ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես տուժողին խեղդել ու ջուրը գցել, իսկ նրա որդուն՝ բանտում ոչնչացնել 09/25/2017 17:26 | Դատական ռեպորտաժներ
Այսօր դատարանում ցուցմունքներ տվեց ՀՀ Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Նա առանձնապես խոշոր չափերի խարդախության և նույնչափ կաշառք տալու փորձին դրդելու վերաբերյալ գործով վկա է, իսկ նրա մայրը՝ տուժող:
Վկան հայտնեց, որ ընտանիքի անդամներից հետագայում իմացել է, որ 20 հազար դոլար են պահանջել իրեն համաներում կամ ներում շնորհելու, իրեն համապատասխան ցուցակում ընդգրկելու համար, պահանջված գումարից իր հարազատները տվել են 12 հազար դոլարը: Է.Գրիգորյանը հայտնեց, որ «գործարք» առաջարկողների կողմից պայման է դրվել՝ ինքը չպետք է իմանար այդ մասին, ուստի այդ մասին իմացել է հետագայում՝ հարազատներից:
Մասնավորապես, ցմահ դատապարտյալն ասաց, որ իր որդուց իմացել է, որ տատին ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում է փող վերադարձնելու մասին, «ոնց որ քո (ցմահ դատապարտյալի) հետ է կապված»:
Հետագայում իմացել է նաև, որ իր հարազատների կողմից գործարքը կիսատ թողնելու դեպքում ամբաստանյալը սպառնացել է՝ վատ կլինի, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում:
Ըստ վկայի, նախ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանն ասում էր, որ այսօր-վաղը կվերադարձնի, հետո կտրուկ հրաժարվել է վերադարձնել: «Սկսեցինք սպասել, միգուցե վերադարձնի», հետո «շատ արագ դոսիեն իմացա, որ իմանամ, թե ում հետ գործ ունենք»:
Ամբաստանյալի հարցին, թե որքանով է ինքը՝ վկան, համոզված, որ գումարը հասել է իրեն՝ ամբաստանյալին, վկան պատասխանեց. «Այն որ հասել է, ես վստահում եմ ընտանիքի անդամների ասածներին»: Նա հավելեց, որ իմացել է, որ ամբաստանյալը նախկինում նույն մեղադրանքով դատվել է:
Վկան, ի պատասխան հարցերի, հայտնեց, որ իր մորը սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես խեղդել ու ջուրը գցել, իսկ իրեն՝ բանտում ոչնչացնել:
«Չեմ էլ ուզում մեկնաբանել՝ հիմարություն է», - ասաց Էդուարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ 4-5 ամիս սպասել է և դիմել ԱԱԾ աշխատակցին, նրա խորհրդով էլ՝ ՀՀ գլխավոր դատախազին:
Տեղյակ չե՞ք, թե ինչ պաշտոնյաների պետք է կաշառեր ամբաստանյալը հարցին վկան պատասխանեց, որ ինքը լուրջ չի վերաբերվել այդ ամբողջին, որպեսզի հարցներ, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ