Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Պատճառված ոչ նյութական վնասի չափը գնահատվել է ողջամիտ, արդարացի և համաչափ. Վերաքննիչ դատարան 09/09/2017   15:53  |  Քաղաքացիական իրավունք

Քաղաքացի Սարգիս Սարգսյանը հայց էր ներկայացրել դատարան՝ խնդրելով ՀՀ ֆինասների նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել 5.671.944 ՀՀ դրամ գումար` որպես հասցված նյութական` գույքային վնաս, և 4.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար` որպես ոչ նյութական վնաս: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, վճռով հայցը բավարարվել էր մասնակի: Վճռվել էր  ՀՀ ֆինանսների նախարարությանից հօգուտ Սարգիս  Սարգսյանի բռնագանձել 4.196.158 ՀՀ դրամ` որպես ապօրինի կալանավորման հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցում և 500.000 ՀՀ դրամ` որպես ապօրինի կալանավորման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: 

Վճռի դեմ  վերաքննիչ  բողոք է ներկայացրել հայցվոր Սարգիս Սարգսյանը:

Վերաքննիչ դատարանն եզրահանգել  է, որ  գործի նյութերով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Մովսիսյանի` «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»   16.12.2015թ. որոշման համաձայն՝  Սարգիս Սարգսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի կողմից 13.07.2014թ.  և   քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան  մեղադրանք է առաջադրվել 16.07.2014թ-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը): 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին 16.07.2014թ. որոշմամբ Սարգիս Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նույն որոշմամբ բավարարվել է Սարգիս Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին և Սարգիս Սարգսյանը ազատվել է կալանքից: Դատարանի 16.07.2014թ.  կալանքը գրավով փոխարինելու մասին որոշման դեմ ՀՀ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.07.2014թ որոշմամբ բավարարվել է. Դատարանի որոշումը մասնակի` Ս. Սարգսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով բեկանվել է և խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դատարանի համապատասխան որոշումներով Սարգիս Սարգսյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 14.01.2015թ.-ը: 30.12.2015թ. դատախազի որոշմամբ Ս.Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշյալ որոշմամբ մեղադրյալ Սարգիս Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

Ընդհանուր առմամբ Սարգիս Սարգսյանը անազատության մեջ է գտնվել 13.07.2014-30.12.2015թթ. ընկած ժամանակահատվածում:

Ընդ որում, գործի փաստերով հիմնավորել է, որ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործով իր իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Սարգիս Սարգսյանը 07.08.2014թ. փաստաբանի ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր է կնքել և վճարել 120.000 ՀՀ դրամ գումար: 

ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործով իր իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Սարգիս Սարգսյանը  27.12.2014թ կնքել է փաստաբանի ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր և վճարել 200.000 ՀՀ դրամ, հետագայում լրացուցիչ վճարելով նաև 500.000 ՀՀ դրամ գումար: 

Այսինքն՝ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործով իր իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Սարգիս Սարգսյանն իրականացրել է ընդհանուր առմամբ 820.000 ՀՀ դրամ գումարի վճարում՝ ծախս, ինչը հիմնավորվել է նաև գործում առկա վճարման հանձնարարագրերով: 

Միևնույն ժամանակ գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ «Աթթեսք Դիվելըփմենթ» ՍՊԸ-ի  և  Սարգիս Սարգսյանի  միջև 01.09.2011թ. կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Սարգիս Սարգսյանն ընդունվել է աշխատանքի «Ուորքֆրոնթ Արմենիա» ՍՊԸ-ում, որպես թեստավորող ճարտարագետ` ամսական 300 000 ՀՀ դրամ աշխատավարձով: Հետագայում` 01.11.2013թ. կնքված` «Աթթեսք Դիվելըփմենթ» ՍՊԸ-ի և Սարգիս Սարգսյանի միջև 01.09.2011թ. կնքված  աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին   համաձայնագրով  «Ուորքֆրոնթ Արմենիա» ՍՊԸ-ում Սարգիս Սարգսյանի աշխատավարձը սահմանվել է 562.693 ՀՀ դրամ: 

Ըստ Վերաքննիչ դատարանի եզրահանգման, ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով վերը նշված` ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու դեպքում վնասի հատուցման իրավանորմերի իրավակարգավորումը և համադրելով դրանք գործի փաստերի հետ, իրավամբ հիմնավորված է դիտել պետական մարմնի ոչ օրինաչափ գործողության արդունքում հայցվոր Սարգիս Սարգսյանին 13.07.2014 թվականից մինչև 14.01.2015թ., շուրջ 6 ամիս` ապօրինի կերպով ազատությունից զրկելու հանգամանքը, և իրավացիորեն արձանագրել, որ նման պայմաններում հայցվորի պահանջը՝ 820.000 ՀՀ դրամ գումար, որպես ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործով իր իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով կատարված ծախսերի փոխհատուցման գումար բռնագանձելու մասին իրավաչափ է և ենթակա է բավարարման: 

Միաժամանակ անդրադառնալով 13.07.2014 թվականից մինչև 14.01.2015թ. ապօրինի կերպով անազատության մեջ գտնվելու ընթացքում հայցվոր Սարգիս Սարգսյանի կորցրած աշխատավարձի և պետական մարմնի ոչ օրինաչափ գործողության հետևանքով ավելի բարձր աշխատավարձի տեսքով հնարավոր բաց թողնված օգուտի բռնագանձման պահանջին, ընդհանուր իրավասության դատարանը, գործի հանգամանքների և գործում առկա ապացուցների համադրմամբ իրավացիորեն արձանագրել է, որ հայցվորի կողմից ներկայացված բաց թողնված օգուտի բռնագանձման պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, իսկ Սարգիս Սարգսյանի կողմից չստացված աշխատավարձի չափը պետք է հաշվարկել վերջինիս կողմից անազատության պահին՝ 13.07.2014 թվականին գոյություն ունեցող աշխատավարձի դրույքաչափով՝ հիմքում ունենալով 01.11.2013թ. կնքված համաձայնագիրը՝ համաձայն որի «Ուորքֆրոնթ Արմենիա» ՍՊԸ-ում Սարգիս Սարգսյանի աշխատավարձը կազմել է 562.693 ՀՀ դրամ` ըստ այդմ` վճռելով հայցով ներկայացված նյութական վնասի հատուցման պահանջը բավարարել մասնակի` 4.196.158 ՀՀ դրամի չափով` որպես Սարգիս Սարգսյանի կողմից ապօրինի կալանավորման արդյունքում չստացված աշխատավարձի` 3 376 158 ՀՀ դրամի, ինչպես նաև ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործով վերջինիս իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացված ծախսի հանրագումար: 

Ոչ նյութական վնասի հատուցման և դրա չափի առնչությամբ բողոքում նշված փաստարկների և հիմնավորումների վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դրանք  անհիմն են և դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չեն կարող:

Տվյալ դեպքում, ըստ Վերաքննիչ դատարանի, հայցվորը, դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն որպես ապօրինի ազատությունից զրկելու հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնաս բռնագանձել 4.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար: 

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը  եկել է իրավացի հետևության առ այն, որ տվյալ դեպքում Ս. Սարգսյանին պատճառված ոչ նյութական վնասի չափը պետք է գնահատել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով, որն ինքնին հանդիսանում է ողջամիտ, արդարացի և համաչափ, հակառակ դեպքում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ապացույցների բացակայության հիմքով մերժելը կհանգեցնի պետական մարմին ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով անձին անարդարացի ազատությունից զրկելու հանգամանքի անպատժելիությանը: 

Վերաքննիչ բողոքի պատճառաբանություններն առ այն, որ գործով կողմի կրած ոչ նյութական վնասի չափը չի կարող համարվել 500 000 ՀՀ դրամ, քանի որ հայցվորն ապրումներ է ունեցել` սպասելով դատական կարգով իր գործի լուծմանը, այդ անոերրոշությունը տևել է 13.07.2014թ.-ից մինչև 30.12.2015թ.-ը, նախաքննական մարմինների կողմից կատարվող գորոծողությունների և որոշումների արդյունքում խախտվել է Ս. Սարգսյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, սեփականության իրավունքը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ,  ևս անհիմն են և այդ մասով դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չեն կարող:

Ըստ Վերաքննիչ դատարանի,  հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափի սահմանումը Դատարանի կողմից ենթադրում է որոշակի գնահատողական գործունեություն, որն իրականացնելիս Դատարանն առաջնորդվում է օրենսդրի կողմից սահմանված ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելու համար անհրաժեշտ սկզբունքներով և անհրաժեշտ հանգամանքներով, այն է` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ, ինչը և կատարվել է Ընդհանուր իրավասության դատարանի կողմից` ըստ այդմ որպես հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափ խելամիտ համարելով 500 000 ՀՀ դրամը: 

Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունը` հայցը փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը մերժելու մասով, անհիմն է և դատական ակտն այս մասով հարկ է բեկանել և փոփոխել` ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև վերաքննիչ ատյանում  վստահորդին ներկայացնելու համար որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար սահմանելով 150 000 ՀՀ դրամը: 

Այսպիսով, վերաքննիչ բողոքը բավարարվել է  մասնակի՝   Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մասնակի` մատուցված ծառայությունների համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի պահանջը մերժելու մասով բեկանվել և փոփոխվել. ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Սարգիս Սարգսյանի պետք է բռնագանձվի 150 000  ՀՀ դրամ` որպես քաղաքացիական գործի շրջանակում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Մնացած մասով վճիռը թողնվել է  անփոփոխ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]