ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՎիվաՍել»-ի գործով մեկ ամբաստանյալն արդարացվեց 09/22/2017 17:03 | Դատական ռեպորտաժներ
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց գործով կայացված արդարացման-մեղադրական դատավճիռը:
Այսպես, դատարանն արդարացրեց և ճանաչեց ու հռչակեց երկու ամբաստանյալներից մեկի՝ Սարգիս Արշակյանի, անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելը, մեղադրանքում՝ մեղսագրված հանցանքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Սարգիս Արշակյանի նկատմամբ ընտրված չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը վերացվեց, իսկ նրա մասով քաղհայցը մերժվեց: Դատարանը պարզաբանեց արդարացվածի և նրան հնարավոր պատճառված վնասի հատուցման հարցով նրա իրավունքներն ու հատուցման կարգը: Նշենք, որ արդարացվածի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Սամվել Միրզոյանը:
Դատավճռով «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ Սյունիքի մարզում՝ Կապանում, նախկին պատասխանատու Աշոտ Կույումջյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում, և դատապարտվեց վեց տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Դատավճռով քաղպատասխանող Աշոտ Կույումջյանից հօգուտ քաղաքացիական հայցվոր «Ղ-Տելեկոմ» (ՄՏՍ-Հայաստան) ՓԲԸ-ի պետք է բռնագանձվի 755 մլն 6000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր Աշոտ Կույումջյանին ու Սարգիս Արշակյանին դատապարտել համապատասխանաբար՝ յոթուկես ու հինգ տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ամբաստանյալ Աշոտ Կույումջյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Սարգիս Արշակյանի մասով, բնականաբար, պետք է կայացվեր արդարացան դատավճիռ, Աշոտ Կույումջյանի մասով՝ նույնպես:
«Այս պահին այն ապացույցները, որ հետազոտվել են, չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դատարանը համոզիչ ձևով հիմնավորի իր մեղադրական դատավճիռը: Բնականաբար կբողոքարկենք, որովհետև, ես գտնում եմ, որ չկան այդ ապացույցները: Բերել էին, Սարգիս Արշակյան էին կապել, որ իբր նրա միջոցով են յուրացվել լիցքավորման քարտերը և իրացվել, դա էլ դուրս եկավ դատական ակտի հիմքից, որովհետև արդարացվեց Սարգիս Արշակյանը:
Մնում է «ՎիվաՍել»-ի ու քննիչի այդ պատմվածքը, հորինվածքը, որ իբր Աշոտ Կույումջյանն է յուրացրել և իրացրել: Չկա նման բան: Գաղտնալսումներում հստակ կա, թե ովքեր են դա արել, որտեղ պետք է ման գալ»,- ասաց Կ.Մեժլումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ