ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը պնդել է յուրացման մեղադրանքը, սակայն միջնորդել ամբաստանյալներին մեղավոր ճանաչել խարդախության մեջ 09/20/2017 18:40 | Դատական ռեպորտաժներ
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի՝ 755 մլն դրամի, յուրացման գործով ամբաստանյալ Աշոտ Կույումջյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, շինծու ու կասկածելի: Հրապարակելով իր պաշտպանական ճառը՝ այս մասին այսօր հայտարարեց առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող, «Ղ-Տելեկոմ» ՓԲ Սյունիքի մարզում՝ Կապանում, պատասխանատու Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Նա հավելեց, որ մեղադրանքը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այլ պետք է հիմնված լինի ապացույցների բավարար ամբողջության վրա:
Պաշտպանը հայտարարեց, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ խախտվել են հրապարակային, ինչպես նաև մրցակցային դատաքննության ու պաշտպանության իրավունքները: Նշենք, որ դատաքննությունը դատարանի որոշմամբ անց է կացվել դռնփակ:
Ըստ պաշտպանի, դատարանի կողմից մերժվել են պաշտպանական կողմի մի շարք միջնորդություններ, այդ թվում՝ գործով տուժող ճանաչված ընկերության՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին դատարանում որպես վկա հարցաքննելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Վերջինս Աշոտ Կույումջյանի դեմ հաղորդում տված անձն է, ուստի դատարան չհրավիրվելու պայմաններում ամբաստանյալը զրկվել է իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր ուղղելու, այն է՝ հակընդդեմ հարցման իրավունքից:
Կարեն Մեժլումյանը նշեց, որ հակառակ Քրեական դատավարության օրենսգրքի հստակ, իմպերատիվ պահանջի առ այն, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում պետք է նկարագրված լինի մեղսագրվող արարքը, և նշվի Քրեական օրենսգրքի այն հոդվածը, նորմը, որով անձը մեղադրվում է, տվյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում դա առկա չէ: «Եթե դա չկա, ուրեմն պարզապես չկա մեղադրական եզրակացությունը, իսկ առանց մեղադրական եզրակացության գործը չէր կարող քննվել»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Աշոտ Կույումջյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանն, իր հերթին հայտարարեց, որ ի սկզբանե իրենց պաշտպանյալի նկատմամբ կոպիտ խախտում է թույլ տրվել՝ քրեական գործ հարուցված չլինելու պայմաններում նա բերման է ենթարկվել ու ապօրինի պահվել անազատության մեջ:
Ի.Պետրոսյանը կասկածի տակ դրեց յուրացման փաստն ինքնին, նկատելով՝ ինչպես կարող էր 700 հազար քարտ աննկատ օգտագործվել:
Պաշտպանները միջնորդեցին արդարացնել իրենց պաշտպանյալին:
Իսկ ամբաստանյալն իր վերջին խոսքում նորից հայտարարեց, որ հանցագործություն չի կատարել և հույս հայտնեց, որ դատարանը կկայացնի արդարացման դատական ակտ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում փաստաբան Կարեն Մեժլումյանը հիշատակեց ևս մի խախտման մասին՝ մեղադրական ճառի թե էլեկտրոնային տարբերակում, և թե ձայնագրառման մեջ մեղադրողը խոսում է յուրացման մասին, սակայն երկու ամբաստանյալի մասով էլ միջնորդում է՝ Աշոտ Կույումջյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սարգիս Արշակյանին՝ առանձնապես խոշոր չափերի խարդախությանն օժանդակելու մեջ և դատապարտել նրանց համապատասխանաբար՝ յոթուկես ու հինգ տարվա ազատազրկման:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Աշոտ Կույումջյանը՝ ընկերության դիլեր հանդիսացող «Գառնիկ և Նելի» ՍՊԸ տնօրեն Սարգիս Արշակյանի օժանդակությամբ 2010-14թթ. ընթացքում յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 755.006.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ քարտերը, որից 500 մլն-ը՝ մեկ տարում՝ 2013-2014թթ.:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ