Թեմաներ
Երեքշաբթի 11 / 29 / 2022
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/29/2022   17:41 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ընդդիմադիր 3 պատգամավորի հրաժարականի դիմումների մասին 11/29/2022   17:38 Մինչեւ նոյեմբերի 28-ը հայտնաբերված հայ զինծառայողների բոլոր մարմինները նույնականացվել են 11/29/2022   17:38 Իմ պայքարը 2 ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների շահերի պաշտպանություն.Արցախի ԱԺ նախագահ 11/29/2022   17:29 «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել 11/29/2022   17:28 Ընդդիմության մանդատները վայր դնելու թեման թեժացնում է հենց Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան․ Կարեն Վրթանեսյան 11/29/2022   17:18 Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 11/29/2022   17:13 Գեղարքունիքում 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց կրակոցները գյուղերում առօրյայի անբաժան մաս են դարձել. «Թաթոյան» հիմնադրամի նոր փաստագրումները 11/29/2022   17:11 Մեքենաների կողային հայելիների գողությունը բացահայտվեց 11/29/2022   17:06 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաեւ այլ մաքսատուն-վարչություններում 11/29/2022   17:03 Ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար ․ Վրթանեսյան 11/29/2022   17:02 Հայաստանի ճարտարապետների պալատն ունի նոր ղեկավարություն 11/29/2022   16:48 Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. աղբյուր. «Ազատություն» 11/29/2022   16:29 Հակառուսական հիստերիան հասել է Ադրբեջանի Խորհրդարան. Միլի մեջլիսը պատրաստվում է բողոք ներկայացնել ՌԴ Պետդումային 11/29/2022   16:12 Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները, և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա. Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ 11/29/2022   16:03 «Հայաստան» խմբակցությունում ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված պատգամավորներին 11/29/2022   15:31 Վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց.armlur.am 11/29/2022   15:28 Երեկ հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն արդեն սկսվել է, նշանակվել են փորձաքննություններ 11/29/2022   15:22 Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 11/29/2022   15:06 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները փաստի առաջ են կանգնել. բերքը չեն կարողանում իրացնել անգամ կես գնով, ձմեռն էլ մոտենում է 11/29/2022   15:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը նախաձեռնել է ենթակա զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ 11/29/2022   14:57 Աննա Մկրտչյանը հերքում է՝ ԱԱԾ-ում չի հարցաքննվել 11/29/2022   14:44 Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14 %-ը, իսկ 60 %-ը գտնում է, որ պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանի սադրանքներին.հարցումներ 11/29/2022   14:38 Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը 11/29/2022   14:37 Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք.Աշոտյան 11/29/2022   14:05 ՔՊ-ի ընտրազանգվածը նվազել է. Պատրաստ է ընտրել միայն 17 տոկոսը, իսկ 47 տոկոսն ընդհանրապես կողմնակից չէ ոչ մեկին (տեսանյութ) 11/29/2022   14:00 ՀՀ քաղաքացիների 90 տոկոսն անընդունելի է համարում Արցախի բնակչության ազգային փոքրամասնության կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում 11/29/2022   13:51 Հայտնի են այն երկրները, որոնցից ՀՀ քաղաքացիները ռազմաքաղաքական աջակցություն ստանալու ակնկալիք ունեն (տեսանյութ) 11/29/2022   13:46 «Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա».Էրդողանը՝ Սիրիայում ռազմագործողությունների մասին 11/29/2022   13:38 Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208,415 դրամ.Կառավարությունը մեկ տարի կսուբսիդավորի 11/29/2022   13:27 «Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից.«Հայաստան» խմբակցություն 11/29/2022   13:19 Իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14 տոկոսը, 60 տոկոսը գտնում է պետք է զինվել (տեսանյութ) 11/29/2022   13:15 Ադրբեջանական ագրեսիայի դեմ ՀՀ քաղաքացիները բարձր են գնահատել Ֆրանսիայի, Իրանի ու ԱՄՆ-ի արձագանքը. ՀԱՊԿ-ի արձագանքը գնահատվել է բացասական 11/29/2022   13:10 Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ևս վայր է դնում մանդատը 11/29/2022   13:08 Գեղամ Մանուկյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում 11/29/2022   13:05 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը մանդատը վայր է դնում 11/29/2022   13:01 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը 11/29/2022   12:41 Պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանին. «GALLUP»-ը հրապարակում է հարցման տվյալները.ՈՒղիղ 11/29/2022   12:38 Վեց ամիս ժամկետով կարգելվի ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը 11/29/2022   12:17 Արտակարգ դեպք Երևանում․ հետապնդել են հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի նախագահին, իսկ նա հետապնդողին ասել է՝ «Խելոք մնա, մոտս զենք կա» 11/29/2022   12:07 Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել. Հոխիկյան 11/29/2022   12:01 Պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձորի մի քանի քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է. Թովմասյան 11/29/2022   11:58 «Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ 11/29/2022   11:57 «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում ձերբակալված 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով 10 փաթեթ՝ մոտ 18 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց 11/29/2022   11:46 Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով.Էդմոն Մարուքյան 11/29/2022   11:38 Վերին Դվինի բնակիչ 24-ամյա երիտասարդն իրենց գյուղում թալանում էր համագյուղացիների տները.Նա կալանավորվել է 11/29/2022   11:30 Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն.Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Մարսելում 11/29/2022   11:22 Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը 11/29/2022   11:03 «Հանրապետության հրապարակ» կայարանի վերին հատվածի շինությունը վերանորոգված է 11/29/2022   11:01 Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդը Երևանում մահացել է. մեկ անձ կալանավորվել է 11/29/2022   10:42 19.700 դոլարի դիմաց ՊՆ մայորը պետական գաղտնիքներ է հայտնել հակառակորդին. դավաճանության հերթական դեպքն է բացահայտվել.ԱԱԾ(տեսանյութ)
11/28/2022   19:58 Փաշինյանը գիտեր, որ կոնսենսուս չկա, բայց պնդեց ու փաստացի մերժեց ռազմական օգնությունը․ Հայկ Նահապետյան 11/28/2022   15:24 Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իմ հաստիքը. Մհեր Մկրտչյան 11/28/2022   16:38 Այդ անձի շարասյունը գնալով դառնում է առավել վտանգի աղբյուր․ քաղաքացիները պետք է զգուշանան ինչպես թշնամու հետ շփումներից, այնպես էլ այդ անձի շարասյունից. Ռուբեն Մելիքյան 11/27/2022   20:54 Երևանի հազարամյակների պատմությունն ու մշակութային ժառանգությունը նվիրաբերվում է ինչ-որ կասկածելի` «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ընկերության ներդրումային նպատակներին 11/28/2022   20:37 Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն 11/28/2022   18:26 Ադրբեջանը խախտել է հրադադարը.երկու հայ զինծառայող վիրավորում են ստացել. ՊԲ 11/28/2022   12:36 Ի՞նչ իրավիճակ է Սոթքում. ներկայացնում է վարչական ղեկավարը 11/28/2022   22:42 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/27/2022   21:33 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 11/28/2022   12:47 Պեմզաշենի դաժան սպանությունների մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն. Նա հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել 11/27/2022   18:46 Ուկրաինան մասնատելու հայտ ներկայացնող երկրների շարքն ընդլայնվում է (տեսանյութ) 11/27/2022   19:04 Բժիշկը «ուրախացնող» գազով թմրեցրել է երկու պացիենտ կանանց եւ բռնաբարել նրանց 11/29/2022   15:31 Վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց.armlur.am 11/28/2022   18:19 Արտակարգ դեպք Երևանում․ «Պարտեզ» հյուրանոցում օտարերկրացին աշխատակցին է փոխանցել կասկածելի պայուսակ․ պարեկները սահմանազատել են տարածքը 11/28/2022   22:53 Կողոպուտի ժամանակ գողը լռվել մնացել է դռան արանքում և մահացել 11/29/2022   12:17 Արտակարգ դեպք Երևանում․ հետապնդել են հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի նախագահին, իսկ նա հետապնդողին ասել է՝ «Խելոք մնա, մոտս զենք կա» 11/28/2022   23:54 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը 11/29/2022   11:01 Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդը Երևանում մահացել է. մեկ անձ կալանավորվել է 11/28/2022   14:10 3 հազար նպաստառու զրկվել է սոցիալական նպաստից 11/28/2022   23:27 Վստահաբար եմ ասում․ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ նման դեպք չի եղել․ Իշխանյան

Գեղարքունիք մարզի դատարանի նախագահի և մյուսների գործով երկրորդ դատավորը ևս ինքնաբացարկ է հայտնել 09/29/2017   11:39  |  Քրեական խրոնիկոն

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մարզի դատարանի դատավորի, մարզի դատախազի, փաստաբան Էդվարդ Չինարյանի և ևս 9 անձի վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմադրվագ գործով երկրոդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել:

Այսպես, քրեական գործը սեպտեմբերի 12-ին մակագրվել է դատարան Վահագն Մելիքյանին, սակայն սեպտեմբերի 22-ին Մելիքյանը ինքնաբացարկ է հայտնել՝ հիմքում դնելով այն, որ գործով մեղադրյալ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն իր մտերիմ ընկերն է, նրան ճանաչում է վաղուց:

Ծանոթացել են 1990 թվականին ԵՊՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ, ապա 1996-1997 թվականներին աշխատել են Երևան քաղաքի Շենգավիթի ՆՎՇՏ-ի դատարանում: 2004 թվականից էլ միասին աշխատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Ուստիև Վահագն Մելիքյանը գտել է, որ տվյալ պարագայում առկա է, ինքնաբացարկ հայտնելու հիմք, մասնավորապես վերը նշված փաստական տվյալները կարող են կողմերի և անաչար դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել գործով իր անկողմնակալության մեջ:

Ինքնաբացարկ հայտնելու օրը գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Վարդան Հարությունյանին, սակայն գործը սեպտեմբերի 26-ին իր վարույթ ընդունելուց հետո նա ևս ինքնաբացարկ է հայտնել՝ որպես հիմք նշելով, որ գործով մեղադրյալներ Աղվան Պետրոսյանի և Վանիկ Վարդանյանի հետ գտնվում է մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ:

Սեպտեմբերի 27-ին գործը մակագրվել է դատավոր Յուրիկ Իսկոյանին՝ ինքնաբացարկի հիմքերի բացակայության դեպքում ամենայն հավանականությամբ նա էլ կքննի գործը:

Հիշեցնենք, որ Աղվան Պետրոսյանը 2008 թվականի հունվարի 1-ից Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է:

Նշենք նաև, որ գործով անցնում են 13 մեղադրյալ, նրանցից կալանքի տակ են գտնվում 5-ը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նրա վարորդ Կարեն Մարտիկյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը:

7 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և միայն Ռոբերտ Գրիգորյանի նկատմամբ՝ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն:

Այսպիսով, Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:

Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:

Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), Վանիկ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 28/09/2017  |  ՄամուլԴատավորը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, «պարզել է», որ գործով մեղադրյալ դատարանի նախագահն իր մտերիմ ընկերն է. «Հայկական Ժամանակ»
17:25 13/09/2017  |  Քրեական խրոնիկոնՈ՞վ է քննելու Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, դատախազի, փաստաբանի և մյուսների գործը
16:50 22/08/2017  |  Քրեական խրոնիկոնՆոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ. Armtimes.com
09:16 27/06/2017  |  ՄամուլԳաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղադրվել դատարանի նախա­գահի աշխատասենյակում. «Ժողովուրդ»
09:27 13/06/2017  |  ՄամուլՎերցրել է գումարն ու չի տվել դատախազին. Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզի դատական համակարգի ներկայացուցիչների կաշառքի գործից. «Ժողովուրդ»
15:42 09/06/2017  |  Քրեական խրոնիկոնԿալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավորը: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել
14:03 09/06/2017  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի դատարանի նախագահի մեղադրանքը սխալ է որակված
11:30 09/06/2017  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզի դատարանի նախագահը կալանավորվել է
08:00 09/06/2017  |  ՄամուլԿալանավորվել են Գեղարքունիքի Ընդհանուր իրավա­սության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն ու դատավոր Վանիկ Վարդան­յանը. «Հայկական ժամանակ»
13:22 08/06/2017  |  Քրեական խրոնիկոնԴատախազը կալանավորվեց. ո՞վ է հաջորդը

Արխիվ

[]