Թեմաներ
Կիրակի 08 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/24/2019   19:38 «Այսօրվա հավաքը 1,5 առաջ տեղի ունեցած հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»․ Քայլերթ հանուն Ամուլսարի 08/24/2019   18:48 Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում. Թագուհի Թովմասյան 08/24/2019   17:58 Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. կան տուժածներ 08/24/2019   17:03 Հրդեհ՝ Սեբաստիա փողոցում (տեսանյութ) 08/24/2019   15:57 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց 08/24/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 08/24/2019   15:40 «Նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով, ինչ մնաց ցուցմունք». Վանաձորի քաղաքապետը՝ նոտարական տարածքների հարցով իրավապահների հետ համագործակցության մասին 08/24/2019   15:32 Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/24/2019   15:12 Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 քաղաքացի 08/24/2019   15:03 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ 08/24/2019   14:56 Կոմիտասի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ 08/24/2019   14:51 Խոսեցինք հայրենադարձության մասին օրենքի անհրաժեշտության մասին. Մխիթար Հայրապետյան 08/24/2019   14:49 Ինձ համար անցանկալի է, որ Հայաստանի, Արցախի տարածք ոտք դնեն օտարերկրյա խողովակներով սնվող ՀԿ-ներ. Գևորգ Պետրոսյան 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   14:38 «Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը 08/24/2019   14:31 Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը 08/24/2019   14:23 16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել. Ոստիկանը հասել ու կանխել է բռնությունը 08/24/2019   13:57 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   13:44 ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած 08/24/2019   13:40 Հայակականությունը մեր մեջ է. Իշխան Զաքարյանը պարգևատրեց Համահայկականում ներդրում ունեցողներին 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   12:52 Ոստիկանները մեկնեցին սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/24/2019   12:44 Հայկ Մուրադյան. ‹‹Պետք է անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկ դիաբետիկները ինտեգրվեն հասարակության մեջ›› 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/24/2019   12:26 Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ 08/24/2019   12:19 Կրակոցներ և մարմնական վնասվածք Արցախի փողոցում 08/24/2019   12:10 Մեծերին պետք է հիշել ու արժանի լինել. Դավիթ Սանասարյան 08/24/2019   11:55 Ամուլսարը մնալո՛ւ է սար. Հայկ Մարտիրոսյան 08/24/2019   11:43 ՔԿ-ի կողմից հրապարակված տեսանյութը Լիդիանի ալիքում տեղադրվել էր հեղափոխությունից երկու շաբաթ առաջ. Սամվել Մարտիրոսյան 08/24/2019   11:36 ՀՔԾ-ն ստացել է «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալի նկատմամբ բռնություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   11:25 Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/24/2019   11:25 Ժողովրդական վստահություն որտե՞ղ տեսավ Նիկոլը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/24/2019   11:21 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   11:16 Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը 08/24/2019   11:12 Շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները. Պետրոսյան 08/24/2019   11:04 Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ 08/24/2019   10:55 Մարդիկ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի Հայաստանի հավասարակշռված շահից. վարչապետ 08/24/2019   10:47 Այսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/24/2019   10:40 Աշոտ Ղուլյանը դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից. «Հրապարակ» 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/24/2019   10:32 Նոր-հին պաշտոն. Խաչիկ Հակոբյանը վերադարձել է Շիրակացի ճեմարան. «Հրապարակ» 08/24/2019   10:22 Էժան գներով՝ Միլան. Մինչ Հայաստանը բանակցում է, Վրաստանն արդեն իրականացնում է. «Ժամանակ» 08/24/2019   10:15 Ճանապարհաշինությունը կանգ է առել. Փողերը ժամանակին չեն տալիս. «Հրապարակ» 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»
08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/23/2019   14:09 Որպես «Սեքյուրիթի Դրիմ»-ի իրավախորհրդատու՝ լիազորություն չեմ ունեցել այդ երևույթների ակունքներին հասնել. Արամ Ղլեչյան (տեսանյութ) 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/23/2019   09:18 Այսօր նախատեսվում է բողոքի ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ. «Ժամանակ» 08/23/2019   20:17 Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու. Երվանդ Վարոսյան 08/23/2019   14:46 Դատարանը մերժել է «Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին երկու աշխատակիցների հայցն ընդդեմ ընկերության 08/23/2019   21:55 «Մի րոպե, ո՞րն է Ամուլսարը ստեղ…» 08/23/2019   14:35 Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/23/2019   09:30 «Լիդիանի» վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11-ին. Ինչ է նրանց խոստացել Փաշինյանը. Ուշագրավ զարգացումներ. «Ժամանակ» 08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/23/2019   11:12 «Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվողը ամիսներ առաջ եղել էր Հայաստանում. նոր մանրամասներ 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ» 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/23/2019   18:00 Եթե «Լիդիան»-ը լուրջ կառույց լիներ հայկական բանկերից պարտքով գումար չէր ստանա. Հայրիկյան 08/23/2019   18:35 ՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան

Էդվարդ Նալբանդյան. Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը չունի Արցախի նկատմամբ իր նկրտումների ո'չ պատմական, ո'չ իրավական, ո'չ բարոյական որևէ հիմք 09/18/2017   17:15  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին:

Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։

Երեք տասնամյակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարավորություն է տալիս հետհայացք գցելով գնահատել անցած ճանապարհը: Այսօր ես կցանկանայի ընդհանուր գծերով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում Հայաստանի մոտեցումներին, որոնք տարիների ընթացքում հանդիսացել են մեր հիմնական ուղենիշերը, և ես համոզված եմ հետագայում ևս շարունակելու են ուղղորդել մեր ջանքերը:

Երբ ես ասում եմ` մեր, իհարկե նկատի ունեմ, որ գլխավոր մոտեցումները իրավամբ կարող են համարվել ոչ միայն Հայաստանինը, այլև որդեգրված լինեն նաև թե' Արցախում, թե' Սփյուռքում: Իսկ Բաքվում այս հարցում ընդհանրապես որևէ տարբերակում չեն դնում, և մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մեկ թշանամու կոչմանը»:

Մինչև Հայաստանի մոտեցումները ձեզ ներկայացնելը կցանկանայի հստակեցնել, որ մի ելույթի շրջանակներում չեմ հավակնում դրանց համակողմանի ներկայացմանը, իսկ այն հերթականությունը, որոնցով դրանք ներկայացվելու են պայմանավորված չէ այս կամ այն մոտեցման առաջնայնությամբ, քանի որ դրանք բոլորն էլ մեր համար կարևոր նշանակություն ունեն:

Առաջին մոտեցումը, որին ես կցանկանայի անդրադառնալ դա բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունն է:

Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում, հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի վրա, պահանջում էր վերականգնել պատմական արդարությունը և հարգել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես Ղարաբաղյան շարժման արշալույսին, այնպես էլ դրա ողջ ընթացքում սա է եղել մեր ուղենիշը։ Տրամագծորեն հակառակն էին Բաքվի մոտեցումները, որը ինչպես երեսուն տարի առաջ, այնպես էլ այսօր ապավինում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների տարբերությունը։ Խաղաղ ցույցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետևեցին նաև պատերազմական հանցագործությունները արցախյան գոյամարտի օրերին։

Այս տարի լրացավ այդ ողբերգություններից մեկի` Մարաղայի կոտորածի քսանհինգերորդ տարելիցը, որի ընթացքում դաժանությամբ սպանվեցին հինգ տասնյակից ավել խաղաղ բնակիչներ, ներառյալ` կանայք, երեխաներ ու ծերեր, շուրջ այդքան մարդ էլ պատանդ վերցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և ենթարկվեց կտտանքների։

2016թ.-ի ապրիլին էլ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով Մարաղայից ոչ հեռու գտնվող Թալիշ գյուղում ադրբեջանական ոճրագործները սպանեցին ու խեղեցին հայ տարեցներին, դպրոցի բակում սպանեցին 12-ամյա երեխային, վիրավորեցին նրա դասընկերներին։ Տեսախցիկների առաջ գլխատեցին գերեվարված հայ զինվորներին` ցուցադրելով դա սոցիալական ցանցերով: Սա է ադրբեջանական զինուժի դեմքը, որին բնորոշ է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի զազրելի ձեռագիրը:

Միթե՞ նույնը չէր իրագործվում հայերի նկատմամբ երեսուն տարի առաջ Սումգայիթում, որն այսօր արդեն միջազգային մամուլը կնքել է որպես Ադրբեջանում ջիհադիստների մայրաքաղաք ու սպառնալիք հենց այդ երկրի համար: Ինչպես ասում են` «ինչ ցանում ես, այն էլ կհնձես»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը հետևողական վարում էր Լեռնային Ղարաբաղի բացահայտ հայաթափման ծրագիր, ինչի մասին նույնիսկ հրապարակային հպարտացել են ադրբեջանական ղեկավարները, ապա արցախահայության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում դիմում էր բացահայտ էթնիկ զտման: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության` ապահովելու համար կյանքի ու հայրենի հողում ապրելու ու արարելու իր անբեկանելի իրավունքը:

Ադրբեջանական բարբարոսությունները թե' ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, թե' 2016թ.-ի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի իր իրավունքների, իր ինքնորոշման համար պայքարը, արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս:

Երկրորդ մոտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով դա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է:

Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է, որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Որպես այդպիսին այս երեք սկզբունքներն արտացոլված են թե' միջնորդների` Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում, թե' Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության, թե' մի շարք այլ միջազգային կառույցների փաստաթղթերում: Եռանախագահ երկրների առաջարկությունը ներառում է ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը իր բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, ինչը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները որպես բանակցությունների հիմք: Մինչդեռ` Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց հղում են պարունակում: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի այս սկզբունքները։ Փոխարենը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել: Այս մտավարժանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես ասում են «ստի պոչը կարճ է». ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տրածում ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները և որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Մեկ անգամ ևս հստակության համար շեշտեմ, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտահայտված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են, ինչպես օրինակ անցյալ դեկտեմբերին Համբուրգում` եռանախագահ երկրների արտգործնախարարների կողմից: Սա է համանախագահների` միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող միջնորդական միակ ձևաչափի դիրքորոշումը:

Միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց առաջարկությունները: Բերեմ միայն մեկ օրինակ. 2015թ.-ին մայիսին Եվրոպական Միության 28 և Արևելյան գործընկերության 6 երկրների կողմից ըդնուված Ռիգայի գագաթաժողովի համատեղ հայտարարությունը աջակցություն էր հայտնում համանախագահ երկրներին և նրանց նախագահների Լեռնային Ղարաբաղի հանգուցալուծման վերաբերյալ արված հինգ հայտարարություններին: Ադրբեջանը հավատարիմ մնաց իր գործելաոճին` ընդդիմանալով այդ դիրքորոշմանը, բնականաբար, հայտնվելով մեկուսացման մեջ:

Երրորդ մոտեցումը, որը նույնպես կարևորագույն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Սա է նաև Արցախի ժողովրդի կողմից իր կամքն ազատ տնօրինելու, իր հայրենիքում անվտանգ ապրելու անբեկանելի իրավունքի նպատակներից մեկը: Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է և Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաև իր արյան ու մեծ զոհողությունների գնով: Հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ պարունակի:

Բաքվի ռազմական հռետորաբանությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նոր և նոր սպառնալիքներն ու սադրիչ գործողությունները, ապրիլյան ոճրագործությունները կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունն ավարտված չի կարող համարվել:

Համանախագահները, միջազգային հանրությունը դա հստակ պատկերացնում են: Հիմնահարցի հանգուցալուծման եռանախագահների առաջարկությունները Արցախի անվտանգության բազմաշերտ երաշխիքներ են նախատեսում:

Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականցմանը: Այստեղ էլ մեր և Ադրբեջանի մոտեցումները էապես տարբերվում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, հետ է կանգնում իր հանձնառություններից և պայմանավորվածություններից:

Կարծում եմ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան մեծ ջանքեր է պահանջվում բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների ձեռք բերումը, հատկապես, երբ բանակցող կողմերից մեկը Ադրբեջանն է: Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության ու Հայաստանի ջանքերին. չի հարգում պայմանավորվածությունները, հետ է կանգնում համաձայնություններից, ինչպես դա եղավ Սանկտ Պետերբուրգում (2010թ. հունիսին), Աստրախանում (2010թ. հոկտեմբերին), Սոչիում (2011թ. մարտին) Կազանում (2011թ. հունիսին) և բազմաթիվ այլ անգամներ:

Սակայն, ոչինչ աննկատ չի անցնում և ամեն ինչին չափ ու սահման կա: Այս հին իմաստնության վառ ապացույց են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունները, որոնք նպատակ են հետապնդում ուշքի բերել Ադրբեջանին: Եռանախագահները սկսել են մատնանշել , որ Ադրբեջանն է զինադադարի խախտող կողմը, կոչ են անում Բաքվին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, զերծ մնալ իրադրության սրումից, անվերապահ հարգել և իրականացնել 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Սակայն, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով իր ծայրահեղ ապակառուցողական վարքագծին: Սա հարված է հասցնում խաղաղության գործընթացին, խորացնում է անվստահությունը: Հարց է առաջանում, իսկ արդյոք պետք է այդքան ջանք ու եռանդ ներդնել մի գործընթացում, որի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները միևնույն է Բաքուն չի կատարելու: Այս հարցի պատասխանը հստակ է. Հայաստանն ու Արցախը խաղաղ կարգավորման ջատագով են, իսկ դրան հասնել հնարավոր է միայն բանակցությունների միջոցով` բանակցային գործընթացին այլընտրանք չկա և այս նույն կարծիքն ունեն եռանախագահ երկրները` արտահայտելով միջազգային հանրության մոտեցումը:

Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Դա է պատճառը, որ մենք բանակցային գործընթացից ու հանդիպումներից չենք հրաժարվում:

Միաժամանակ, ակնհայտ է, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է իրականացվեն, այլապես խաղաղության գործընթացն առաջ չի ընթանա: Սա վերաբերում է նաև նախորդ տարվա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնություններին: Այս հարցում էլ եռանախագահների ու մեր տեսակետները նույն են` ի տարբերություն Ադրբեջանի:

Հինգերորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությանը: Համոզված ենք, որ հիմնահարցի կարգավորման ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը: Համանախագահները կիսում են այս տեսակետը: Հայաստանը հետևողական քայլեր է իրականացնում այս ուղղությամբ:

Այսօր Ադրբեջանը հրաժարվում է Արցախին բանակցային կողմ ճանաչել` փորձելով մոռացության մատնել, որ 1994թ.-ին հենց նրանից էր ստիպված զինադադար խնդրել և դա ամրագրել իր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Իրողությունները քմահաճույքների համաձայն չեն փոփոխվում, կարելի է փորձել անտեսել դրանք, բայց անկարելի է դրանցից երկար ժամանակ խուսափել ու ի վերջո ինքդ քեզ փակուղու առաջ չկանգնեցնել:

Հիմնահարցի հանգուցալուծումն առաջին հերթին պետք է հաշվի առնի Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք անկախ Լեռնային Ղարաբաղի ներկա իրավական կարգավիճակից նույնն են ինչ աշխարհի բոլոր ժողովուրդների համար և ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը` մի երկիր, որը այսպես թե այնպես դեմ է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների բոլոր միջազգային չափանիշներին:

Սև ցուցակներում մարդկանց ընգրկելով ու միջազգային հետապնդումներ հայտարարելով բռնապետերը չեն կարող ո'չ վախեցնել, ո'չ արգելել մարդկանց միջև ազատ շփումները, ո'չ էլ խոսքի ազատությունը: Դա կարող է բումերանգի ազդեցություն ունենալ: Դրա ապացույցն է բլոգեր Լապշինի ձերբակալությունից հետո Արցախ այցելած լրագրողների ու բլոգերների թվի շեշտակի աճը և նրա` ազատության մեջ հայտնվելուց հետո սառը ցնցուղի ազդեցություն ունեցող իր ուղերձները Ադրբեջանին:

Վեցերորդ մոտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովուրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության առավել բարձրացմանը:

Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո’չ պատմական, ո’չ իրավական, ո’չ բարոյական որևէ հիմք և փորձում է այդ դատարկությունը լրացնել կեղծարարությամբ: Այս առաքելությանն է լծված Բաքվին ծառայող վարձկանների բանակը, որը ինչպես ևս մեկ անգամ վերջերս ցույց տվեց հայտնի «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալը ներառում է մեզ վրա ցեխ շպրտող քաջածանոթ դեմքերի: Ճիշտ որ` «ուրիշի վրա ցեխ շպրտողի ձեռքերը մինչև արմունկները և անգամ նրանց դեմքերը ցեխի մեջ են»:

Անշուշտ, այս պայմաններում Արցախի պատմության, նրա ժողովրդի իրավունքների մասին իրականությունը միջազգային հանրությանն առավել իրազեկելու ուղղությամբ կատարվող աշխատանքները առաջնային նշանակություն ունեն: Ասում են` «ակնհայտն ապացուցման կարիք չունի», սակայն որոշ դեպքերում ունի պարբերաբար հիշեցման կարիք: Նաև մեր սփյուռքահայ եղբայներն ու քույրերն այս առումով պետք է շարունակեն բացահայտել Ադրբեջանի կեղծարարությունները այնտեղ, որտեղ դեռ կարիք կա:
Իր շուրջ տարբեր միֆեր հյուսելով Բաքուն կարծում է, թե կարող է դրանց վրա հիմնել Արցախի նկատմամբ իր նկրտումները: Բայց դրանք ընդամենը փուչիկներ են, որոնք չդիմանալով դատարկ օդի ճնշմանը, մեկը մյուսի հետևից պայթում են:

Վերցնենք օրինակ Բաքվի սիրված առասպելներից մեկը` Ադրբեջանի իբր բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողական երկիր լինելու մասին: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Ադրբեջանում հողին են հավասարեցվում հայկական հուշարձանները` եկեղեցիներն ու վանքերը, խաչքարարեն ու գերեզմանոցները: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ ադրբեջանական դասագրքերում հայերին ներկայացնում են, որպես գենետիկ թշնամի: Այս ամենի մասին ահազանգվում է միջազգային հեղինակավոր կառույցների համապատասխան զեկույցներում: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ մի շարք երկրների արտգործնախարարություններ ուղղակի զգուշացնում են հայկական անուններով իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան, որտեղ նրանք կարող են ենթարկվել հետապնդումների պարզապես հայ լինելու պատճառով:

Եվ իրականությունն այն է, որ իսկապես այսօր այլ երկրների ծագումով հայ քաղաքացիները Բաքու այցելելիս հայտնվում են ճաղերի հետևում: Համաձայնվեք սա հանդուրժողականության յուրահատուկ դրսևորում է, որը բնորոշ է Ադրբեջանին` մի երկրի, որն ուզում է ողջ աշխարհին համոզել, թե իբր Արցախի հայերը իր քաղաքացիներն են: Կարծում եմ պարզ է, թե ինչ ճակատագիր է սպասվում ադրբեջանական ճանկերի մեջ հայտնված յուրաքանչյուր արցախցուն և 2016թ.-ի ապրիլը դրա միակ ապացույցը չէ, օրինակները բազմաթիվ են:

Այս հիմնական մոտեցումների վրա են խարսխված Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքները: Այսօր, բանակցային գործընթացի շուրջ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի դրանց վրա հիմնված հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը ու տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Նման վստահության ամենամեծ գրավականը Արցախն է, որն ապացուցել է ժամանակակից հասարակություն, ժողովրդավարական հաստատություններ, օրենքի գերակայության վրա հիմնված գործուն կառավարման համակարգ ունենալու իր կարողությունը: Արցախն է` իր զինված ուժերով, որը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին: Արցախն է ազատության ողջ բույրը վայելած իր անպարտ սերունդով: Արցախն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ «ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ»: Եվ Հայաստանը, և Սփյուռքը կանգած են Արցախի կողքին։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:05 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կստեղծվեն
14:30 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում շատ հանդիպումներ ունեմ. Կարո Փայլանը ՀՀ-ում կլինի մինչև սեպտեմբերի 22-ը
13:02 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱրցախը վաղ թե ուշ կվերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղան. Արցախի արտգործնախարար
12:57 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահ. Ազգային միասնությունը շատ կարևոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում
12:49 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԶենքի վաճառքը կարող է միայն նպաստել հակամարտության խորացմանը. Կարեն Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
12:05 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է ստեղծել համազգային մենթալիտետի մշակույթ. Արամ Ա կաթողիկոս
12:02 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱմենայն հայոց կաթողիկոս. Մենք մեր հայրենիքի զինվորներն ու ծառաներն ենք
11:53 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության գոյության կարեւորագույն գրավականն է. Բակո Սահակյան
11:47 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյան. Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ
11:32 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի ընթացքում Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու կարևոր. Արտակ Զաքարյան

Տեսանյութեր

08/23/2019   18:08 Մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա»-ն. ՔԿ

Տեսադարան

08/24/2019   15:08 Օրեր շարունակ բռնկվող հրդեհները սպառնում են թթվածնի աղբյուր հանդիսացող Ամազոնին դառնալ չոր անապատ

Մամուլ

Արխիվ

[]