ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրեժխնդրության հետևանքով քննիչը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում 10/02/2017 22:47 | Քրեական խրոնիկոն
Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով կալանավորված ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Զադոյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ քննիչ Մ. Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանից:
Պաշտպանը և քննիչ Զոդոյանը գտնում են, որ այս ամենը վրեժխնդրության հետևանք է, ինչը հիմնավորվել է նաև Բաբկեն Գասպարյանի և քննիչի միջև կատարված առերես հարցաքննության ընթացքում:
Պաշտպանի գնահատմամբ՝ ենթադրյալ կաշառք ստանալու առաջարկը քննիչի կողմից ընդունելը հիմնված է գործով շահագրգիռ անձ Բաբկեն Գասպարյանի ցուցմունքի վրա, ով չարացել է քննիչի դեմ, այն պատճառով, որ վերջինս իբրև արդարացի չի գտնվել իր որդու ձերբակալման, կալանավորվորման և արարքը չվերաորակելու հարցերում։
Ի դեպ փատաբանի կողմից գումարը քննիչին իբր փոխանցելու վարկածը կառուցվել է նույն Բ.Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրությունների վրա։
Հիշեցնենք, որ Բաբկեն Գասպարյանն այն անձն է, ով ըստ նախաքննական մարմնի պաշտոնական հաղորագրության համաձայն, որդու՝ Սոս Գասպարյանին չձերբակալելու և նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար իբրև 3000 ԱՄՆ դոլար կաշառք է առաջարկել:
Նշենք նաև, որ Սոս Գասպարյանին որպես մեղադրյալ է քննիչը ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն Գասպարյանը գտել է, որ քննիչն արդարացի չի եղել և որ որդուն պետք է մեղադրանք առաջադրեր 116-րդ հոդվածով:
Պաշտպան Անանյանը հայտնեց նաև, որ քննիչը տվյալ պահին արարքը վերաորակելու որևէ հիմք չի ունեցել ուստիև նման պայմաններում ինչպե՞ս կարող էր նա անձի հետ պայմանավորվածություն ձեռք բերել և կաշառք ստանալու առաջարկ ընդունել:
Ավելին, պաշտպանի խոսքով՝ առերես հարցաքննության ժամանակ Բաբկեն Գասպարյանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ քննիչի մատը փուշ մտնի, սակայն միևնույն ժամանակ հաղորդում է ներկայացրել քննիչի դեմ:
Ըստ Անանյանի, եթե անգամ մի պահ ընդունենք, որ քննիչն այդ գումարը վերցրել է, այդ դեպքում ինչու այդ ընթացքում պարբերաբար նրա մոտ գնալով Գասպարյանը գումարը հետ չի պահանջել` տեսնելով, որ որդու գործով արարքը չի վերաորակել, ինչպես ինքն է ակնկալել:
Հրանտ Անանյանի գնահատմամբ՝ վտանգավոր վիճակ է ստեղծվում և քննիչները խոցելի են դառնում` թիրախավորվելով իրենց իսկ կողմից քննված գործերով անձանց կողմից:
Ինչ վերաբերում է կալանաքի որոշմանն, ապա պաշտպանն այն կբողոքարկի վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայան Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբան Գայանե Գալոյանը և քննիչը կալանավորվել են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ