Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որեւէ իրավիճակից 09/20/2017   14:29  |  Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

Նախ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության գալիք տոնի առթիվ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:

Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարեւորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաեւ տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը:

Այս համաժողովն ընդգրկուն օրակարգ ուներ, որը ներառում էր մի շարք ուղղություններ` տնտեսականից մինչեւ արտաքին քաղաքականություն, հայապահպանություն եւ ազգային անվտանգություն:

6-րդ համաժողովի կարեւոր քննարկումներից մեկն, անշուշտ, վերաբերում էր Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին: Համոզված եմ, որ այդ ապագա կառույցն իր ձեւով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւավորման աշխատանքներին:

Հայրենիքը սփյուռքի հոգեւոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարեւորագույն աջակիցը եւ շահառուն:

Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնց մի զգալի հատված ապաստանել է հայրենիքում: Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Մյուս կողմից, անկախ իր գտնվելու վայրից, սիրիահայությունն այսօր հայրենիքի ու Սփյուռքի համատեղ աջակցության կարիքն ունի: Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում օգնում եւ օգնելու է սիրիահայ մեր հայրենակիցներին Սիրիայում, թե այլուր: Պատահական չէ, որ այս համաժողովը՝ որպես համահայկական կարեւորագույն միջոցառում, առանձին անդրադարձավ նաեւ սիրիահայության խնդիրներին:

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

Մենք կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով:

Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որեւէ իրավիճակից:

Ակնհայտ է, որ աշխարհում ստեղծված ներկայիս տնտեսական եւ քաղաքական վիճակը, սրընթաց ծավալվող իրադարձությունները պարտադրում են ավելի ճկուն եւ արագաշարժ լինել, կատարելագործել քաղաքական ու տնտեսական դիվանագիտության գործիքները:

Ձեզնից շատերը, ապրելով տարբեր երկրներում, մասնագիտորեն ներգրավված լինելով տարբեր ոլորտներում, համոզված եմ, շատ լավ գիտեն այդ ամենի արժեքը: Ձեր անձնական մասնակցությունը, նորագույն գիտելիքների, փորձի եւ հմտությունների կիրառումն օգտակար կարող են լինել ոչ միայն ձեր բնակության երկրներում, որտեղ դուք բավականին մեծ հաջողությունների եք հասել, այլեւ հենց Հայաստանում:

Մեզ համար կարեւոր են ձեր ներուժն ու մասնակցությունը: Միասին պետք է համբերատարությամբ ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժվենք առաջ եւ ավելի համախմբենք հայկական ուժերը` լուծելու հայկական աշխարհի խնդիրները եւ նոր հնարավորություններ ստեղծենք ավելի լավ ապագայի համար:

Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Սփյուռքի այն կառույցների ջանքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում հատկապես սփյուռքի երիտասարդությանը` Հայաստանում որպես կամավորներ աշխատելու, լիարժեք աշխատանք գտնելու կամ որեւէ այլ ձեւով իրենց փորձը եւ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու գործում: Շնորհակալ ենք այդ կազմակերպություններին եւ անհատներին, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերներին` իրենց հայանպաստ նվիրումի համար:

Համոզված եմ, որ այստեղ ներկաներից շատերն ունեն գաղափարներ ու առաջարկություններ: Հնարավոր է, որ իրականություն դարձնելու համար անհրաժեշտություն կա դրանք ներկայացնել նաեւ խորհրդարանական ձեւաչափում: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դռները բաց են այն բոլոր կառուցողական եւ ողջամիտ առաջարկների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի դերն առավել քան առանցքային է դարձել: Խորհրդարանական կառավարման համակարգը լիարժեք իրողություն կդառնա գալիք տարի, երբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության բոլոր համապատասխան դրույթները: Ազգային ժողովը երկրի զարգացմանն ու առաջընթացին միտված իր գործունեությունն իրականացնելու է նոր եռանդով եւ ավելի նպատակաուղղված:

Օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, օրենքի եւ իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:

Առաջընթացի ու զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում: Դրանք անսակարկելի արժեքներ են, որոնց ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետեւանքների:

Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները եւ սատարում դրանց: Արցախը նաեւ համահայկական երազանքի մարմնավորումն է:

Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության եւ մարտական բարձր պատրաստականության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցության շնորհիվ, որովհետեւ հայրենիքում անվտանգության խնդիր լինելու պարագայում աշխարհի անգամ ամենահեռու անկյունում գտնվող հայը չի կարող հանգիստ լինել:

Սա է ազգ-բանակ գաղափարի ակնառու դրսեւորումը:

Հետեւաբար, որեւէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության եւ անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին: Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները միավորող ելակետ է: Այդ մասին երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից աշխարհի ողջ հայության անունից հստակ բարձրաձայնեց նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:

Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջեւ` հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Մենք ելնում ենք առաջին հերթին մեր շահերից եւ նպատակներից` դիվանագիտական միջոցներն ու հնարքներն օգտագործելով դրանք պաշտպանելու եւ առաջ մղելու համար: Որովհետեւ ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, երբեէ մեզնից ավելի շատ չի մտածել ու չի էլ մտածելու մեր այսօրվա ու վաղվա մասին: Մյուս կողմից, մենք չենք փորձում որեւէ երկրի կամ կազմակերպության հետ մեր հարաբերությունները կառուցել ի վնաս այլ երկրների կամ կազմակերպությունների: Մենք վստահելիության եւ հուսալիության բավականին բարձր վարկանիշ ունենք Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ամերիկյան եւ ընդհանրապես մեր բոլոր գործընկերների, այդ թվում` Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերություններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցությունից, այլեւ օգտակար լինել:

Խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգընթաց` ավելի ենք զարգացնելու խորհրդարանական դիվանագիտության ջանքերը եւ ակտիվությունը: Եւ այդ ճանապարհին մենք Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի, ամբողջ աշխարհում սփռված մեր բարեկամների աջակցության կարիքն ունենք:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]