ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկեց սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը 09/11/2017 16:33 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶԱԿ) սեպտեմբերի 11-ին ազդարարեցին Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծման ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՏՀԶԱԿ ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը ստորագրեցին այս մասին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով Հայաստանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող սպանդանոցներ ստեղծելու նոր հնարավորություն:
Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր: Հանրապետության վարչապետն, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության ծրագրով սահմանված՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու առաջնահերթությունը:
Հանձնարարական էր տրվել ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի խոսքով՝ ծրագիրը նոր հնարավորություն ու խթան կհանդիսանա այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում, միաժամանակ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: «Ծրագրին մասնակցության հայտերի քանակն ու աշխուժությունը ոգևորիչ է: Արդյունքում, հուսով եմ, որոշ ժամանակ հետո կարձանագրենք սպանդանոցների աճ ողջ հանրապետությունում՝ սահմանված ժամանակացույցին համընթաց»,-ասել է ՍԱՊԾ ղեկավարը:
Ծրագրին մասնակցելու համար Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ, հավաքագրել է սկսնակ գործարարների, ովքեր ցանկանում են օգտվել այս մատչելի պայմաններից և հիմնել իրենց սեփական բիզնեսը սպանդանոցային մորթի կազմակերպման բնագավառում. արդեն ստացվել են 50-ից ավելի հայտեր: Հայտատուները մասնակցելու են «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» հատուկ ծրագրին, որի շրջանակներում նախատեսված բիզնես դասընթացներն անց է կացնելու Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնը:
Դասընթացի ընթացքում առաջատար մասնագետները սկսնակներին կներկայացնեն սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, անասնաբուժասանիտարական փորձաքննության ու եզրակացության կարգը, ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև գործունեության այս տեսակի տեխնոլոգիական առանձնահատկությունները: Արդեն մշակվել է սպանդանոցների ստեղծման համար տիպային բիզնես պլան՝ այն տնտեսվարողներին տրամադրելու նպատակով:
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ, կվերազինվեն նեղ մասնագիտական՝ սպանդանոցների ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ գիտելիքներով և անասնաբուժասանիտարական պահանջների մասին տեղեկատվությամբ: Փորձառու մասնագետների ուղղորդմամբ՝ սկսնակ գործարարները նախ պետք է մշակեն իրենց անհատական գործարար ծրագիրը, ապա՝ անցնեն դրա իրականացմանը:
Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն կունենան Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստանալ ֆինանսական աջակցություն՝ սպանդանոցային մորթի կազմակերպման ձեռնարկություն ստեղծելու համար:
«Փոքր սպանդանոցների հիմնումը ևս մեկ քայլ կլինի դեպի ավելի քաղաքակիրթ և ժամանակակից ծառայությունների մատուցումը: Դրանից բացի, կստեղծվեն նոր ձեռնարկություններ և կստեղծվի հավելյալ եկամուտ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը մշտապես կատարելագործում է իր ծառայությունները, և սպանդանոցների հիմնումը նոր ոլորտ է, որտեղ նույնպես մեր կենտրոնը կկուտակի զգալի փորձառություն»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Աղբյուրը՝ snund.am
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ