ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբում տեղադրված հազարից ավելի լուսանկարների հետքերով կատարվել է նպատակային աշխատանք 09/12/2017 18:22 | ԼՐԱՀՈՍ
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 22-ին ստեղծվեց ծրագրի ֆեյսբուքյան https://www.facebook.com/groups/1283927211661738/ խումբը:
ՀՀ ՏԿԶ նախարարությունում ձևավորված «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի նախաձեռնությամբ ստեղծված այս խմբի նպատակն է հանրությանը նաև սոցցանցերում իրազեկել ծրագրի աշխատանքների մասին, միաժամանակ ակնկալվում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը երկիրը մաքրելու և մաքուր պահելու գործին: Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը:
Խմբի աշխատանքի հիմքում ընկած է շատ պարզ մի սկզբունք. օգտատերերը լուսանկարում են աղբոտված վայրը և դրանք ուղարկում ֆեյսբուքյան հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով, որից հետո հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում կազմակերպվում է տարածքի մաքրման աշխատանքները: Նկարները խմբում տեղադրվում են «մինչև» և «հետո» սկզբունքով՝ այդպիսով ցույց տալով տվյալ վայրը մաքրելուց առաջ և հետո:
Ս.թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խմբում հրապարակվել է 140 վայրի լուսանկարներ և տեսանյութեր, որոնց ընդհանուր թիվը հազարից ավելի է: Ֆեյսբուքյան էջում դրանց հրապարակումից հետո աշխատելով Երևանի և բոլոր մարզերի պատասխանատու կառույցների, համայնքապետերի հետ՝ քայլեր են ձեռնարկվել աղբը մաքրելու համար: Աշխատանքների կատարումը տևել է մեկ ժամից մինչև մի քանի օր՝ կախված աղբի ծավալից և տարածքի բարդությունից:
Նշված ժամանակահատվածում ամփոփելով «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբի աշխատանքը, վստահորեն կարելի է ասել, որ հանրության մեջ մարդկանց իրազեկվածությունը ծրագրի վերաբերյալ գնալով աճել է, ինչպես նաև մասնակցությունն է ակտիվացել, և գրեթե ամեն օր խումբը ստանում է նոր տեղեկատվություն: Բացի խմբում հրապարակված լուսանկարներից, ուշադրության կենտրոնում են պահվել ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ մեդիա տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ հրապարակումները: Միայն միասնական և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է ապրել մաքուր միջավայրում և ունենալ «Մաքուր Հայաստան»:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ նոր http://www.mtad.am/hy/gortoxtragir օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Միաժամանակ <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները:
«Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող եք գտնել ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում բացված «Մաքուր Հայաստան» ենթաբաժնում: Հատուկ ստեղծվել է http://map.transproject.am/ կայք-էջը, նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Լուսանկարներում ներկայացված են Երևանում և մարզերից մեկից «մինչև» և «հետո» սկզբունքով ստացված լուսանկարների օրինակները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ