Թեմաներ
Երկուշաբթի 03 / 01 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/01/2021   16:52 Փաշինյանի հանրահավաքում ներկա-բացակայից հետո կարող եք հեռանալ. ՊԵԿ աշխատակիցներին տրված ցուցումը 03/01/2021   16:50 Նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու հիմքեր չկան.նախագահի պաշտոնանկության վերաբերյալ հայտարարությունն ինքնաոչնչացման հերթական դրվագն է.Մարուքյան 03/01/2021   16:39 Եթե բանակին թերագնահատում ենք, բանակի դեմ քայլեր ենք անում, ո՞վ է մեր անվտանգությունը երաշխավորելու․ Թագուհի Թովմասյան 03/01/2021   16:38 Բանակը ես եմ..., Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ 03/01/2021   16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան 03/01/2021   16:35 Իշխանությունն ուզում է իրենց հակառակորդներին նստացնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, բայց պոտենցիալ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու. Մարուքյան 03/01/2021   16:30 Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան 03/01/2021   16:29 Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, դա չընդունվեց, հիմա ի՞նչ պատահեց․ Թագուհի Թովմասյան 03/01/2021   16:24 Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին և օպորտունիզմի ցանկացած դրսևորում Հայաստանում.Ղարամյան 03/01/2021   16:22 Նախագահ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են.պաշտոնական 03/01/2021   16:21 Ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը 03/01/2021   16:14 Հուսով եմ, որ այս գրառումը կարդալուց հետո կատարողները կփոխեն իրենց միտքը եւ հանգիստ կթողնեն այդ մարդկանց. Մինասյան 03/01/2021   16:14 Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր Մուրադյան 03/01/2021   16:11 Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը. Արփինե Հովհաննիսյան 03/01/2021   16:08 Սա ԳՇ պետի հարցը չէ. ԶՈւ ամբողջ հրամանատարական կազմն իշխանության հետ չի կարողանում որևէ ձևով «լեզու գտնել».Մարուքյան 03/01/2021   16:00 Թյուրիմացության խոսնակն ասել է, որ Թյուրիմացությանը Իսկանդերի մասին ճիշտ չի զեկուցվել. Ստեփան Դանիելյան 03/01/2021   15:58 Մարդիկ տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան․ Հայկ Սարգսյան 03/01/2021   15:56 Վիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքը, ապա անզգույշ հարվածն առաջացրել է մահ.ՔԿ 03/01/2021   15:50 Սա է երկրի կառավարման որակը 03/01/2021   15:46 Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին. Հայտարարություն 03/01/2021   15:41 Ավտոբուսներով , ցուցակներով մարզերից մարդկանց ու՞ր եք տանում, կռիվը պրծել ա... Կարեն Հովհաննիսյան 03/01/2021   15:31 Վանաձորից ավտոբուսներով և գազելներով մարդիկ են բերում՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար. Mediaport 03/01/2021   15:24 Դատախազությունն անբարեխղճություն է ցուցաբերում. Ֆեյքի գործով բացարկի միջնորդությունը մնացել է անարձագանք.փաստաբան 03/01/2021   15:04 Փաշինյանն ընդունել է,որ սխալ հայտարարություն է արել Պուտինի հետ զրույցից հետո. Պեսկովի արձագանքը 03/01/2021   14:56 Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին և արտաքին ոտնձգություններից. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը 03/01/2021   14:49 Անվտանգության խորհուրդը տարածել էր Սահմանադրությանը հակասող հաղորդագրություն, ապա սրբագրել այն 03/01/2021   14:45 Եթե կառավարությունը չի ուզում հրաժարական տալ, ապա բոլոր խմբակցությունները հնարավորություն ունեն առաջադրել վարչապետի նոր թեկնածու.Արտակ Թովմասյան 03/01/2021   14:42 Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից. ԳԱԱ հայտարարությունը 03/01/2021   14:39 Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի շենք էին ներխուժել 03/01/2021   14:35 Եթե Վահագն Հովակիմյանը կարծում է, որ այնքան է աճել, որ կարող է նախագահի հանդեպ անվստահության գործընթաց սկսի, թող սկսի.Վարդան Աթաբեկյան 03/01/2021   14:27 ԴՆԹ թեստ թող անի, պապերի ազգանունը կարդա ու գոնե այսօր ճիշտ որոշում կայացնի. Մամիջանյան 03/01/2021   14:26 Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումները վերացնելու միջնորդություն է ներկայացվել 03/01/2021   14:11 Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Դավիթ Խաժակյան 03/01/2021   14:06 Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում հանցավորության վիճակը և ՀՀ դատախազության գործունեության արդյունքները 03/01/2021   14:04 ԱԽ-ն առաջարկում է նախագահին՝ ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին որոշումը 03/01/2021   13:54 Պատերազմի ժամանակ ԱՀ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները. Կարեն Սարգսյան 03/01/2021   13:49 Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվել է, բայց չի մասնակցել ԱԽ նիստին 03/01/2021   13:46 Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԺ 03/01/2021   13:41 ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ 03/01/2021   13:39 Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա 03/01/2021   13:14 ՀՀ վարչապետին սատարում են Թուրքիան և Ադրբեջանը. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք 03/01/2021   13:09 Արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ պատրաստ ենք գործնական քայլեր անել.Մակունցը՝ Մարուքյանի առաջարկի մասին 03/01/2021   13:09 Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը 03/01/2021   13:06 Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը. Միրզոյան 03/01/2021   13:00 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը 03/01/2021   12:52 Հայաստանը ԵԱՀԿ ԽՎ-ի ժամանակ ՝ թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային հակադրաձել է զրո ելույթով. Աշոտյան 03/01/2021   12:40 Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի. Նախագահ 03/01/2021   12:39 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 03/01/2021   12:38 Նիկոլին չպետք է հնարավորություն տալ, որ նա հավաքի իր մարտի 1-ի հանրահավաքը. Արթուր Ղազինյան 03/01/2021   12:31 Տեր Հայրը գնաց հարուցյալ Փրկչի մոտ, որի անխոնջ սպասավորն էր․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
02/28/2021   17:10 Աննա Հակոբյանը վիրահատվե՞լ է 02/27/2021   20:37 Ամո՛թ Փաշինյանին, եթե զինվորականի աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացնելը մանիպուլյացիոն նպատակների համար է ծառայեցնում. մահապարտ ազատամարտիկ 02/27/2021   20:15 Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին 02/28/2021   10:34 «Փաշինյանի իշխանության ժամերը հաշված են, միակ գործը, որով հիմա նա զբաղված է՝ իր փախուստը կազմակերպելն է». Բագրատ Եսայան 02/28/2021   20:59 Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.am 02/28/2021   17:19 Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան. Մարուքյանը` նախագահին պաշտոնանկ անելու մասին 02/27/2021   17:18 ՀՓՇ-ն նոր թափ է հավաքում. Բաղրամյան պողոտայում հանրահավաքին ներկա է եղել մոտ 10.000 մարդ 02/28/2021   23:45 Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան 03/01/2021   12:17 Դատախազությունը հրաժարվեց պատասխանել՝ վարչական ռեսուրսն օգտագործելու մասին ահազանգերն ուսումնասիրում են, թե ոչ 02/27/2021   17:56 Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. Նախագահը առարկություններ է ներկայացրել 02/27/2021   19:25 Նախագահի որոշումից հետո Երևանում հաղթանակի քայլերթ էր. մասնակցել է մոտ 15 հազար մարդ 02/28/2021   18:37 Հիմա հասկացա՞ք Ջհանգիրյան Գագիկին ասպարեզ բերելու և ԲԴԽ գործուղելու նպատակը. Ռոբերտ Հայրապետյան 02/28/2021   22:32 «Մենք ամեն ինչ կապահովենք, մոտ 50 մարդ մեր մոտից կլինի». Մեղրաշեն համայնքի ղեկավար (ձայնագրություն) 02/27/2021   23:51 Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրել 02/28/2021   21:34 Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան 02/28/2021   18:28 Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին 02/28/2021   16:41 Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am 03/01/2021   10:22 Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ 02/28/2021   17:04 «Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին 02/27/2021   17:35 Առավոտյան Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում ունեցել է. Նախագահը դիրքորոշում հայտնելու ժամանակ ունի

Անթույլատրելի ապացույցից հետո ձեռք բերված ապացույցները  չեն կարող թույլատրելի,  վերաբերելի և արժանահավատ գնահատվել. Դատարան 09/30/2017   14:30  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  ամբաստանյալ Արման  Մարտիրոսյանին արդարացրել է  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, առաջադրված մեղադրանքում: Դատարանը  ճանաչել ու  հռչակել է նրա անմեղությունն այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Արման Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել կալանքից դատական նիստերի դահլիճում՝ Ա.Մարտիրոսյանը կալանքի տակ է գտնվել շուրջ մեկուկես ամիս։ 

Դատարանն Արման  Մարտիրոսյանին պարզաբանել  է  արդարացվածի և նրան պատճառված /հնարավոր/ վնասի հատուցման իրավունքներն ու հատուցման կարգը` այդ մասին ուղարկելով համապատասխան ծանուցում։ 

Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված  «WALTER G22» մոդելի 22 L.R /5.6 մմ/ տրամաչափի, որսորդության և սպորտային վարժանքների համար նախատեսված ակոսափող կարաբինը, փորձարարական կրակոցների արձակումից հետո առկա, գործարանային արտադրության 22 L.R /5.6/ մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային թվով 12 փամփուշտներն ու փորձարարական կրակոցների արձակումից հետո առկա պարկուճները, որոնք գտնվում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում՝  դատավճռով պետք է թողնվի   ՀՀ ոստիկանության տնօրինությանը։ 

Ամբաստանյալ Արման Մարտիրոսյանը  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում  դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի, ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց մեկ օր առաջ երեկոյան ժամին, երբ իր անձնական ավտոմեքենայով վերադառնում էր պապիկի գերեզմանից, տեսել է, որ «3-րդ գյուղ» տանող ճանապարհի մայթեզրին դրված է մոխրագույն պատյան։  Բացելով պատյանի շղթան, տեսել է, որ դրանում առկա է հրազեն, որից հետո փակել է շղթան։ Մտածելով, որ այն կարող է ընկնել երեխաների ձեռքը, վերցրել է` իրավապահ մարմիններին հանձնելու նպատակով։ 

Քանի որ ժամը եղել է բավականին ուշ, իսկ ինքն ունեցել է առողջական խնդիրներ, որոշել է այն թողնել մեքենայի բեռնախցիկում և հաջորդ օրն առավոտյան ներկայացնել իրավապահ մարմիններին։ 

Հաջորդ օրը, հաշվի առնելով, որ  դեղորայք ընդունելն իր համար եղել է առաջնային, ուստի նախ գնացել է բժշկական  կենտրոն, որից հետո նոր միայն պատրաստվել է գնալ ոստիկանություն։ Երբ դուրս է եկել կենտրոնից,  4-5 հոգի ոստիկան իրեն և ընկերոջը բերման են ենթարկել։ Նրանցից մեկը նստել է մեքենայի ղեկին, իսկ մյուսները վարորդի կողքն ու ետևում։ Ընդհանուր առմամբ մեքենայում եղել է  5-6 հոգի։ 

Արդեն ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պատրաստվում էր կամովին ներկայանալ և հանձնել գտած հրազենը։ 

Բերման ենթարկվելուց հետո ոստիկանների կողմից կատարվել է մեքենայի խուզարկություն։ Մասնավորապես, քննչական գործողության ժամանակ ինքը բացել է բեռնախցիկը, որտեղ էլ փակ պատյանով դրված է եղել հրազենը։ Ոստիկանները պատյանից հանել են հրազենը, զննել այն, ավելին, փամփշտատուփից  հանել են փամփուշտները, հաշվել դրանք, ապա նորից դրել փամփշտատուփի մեջ, իսկ այնուհետև զենքը կրկին դնելով պատյանի մեջ, փաթեթավորել են այն։ Բեռնախցիկից բացի, խուզարկել են նաև մեքենայի սրահը՝ դռների մեջ գտնվող գրպանիկները, մեքենայի սրահի պահախցիկը։  Ընդ որում,  մեքենայի դռների մեջ գտնվող գրպանիկներից մեկից էլ հայտնաբերվել է ծալովի դանակ։ 

Ամբաստանյալը դատարանին հավաստիացրել է, որ բացառում է, որ բեռնախցիկը բացելիս զենքի պատյանի շղթան կիսով չափ բացված է եղել։ Հաստատապես պնդել է, որ այն բացել են ոստիկանները՝ խզակոթի կողմից դեպի զենքի փողը  զննել զենքը, հաշվել փամփուշտները, իսկ այնուհետև, այն դնելով նորից պատյանի մեջ, փաթեթավորել են՝ կազմելով համապատասխան արձանագրություն։ 

Ամբաստանյալն ընդունել է, որ ինքնակամ բացել է միայն մեքենայի բեռնախցիկը, սակայն դռները չի բացել, այլ դրանք բացել ու մեքենայի սրահը զննել են ոստիկանները։ Զննությանը ներկա են գտնվել նաև ընթերականեր, իսկ արձանագրության կազմման վերաբերյալ անհամաձայնություն այդ պահին չի ունեցել, քանի որ տեղյակ չի եղել, որ ոստիկանները իրավունք չունեն անելու այդ գործողությունը։ 

Ինչ վերաբերում է գտած զենքն անմիջապես չհանձնելուն, ապա մտածել է, որ այն գտնելու օրը համապատասխան մարմիններին ներկայացնելու դեպքում, դրա ձևակերպման ժամանակահատվածը կարող էր լինել բավականին երկար և քանի որ ժամը եղել է ուշ, հետևաբար, որոշել է գտածը ոստիկանություն ներկայացնել հաջորդ օրը, բայց չի հասցրել, քանի որ արթնանալով ժամը 12-ի կողմերը, որոշել է գնալ բժշկական  կենտրոն՝ հասանելիք դեղորայքը ստանալու, որից հետո էլ մտադրվել էր գնալ ոստիկանություն, սակայն այնտեղ գտնվելու ժամանակ էլ իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներն ու բերման ենթարկել։ 

Վերլուծելով ու համադրելով գործում առկա փաստերն ու ապացույցները՝  դատարանը  հաստատված չի համարել  այն հանգամանքը, որ քննվող քրեական գործով առկա է հանցագործության դեպք։ 

Քրեական գործի դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցների համակցությամբ   դատարանը հաստատված է համարել  այն փաստը, որ՝ ոստիկանության աշխատակիցները, ստանալով օպերատիվ տեղեկություն, որ գործով ամբաստանյալ Արման  Մարտիրոսյանն իր մեքենայում ապօրինաբար պահում է հրազեն, 2017թ-ի հունիսի 7-ին մեկնել են ու կլինիկայի մոտից ՀՀ ոստիկանության Երևանի վարչություն բերման են ենթարկել Արման Մարտիրոսյանին և նրա ընկերոջը՝ Ա.Մարտիրոսյանի կողմից շահագործվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով։ 

Դրանից հետո, Ա.Մարտիրոսյանից վերցվել է բացատրություն, որտեղ վերջինս հայտնել է, որ  «…իմ ավտոմեքենայի մեջ այո հրազեն կա և ես համաձայն եմ կբացեմ ավտոմեքենայի դռները և բեռնախցիկը, որպեսզի զննություն կատարեք… »։ 

Հիշյալ բացատրությունը վերցնելուց հետո, ոստիկաններն իրականացրել են «Toyota Corolla»  մակնիշի  ավտոմեքենայի զննություն, դրա մասին կազմելով «ավտոմեքենայի զննության վերաբերյալ» արձանագրություն և այնտեղից հայտնաբերելով գործով իրեղեն ապացույց ճանաչված հրազենն ու փամփուշտները, դրանք ուղարկել են փորձաքննության։ 

Ավելին, փորձաքննության եզրակացությունը ստանալուց  հետո միայն հետաքննության մարմինը կայացրել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին և գործի հետագա ընթացքը լուծելու համար այն ուղարկվել է նախաքննական մարմին։ 

Հիշյալ արձանագրությունում նշված է, որ «...Ավտոմեքենայի զննության ընթացքում արտաքինից վնասվածքներ առկա չեն, զննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի դռան ձախ կողմի պահունակի միջից հայտնաբերվեց  «Բոկեռ» գրառմամբ ծալովի դանակ, որն ունի մոտ 20 սմ երկարություն, շեղբի երկարությունը մոտ 9 սմ է։ Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից կտորե պատյանի մեջ բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի դիմացից ակնհայտ տեսանելի վայրից հայտնաբերվեց  սև գույնի  G 22 WALTHER մոդելի հրացան, որի սկզբնամասի տակը ամրացված է լազերային ցուցիչ, հրացանն ունի երկու փամփշտատուփ, որոնցից յուրաքանչյուրը լիցքավորված է 10  հատ «Տոզ» տեսակի փամփուշտներով... »։ 

Արման Մարտիրոսյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը նրա կողմից կատարած լինելու փաստը հաստատված համարելու համար, դատարանը գտել  է, որ նախ՝ պետք է գնահատական տրվի ոստիկանության մարմնի կողմից իրականացված գործողությունների իրավաչափությանը, մասնավորապես, Ա.Մարտիրոսյանին բերման ենթարկելուց հետո նրանց կողմից իրականացված քրեադատավարական գործողություններին։ 

Այսպես,  գործով հաստատվել է, որ ստանալով Ա.Մարտիրոսյանի «բանավոր համաձայնությունը», ոստիկանության աշխատակիցները ձեռնամուխ են եղել նրա ավտոմեքենան զննելուն, այլ խոսքով իրականացրել են  «Առարկաներ զննելու մասին» քննչական գործողություն՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-218-րդ հոդվածներով։ 

Արձանագրելու համար, թե արդյո՞ք հետաքննության մարմինն իրավունք է ունեցել այդ պահին իրականացնելու հիշյալ դատավարական գործողությունը, հարկ է պարզել, թե այն դասվո՞ւմ է, արդյոք,  այդ պահին հետաքննության մարմնի կողմից իրականացման ենթակա, նրա լիազորությունների շրջանակում գտնվող այն գործողությունների շարքին, որը նախատեսված է օրենքով։

Դատարանն արձանագրել  է, որ օրենսդիրը սահմանել է հստակ գործողությունների շրջանակ և տարանջատել փուլային այն լիազորությունները, որոնք վերապահված են հետաքննության մարմնին։  Մինչդեռ, քննվող քրեական գործով, չունենալով նման դատավարական լիազորություններ, մինչև քրեական գործ հարուցելը հետաքննության մարմինն, ըստ էության, իրականացրել է  «առարկայի զննություն» քննչական գործողություն, ինչի իրավունքը չի ունեցել։ 

Նշված եզրահանգմանը գալիս, դատարանն ընդգծել  է հետաքննության մարմնի կողմից Ա.Մարտիրոսյանի ավտոմեքենան զննելու ժամանակ իրականացված գործողությունների բնույթը, իրականացված քայլերի շրջանակն ու դրանց նկարագրությունը։ 

Դատական քննության ընթացքում  ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ նախ՝ ինքը չի առարկել, որպեսզի ոստիկանները զննեն միայն մեքենայի բեռնախցիկը, որը և բացվել է իր կողմից։ Ինչ վերաբերում է մեքենայի սրահին, ապա ինքը չի բացել մեքենայի դռները, սակայն ոստիկանները, իրենց նախաձեռնությամբ բացելով նաև դրանք, ամբողջությամբ զննության են ենթարկել նաև մեքենայի սրահը, այնտեղ առկա բոլոր գրպանիկներն ու պահախուցը՝ բացելով այն։ Այդ գործողությունների արդյունքում է, որ մեքենայի դռներից մեկի գրպանիկում հայտնաբերվել է նաև դանակ, որը ևս ուղարկվել է փորձաքննության։ 

Դատարանը փաստել  է, որ այդպիսի գործողություններ իրականացնելու վերաբերյալ ամբաստանյալի ցուցմունքից գրեթե չտարբերվող ցուցմունքներ են տվել  նաև երկու վկա։ Նրանք  ըստ էության չեն ժխտել  մեքենայի բեռնախցիկում զենքի փոքր-ինչ բաց պատյանը տեսնելուց հետո, այն կիսով չափ բացելու, զենքն արտաքնապես զննելու, փամփշտատուփերի կիսով չափ հանելով ու զննելով փամփուշտների քանակը հաշվելու հանգամանքները։ 

Ավելին, դատարանն արձանագրել  է, որ վկաները դատարանում տվել են  գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տրամագծորեն իրար հակասող ցուցմունքներ։ 

Այսպես, եթե մեկ վկան՝ Էդվարդը,  դատարանում հայտնել է, որ «…Ա.Մարտիրոսյանի մեքենայի մեջ կատարվել է մեքենայի զննություն, որի ժամանակ նա բացել է բեռնախցիկը, որտեղ, իրենց համար տեսանելի վայրում, կիսաբաց վիճակում դրված է եղել պատյան՝ մեջը հրազեն։ Թեև այդ ժամանակ պատյանի միջից հրազենը չի հանվել, սակայն, քանի որ պատյանի ցեպը կիսով չափ եղել է բաց՝ տեսանելի է եղել հրազենի խզակոթի հատվածը /մնացած մասերը տեսանելի չեն եղել/։ Շոշափելով այն, հասկացել են, որ այնտեղ գտնվում է լազերային նշանառության սարք՝ ցուցիչ։ Ինչ վերաբերում է փամփուշտներին, հայտնել է, որ դրանք գտնվել են խզակոթի մեջ, որտեղ տեղադրվում են պահունակները։ Պահունակների հատվածը կիսով չափ ետ է քաշել, հասկանալու համար, արդյոք այն լիցքավորված է, թե ոչ, այնուհետև, խզակոթի ստորին հատվածից կիսով չափ դուրս բերելով պահունակները, հաշվել են դրանցում տեղադրված փամփուշտների քանակը ու նորից ետ տեղադրել խզակոթի մեջ…», ապա նույն գործողությանը մասնակցած մյուս վկան՝ Նարեկը,  պնդել է, որ «որի միջնամասում՝ գազի բալոնի դիմացի հատվածում, տեղադրված է եղել կտորե պատյան՝ ցեպը ծայրից՝ հրազենի փողի հատվածից մինչև մեջտեղի հատվածը /աջից դեպի ձախ/ բաց վիճակում»։ Նշել է, որ արտաքինից ակնհայտ տեսանելի է եղել պատյանի մեջ գտնվող հրազենը, որը եղել է՝ մոտ 70-80 սմ երկարությամբ, և դրա փողին ամրացված լազերային նշանառության սարքը։ Այսինքն, իրենց համար տեսանելի է եղել զենքի փողից մինչև միջնամասն ընկած հատվածը, իսկ խզակոթը՝ ոչ։ 

Այսպիսով, համադրելով երկու ոստիկանների կողմից դատարանում տրված ցուցմունքները՝  դատարանը գտել  է, որ դրանցում արտացոլված տվյալները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ վերջիններս, վերցնելով բեռնախցիկում գտնվող զենքի պատյանը, բացել են այն, հանել դրանում առկա հրազենը, արտաքինից զննել, իսկ այնուհետև հանելով նաև դրա խզակոթում տեղադրված փամփշտատուփերը, հաշվել են դրանցում առկա փամփուշտների քանակը և դրանք կրկին տեղադրելով փամփշտատուփերի մեջ, փամփշտատուփեր ևս տեղադրել են դրանց համառ նախատեսված հատուկ տեղում։ 

Դատարանը հիշյալ եզրահանգմանը գալիս, հիմք է ընդունել  վկաների հայտնած այն տեղեկությունները, որ մի դեպքում՝ տեսանելի է եղել խզակոթից մինչև մեջտեղն ընկած հատվածը, /այս պայմաններում,  առանց զենքը պատյանից հանելու չէր կարող տեսանելի լինել զենքի փողի ծայրի հատվածում ամրացված նշանառության սարքը,  որի մասին նշվել է արձանագրության մեջ/,   իսկ մյուս դեպքում հակառակը՝ զենքի փողի հատվածից մինչև մեջտեղի հատվածը /այս պայմաններում էլ առանց զենքը պատյանից հանելու չէր կարող տեսանելի լինել արդեն զենքի խզակոթի հատվածում ամրացված փամփշտատուփերը/։ 

Ասվածը ևս վկայում է այն մասին, որ քրեական հետախուզության՝ այն է հետաքննության մարմնի,  աշխատակացիներն իրականացրել են այնպիսի քննչական գործողություն, որը կարող էին իրականացնել միայն հարուցված քրեական գործի շրջանակներում, մինչդեռ, ինչպես ակնհայտ է քրեական գործի նյութերից, քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է ավելի ուշ՝ ավտոմեքենան զննելուց, հայտնաբերված հրազենի, փամփուշտների և դանակի վերաբերյալ փորձաքննություն նշանակելուց և դրանց վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո միայն։ 

Դատարանում, մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից մեղադրական ճառում կարծիք է հնչեցվել, որ հետաքննության մարմնի աշխատակիցները, զննելով ամբաստանյալի ավտոմեքենան,  իրականացրել են ոչ թե առարկայի,  այլ դեպքի վայրի զննություն, որի իրավունքն ունեցել են։ Տվյալ դեպքում դեպքի վայրը հանդիսացել է ամբաստանյալի ավտոմեքենան։ 

Դատարանը փաստել է, որ քրեական գործով հաստատվել է,  որ ստանալով օպերատիվ տեղեկություն այն մասին,  որ Արման Մարտիրոսյանի ավտոմեքենայում պահվում է սառը զենք և հրազեն,  դրանք ապօրինի պահելու կասկածանքով, վերջինիս և նրա ընկերոջը կլինիկայի մոտից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևանի վարչություն՝ Արման Մարտիրոսյանի կողմից շահագործվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով։ Դատարանում   պարզվել է,  որ բերման ենթարկողները եղել են 4-5 հոգի,  որոնցից մեկը նստելով Մարտիրոսյանի մեքենայի ղեկին,  այն վարել է դեպի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն,  իսկ մյուսներն այդ ընթացքում գտնվել են մեքենայի մեջ։ 

Ըստ դատարանի,  եթե մի պահ ընդունելի համարվի  մեղադրողի այն դիրքորոշումը, որ ավտոմեքենան հանդիսացել է որպես դեպքի վայր, ապա այն ոչ թե կլինիկայի մոտից պետք է տեղափոխվեր ոստիկանություն,  այլ տեղում պետք է ենթարկվեր զննման,  քանի որ՝ տեղափոխման դեպքում չէր բացառվում դրանում կամ դրա վրա հանցագործության հետքերի վնասումը,  փոփոխումը կամ իսպառ վերացումը։ Ավելին,  հաշվի առնելով այն հանգամանքը,  որ ավտոմեքենան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով հավասարեցված է բնակարան հասկացությանը,  այն պահից, երբ հետաքննության մարմինն արդեն հավաստիացել էր մեքենայում զենքի առկայության մասին,  պարտավոր էր միջոցներ ձեռնարկել ավտոմեքենայի ամբողջականության խախտումները բացառելու ուղղությամբ,  հարուցել քրեական գործ և անկախ դրա օգտագործողի համաձայնության՝ միջնորդությամբ դիմել դատարան՝ ավտոմեքենայում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ,  ինչը չի արվել։ 

Ավելին,  վարույթն իրականացնող մարմինը բավարար համարելով բերման ենթարկվածի այն հայտարարությունը,  թե համաձայն է,  որպեսզի իր կողմից շահագործվող ավտոմեքենան ենթարկվի զննության և անտեսելով այն փաստը,  որ ավտոմեքենան Մարտիրոսյանն առանց համապատասխան ձևակերպման գնել էր իրեն բերման ենարկելուց ընդամենը 2 օր առաջ,  այն հանդիսանում է այլ անձի սեփականությունը և չի բացառվում,  որ սեփականատերն առարկեր իր մեքենան զննելու դեմ,  որի պայմաններում արդեն անպայմանորեն առաջ կգար ավտոմեքենան խուզարկելու թույլտվության ստանալու մասին դատարանի որոշման անհրաժեշտությունը,  այդուամենյանիվ,  խուզարկել է հիշյալ ավտոմեքենան՝ չունենալով նման դատավարական լիազորություն։ 

Խուզարկելուն բնորոշ դատավարական գործողություն կատարելու փաստը հիմնավորված համարելու տեսանկյունից,  դատարանը  համեմատական է  անցկացնել  «խուզարկություն» և «առարկաների զննում» քրեադատավարական եզրույթների և դրանց՝ որպես դատավարական գործողությունների,  միջև։ 

Այսպես՝ խուզարկության պարագայում այն իրականացնող մարմինն,  իրեն հետաքրքրող առարկաներն ու օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ իրականացնում  է այնպիսի գործողություններ,  որի ժամանակ կատարում  է որոշակի որոնողական աշխատանքներ,  վերացնում է արգելքներ և խոչընդոտներ՝ իրեն հետաքրքող օբյեկտները հայտնաբերելու,  իրեն հասանելի դարձնելու ուղղությամբ։ 

Մինչդեռ,  առարկաների զննում կատարելու դեպքում զննության են ենթարկվում առարկաներն ու օբյեկտները՝ դրանք արտաքնապես  զննելու,  արտաքին ուսումնասիրության,  ինչպես նաև պասսիվ դիտողական գործողություններ կատարելու ձևով։ Ընդ որում,  ինչպես իմպերատիվ կերպով նախատեսված է քրեադատավարական օրենքով՝ զննություն իրականացնող անձը զննում է տեսանելի օբյեկտները,  իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները։ 

Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ  Ա.Մարտիրոսյանի կողմից շահագործվող ավտոմեքենան զննության ենթարկելիս խախտվել են ոչ թե վերջինիս, այլ նաև դրա սեփականատիրոջ իրավունքները։ 

Ավելին, հիշյալ գործողության վերաբերյալ արձանագրություն կազմելիս ևս չեն պահպանվել դրա դատավարական կարգը՝ սահմանված օրենսգրքի 218-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն առ այն, որ զննումն ավարտվելուց հետո կազմվում է արձանագրություն,  որում նշվում է այն ամենն,  ինչ հայտնաբերվել է, և այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ քննչական գործողության կատարման ժամանակ տարվել են հայտնաբերվածի դիտարկումները։ 

Մասնավորապես,  մանրամասն չի նշվել դրա կատարման ամբողջ ընթացքի վերաբերյալ տեղեկությունները՝ այն,  որ ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը բացվել են ամբաստանյալի կողմից,  այն,  որ  բեռնախցիկում զենքի պատյանը եղել է կիսաբաց վիճակում և իրենց համար տեսանելի է եղել դրա մի մասը,  այն,  թե ինչ եղանակով են արձանագրվել հրազենի ու փամփուշտների մակնիշ, դրանց քանակը։ 

Այսպիսով,  հետաքննության մարմնի աշխատակիցները մինչև քրեական գործ հարուցելը կատարել են «առարկայի՝ ավտոմեքենայի, զննություն» քննչական գործողություն, ինչի իրավունքը չեն ունեցել: 

Այսինքն,  ըստ դատարանի, հետաքննական մարմինը, մինչև քրեական գործ հարուցելը իրավասու է կատարել միայն դեպքի վայրի զննում, իսկ զննման մյուս տեսակները, այդ թվում և՝ բնակարանի զննումը, հետաքննության մարմինն իրավունք ունի կատարել միայն հարուցված քրեական գործով։ 

Հետևաբար, դատարանը գտել  է,  որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի,  63-րդ հոդվածի 3-րդ մասի,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի,  57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի,  104-րդ հոդվածի 3-րդ մասի,  180-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ ձեռք բերված նյութը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով չի կարող գնահատվել որպես թույլատրելի ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում,  իսկ եթե ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ,  ապա դրանից հետո կատարված բոլոր դատավարական գործողությունները և ստացված արդյունքները,  իրավական գրականության մեջ հայտնի «Թունավոր ծառի պտուղի տեսության»  համաձայն,   չեն կարող գնահատվել որպես թույլատրելի,  վերաբերելի և արժանահավատ ապացույց։ 

Դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալ Մարտիրոսյանի ավտոմեքենայում կատարված հիշյալ զննումը չի կարող համարվել որպես դեպքի վայրի զննություն,  քանի որ գործում չկա որևէ փաստաթուղթ այն մասին,  որտեղ հիշատակված լինի,  որ հետաքննության մարմնի ղեկավարը հանձնարարել է մեկնել դեպքի վայր և կատարել դեպքի վայրի զննում։ Գործի փատաթղթերից ակնհայտ է,  որ վարույթն իրականացնող հետաքննության մարմնի քրեադատավարական գործողությունները սկսել են Արման Մարտիրոսյանին և նրա ընկերոջը  բերման ենթարկելու,  նրանց անձնական խուզարկության ենթարկելու,  նրանց իրավունքները բանավոր ծանուցելու,  Արման Մարտիրոսյանից բացատրություն վերցնելու,  ինչպես նաև վերջինիս «Ավտոմեքենայի զննություն կատարելու վերաբերյալ» արձանագրություն կազմելու ուղղությամբ կատարված գործողություններից։ 

Դատարանն  ուշադրության արժանի է դարձրել  հատկապես այն փաստը,  որ դեպքի վայրի ենթադրյալ այն զննությունը, որը որպես այդպիսին ցանկանում  են  ներկայացնել մեղադրանքի մարմինները,   վերնագրված  է որպես «Ավտոմեքենայի զննություն կատարելու վերաբերյալ» արձանագրություն։ Իհարկե,  կարող են նաև կարծիքներ լինել այն մասին,  որ արձանագրությունը վերնագրված է ոչ ճիշտ,  սակայն  դատարանը քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները,  արձանագրել է, որ դրանք վկայում են ոչ թե դեպքի վայրի զննության այլ՝ կամ ավտոմեքենայում խուզարկություն կատարելու կամ՝ այն առնվազն որպես առարկա զննելու մասին։ 

Ավելին,  քրեական գործով նախնական քննության ընթացքում չկա մեկ դատավարական փաստաթուղթ,  որոշում,  արձանագրություն,  գրություն և այլն,  որտեղ նշված լինի  «դեպքի վայր մեկնելու»,  «դեպքի վայր զննելու» կամ ընդհանրապես  «դեպքի վայր» տերմինը։ Ի հակառակ դրան,  գործում առկա բոլոր հաղորդագրություններում և դատավարական որոշումներում նշված է «ավտոմեքենայի զննություն» եզրույթը։ 

Բացի այդ,  արձանագրությունը կազմելիս չի վկայակոչվել նյութերով դեպքի վայրի զննում կատարելուն վերաբերվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը և 57-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը։ 

Քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցներն ու փաստերը դիտարկելով օրենսդրական  կարգավորումների լույսի ներքո,  դատարանն արձանագրել  է,  որ հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից խախտվել է ապացույցը ձեռք բերելու  դատավարական կարգն ու դրանց վերաբերյալ օրենքում ամրագրված կանոնները,  հետևաբար,  Ա.Մարտիրոսյանի կողմից շահագործվող մեքենայից հայտանաբերված զենքն ու փամփուշտները չեն կարող դիտարկվել որպես պատշաճ ապացույցներ և դրվել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում,  իսկ այդ գործողության արդյունքում ձեռք բերված և ստացված հետագա բոլոր ապացույցները ևս համարվում են անթույլատրելի։ 

Ուստի դատարանը գտել  է,  որ նման պայմաններում քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա.Մարտիրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար։ 

Դատարանը փաստել  է, որ անթույլատրելի և ոչ բավարար ապացույցների առկայության պայմաններում՝ բացակայում են անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու իրավական հիմքերը։ 

Այսպիսով, կատարված հանցագործությանը Ա.Մարտիրոսյանի մասնակցությունը օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։ 

Ուստի,  դատարանն արձանագրել  է,  որ Արման Մարտիրոսյանի արարքը չի բնորոշվում որպես քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք`  հանցագործություն, այսինքն,  բացակայում են հանցագործության հատկանիշները`  հետևաբար նաև հանցակազմը,  ինչը հիմք է տալիս ճանաչելու և հռչակելու նրա անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում։ 

Նշենք, որ Արման Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացրել է հանրային պաշտպան Կարեն  Մեժլումյանը: 

Մեղադրողն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝  առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռի դեմ:  Մեղադրողը միջնորդում է բեկանել  առաջին ատյանի դատարանի դատավճիռը,  Արման Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ  հոդվածի  1-ին մասով և նշված հոդվածի սանկցիայի շրջանակներում վերջինիս նկատմամբ նշանակել կատարած հանցագործության բնույթին և վտանգավորությանը համաչափ պատիժ:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:14 30/09/2017  |  Արդարացման դատավճիռներԴատապարտված և համաներման կիրառմամբ ազատ արձակվածները հանցակազմի բացակայությամբ արդարացվեցին
12:27 26/09/2017  |  Արդարացման դատավճիռներՃՈ-ի կազմած արձանագրությունը պատռել էր. մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացվեց
15:42 20/09/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքում
16:04 14/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱռանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի մեղադրանքում արդարացվեց
16:01 08/09/2017  |  Արդարացման դատավճիռներԸնկերոջ ընկերուհուն ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքը չի հիմնավորվել. դատարանն արդարացրել է
14:27 05/09/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է փաստաթուղթ կեղծելու մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով
14:25 17/08/2017  |  Արդարացման դատավճիռներՎերաքննիչ դատարանն արդարացրել է կնոջը ծեծի ենթարկելու համար դատապարտվածին
11:53 17/08/2017  |  Արդարացման դատավճիռներԾեծի վերաբերյալ գործով ամբաստանյալներից մեկն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
11:19 17/08/2017  |  Արդարացման դատավճիռներԱվտոմեքենա փախցնելու գործով արդարացվեցին
21:52 19/07/2017  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է Սրքոյան եղբայրներին եւ հռչակել նրանց անմեղությունը

Տեսանյութեր

02/27/2021   12:05 Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր․ «Ժողովուրդ»

Տեսադարան

02/19/2021   14:40 Ձյունաճերմակ գեղեցկություն. Վանաձորն այսօր

Մամուլ

Արխիվ

[]