ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում մեկնարկում են համապետական նշանակության առողջապահական ծրագրեր 09/23/2017 12:04 | Առողջություն

Սրտանոթային հիվանդությունները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։ ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրային դրույթներով, նախաձեռնել է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների մշակման գործընթաց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Համապետական նշանակություն ունեցող այս ծրագրերի հիմնական նպատակն է էապես բարելավել կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման գործընթացները, ինչի արդյունքում կնվազեն մահացության և հիվանդացության ցուցանիշները, կավելանա առողջ կյանքի միջին տևողությունը:
Ծրագրերի մշակման մեկնարկի մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մշակող հանձնաձողովի անդրանիկ նիստի ժամանակ։
Բացելով հանձնաժողովի անդրանիկ նիստը` Լևոն Ալթունյանը նախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին` հանձնաժողովի նախագահությունը սիրով և մեծ պատրաստակամությամբ ստանձնելու համար։
Նշվել է, որ հանձնաժողովում կաշխատեն առաջատար, ճանաչված մասնագետներ` խորհրդատուն Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի առաջատար սրտային վիրաբույժ (ԱՄՆ) Հրայր Հովակիմյանն է, իսկ աշխատանքների համակարգողը` ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Ողջունելով հանձնաժողովի անդամներին` նախարարը նշել է.
«Մեր երկրում, իհարկե, ունենք անհրաժեշտ ներուժ, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, արդյունավետ բուժման որոշակի փորձ։ Սակայն աշխարհում ճանաչում ունեցող Բագրատ Ալեքյանի ներկայությունն ինքնին հաջողության լուրջ երաշխիք է»,-ընդգծել նախարարը։
Այնուհետև Բարգրատ Ալեքյանը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող նմանատիպ ծրագրերի արդյունքները։ Նա հավելել է, որ այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում արդեն սուր ինսուլտների բուժումից հետո 50 տոկոս դեպքերում մարդիկ վերադառնում են աշխատանքի։
«Հայաստանն այսօր իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպային։ Բացի այդ, հանրապետությունում սրտի անհետաձգելի վիրահատության հաջող ընթացքը հուսադրում է, որ այս նպատակը ևս կիրագործվի»,-ասել է Բագրատ Ալեքյանը։
Սրտաբանը կարևորել է հիմնական 3 ուղղություն` Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող սրտամկանի սուր ինֆարկտի բուժման` կորոնար անոթների ստենտավորման մոդելի կատարելագործում, ինտերվենցիոն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բազայի վրա նյարդաբանների և անոթաբանների մասնագիտական խմբերի ստեղծում` իշեմիկ ինսուլտների, ինչպես նաև պերիֆերիկ անոթային հիվանդությունների էնդովասկուլյար մեթոդով բուժման նպատակով:
Հանձնաժողովի անդամներին առաջարկվել է ուսումնասիրել և վերլուծել սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային փորձը և Հայաստանում հիվանդության տարածվածությունը ըստ ախտահարված օրագան-համակարգերի և տեսակների:
«Մեր հիմնական նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման գործընթացները միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելն է»,-ասել է նախարար Ալթունյանը` ընդգծելով, որ աշխարհում այդ ճանապարհով նվազել են մահացության և հիվանդացության ցուցանիշները, ավելացել առողջ կյանքի միջին տևողությունը:
Ընդգծենք, որ նախարարության հերթական այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք համագործակցության ընդգծված օրինակ է, երբ մեր արտերկրի հայրենակիցներն առողջապահության ոլորտում իրենց գիտելիքով ու փորձով են նպաստում շրջադարձային փոփոխությունների իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/12/2019 10:09 «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ»
- 12/12/2019 10:02 ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:54 Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան «168 ժամ»
- 12/12/2019 09:49 Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն. «Փաստ»
- 12/12/2019 09:44 Գայանե Աբրահամյանը կաշկանդվո՞ւմ է Արմեն Աշոտյանի ներկայությունից. «Հրապարակ»
- 12/12/2019 09:42 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ցանկանում է ձեռք բերել այլազգի գործարար. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:35 Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
Մեկնաբանություն
- 12/12/2019 16:58 Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին. Գևորգ Դանիելյան
- 12/12/2019 16:47 Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ
- 12/12/2019 15:40 Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը
- 12/12/2019 13:38 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը