարել է պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը և Թաթուլ Գևորգյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի: Նա շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է թողել փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Դատավոր Նախշքարյանի կողմից կայացված այս որոշումը շատ եմ կարևորում, քանզի այն բացառիկ է մի քանի հանգամանքներից ելնելով`
1. Թաթուլ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` 3 դրվագով («Փաստինֆո». կաշառք ստանալը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, որպիսի պայմաններում մեր իրականության մեջ եզակի դատավորներ նման որոշում կկայացնեին,
2. տիկին Նախշքարյանը քաղաքացիական գործեր քննող դատավոր է, իսկ փաստաբաններին հայտնի է, որ քաղաքացիական գործեր քննող դատավորների մեծամասնությունը կալանքի հարցերում հիմնականում նախաքննական մարմնի միջնորդությունները բավարարողի դերում է հանդես գալիս, քանզի «գլխացավանքից»
հեռու մնալու համար չեն ցանկանում «իրենց չվերաբերող» հարցերում վճռորոշ դերակատարում ունենալ,
3. դատավոր Նախշքարյանն իր որոշումներում հետևողականորեն հաստատել է, որ կաշառք ստանալու մեղադրանքի հետ կապված բացակայում է հիմնավոր կասկածը, որ Թ.Գևորգյանը կատարել է այդ հանցագործությունը և դա այն պայմաններում, որ մեղադրանքի կողմն այդ հանցագործության կատարումը հաստատված է համարել նույնիսկ մեղադրական եզրակացությամբ և այդ հոդվածով ևս քրեական գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար,
4. այն դեպքերում, երբ քրեական գործն ուղարկված է լինում դատարան և այլ դատավորի վարույթում է գտնվում, դատավորների մեծամասնությունը կալանքից ազատելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները մեխանիկորեն մերժում են, քանզի «չգրված կանոններով» խուսափում են միջամտել այլ դատավորի վարույթում գտնվող գործի քննությանը:
Շնորհակալ եմ տիկին Նախշքարյանին արդար և մարդասիրական որոշում կայացնելու համար և հուսով եմ, որ այս որոշումը քաղաքացիական գործեր, ինչու չէ` նաև քրեական գործեր քննող շատ դատավորների համար օրինակ կլինի, որ եթե օրենքով իրենց բացառիկ իրավունք է վերապահված սահմանափակել անձի ազատության իրավունքը, ապա դա պետք է անեն միայն բավարար հիմքերի առկայության դեպքում, այլ ոչ թե «իրենց ապահովագրելու և գլխացավանքից հեռու մնալու» միակ նպատակով»,- ասվում է Ե.Սարգսյանի գրառման մեջ:
Լուսանկարում՝ փաստաբան Երեմ Սարգսյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ