ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցը ՄԻԵԴ-ում քննարկումից հետո կտեղափոխվի քաղաքական հարթություն. Կոստանյան 09/14/2017 14:52 | Ղարաբաղյան հակամարտություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
«Այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվել, քանի որ այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցը, թե Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։ Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ու ներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք, ըստ էության, հիմնավորում են, որ Արցախի Հանրապետությունը ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշներն անխտիր։
Սա իր ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքն է ունենում։ Ինչո՞ւ։ Որովհետև Եվրոպական դատարանի վճիռները կատարվում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոﬕտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կոստանյանը:
Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը ԵԽ նախարարների կոմիտեում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է և հավելեց, որ իրավական ընթացակարգերով քննարկումներից հետո հարցն անմիջապես կտեղափոխվի քաղաքական հարթություն, այսինքն՝ ԵԽ նախարարների կոմիտե։
«Այս աշուն և հաջորդ գարնանը բավականին ակտիվ փուլ ենք մտնում հենց այդ մարﬕններում աշխատանքի համատեքստում և ավելի ուշ այդ հարցի հետ կապված մանրամասներ կներկայացնենք», - հավելեց պատգամավորը:
Կոստանյանը չբացառեց, որ այդ ճանապարհին կարող են խոչընդոտներ լինել:
«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն է գործադրում ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար։ Բայց ձեզ հիշեցնեմ մի քանի ամիս առաջվա դեպքը, երբ Նախարարների կոմիտեում քվեարկության դրվեց Չիրագովի և Սարգսյանի վերաբերյալ վճիռների կատարման վերաբերյալ Կոﬕտեի որոշումը, և 36 պետություն պաշտպանեցին Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին կողմ էր միայն… Ադրբեջանը։ Անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն՝ մենք շատ հետաքրքիր գործընթացի մեջ ենք ու անելու ենք առավելագույնը՝ անկախ նրանից, թե դիմացի կողմը ինչ չափով է խոչընդոտում», - ընդգծեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Հարցին, թե ի՞նչ գործընթացներ կան ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հայցերի մասով, Կոստանյանը պատասխանեց. «Այդ բոլոր հանցագործությունների հետ կապված՝ եվրոպական դատարան բազմաթիվ հայցեր են ներկայացված, և Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, ներգրավված է: Մեր հիմքերը բավականին անխոցելի են, ապացույցները՝ ամբողջական: Դրանք իրենց ամբողջության մեջ հիմնավորում են, որ ապրիլյան պատերազմի գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են ոչ միայն կյանքի իրավունքի դեմ, այլև խոշտանգումների, գույքի վնասման դեպքեր, այսինքն՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ համալիր»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել